Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-II. ԵԶԱԿԻ ԱՌՑԱՆՑ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆԻՑ

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՋՈՐՋ ՉԱԽԱԼՅԱՆ

Անցած շաբաթ եւ կիրակի Երեւանում անցավ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ընկերակցության (AYO, հիմնադիր եւ նախագահՙ պրոֆեսոր Արտաշես Զիլֆյան ) եւ Համահայկական ակնաբուժական ընկերակցության կողմից կազմակերպած Երկրորդ հայկական ակնաբուժական միջազգային համաժողովը։

Բժշկական աշխարհում այս ուշագրավ իրադարձության մասին խոսեցինք պրոֆեսոր Զիլֆյանի հետ, որն ասաց.

– Մինչեւ օրս ակնաբուժական համաժողովները սովորաբար անցկացվում էին ակնաբուժական կլինիկաներում, որոնց մասնագետները, զբաղված լինելով իրենց ամենօրյա գործնական աշխատանքով, ըստ էության, բավականաչափ ժամանակ չէին կարողանում հատկացնել գիտական ​​գործունեությանը, եւ կոնֆերանսները անցկացվում էին անկանոն կերպով եւ սահմանափակ լսարանի համար։

Այնպես որ մենք որոշեցինք այս բացը լրացնել. մեկ տարի առաջ անցկացրեցինք առաջին համաժողովը։

Երկրորդ․կարող է տարօրինակ թվալ, սակայն Հայաստանում մինչ այժմ չի եղել ակնաբուժական մասնագիտացված ամսագիրՙ մենք մեր գիտական ​​հոդվածներն արտասահմանյան ամսագրերում էինք հրապարակում։

Շուտով ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտում կսկսի լույս տեսնել բժշկագիտական ամսագիր, որի խմբագիրն եմ ես եւ որը կունենա տարին մի քանի համար։ Եվ դրանցից մեկը ամբողջությամբ նվիրված կլինի ակնաբուժությանը։

Այս գիտաժողովում էլ արված բազմաթիվ զեկույցներ կներառվեն հիշյալ ամսագրի առաջին համարում, որը, ինչպես ասացի, շատ շուտով կթողարկվի։

Համաժողովի առաջին օրը տեղի ունեցավ լիագումար նիստ` հետաքրքրական զեկույցներով եւ շնորհանդեսներով։ Իսկ աշխատանքային օրվա ավարտին եղավ Հայաստանի համար հիրավի աննախադեպ մի իրադարձություն` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի վիրահատարանից աչքի մի քանի բարդ վիրահատությունների առցանց հեռարձակում։

Եվ եթե ​​առաջին համաժողովին մասնակցեցին միայն չորս պրոֆեսորներ արտերկրից, ապա այս անգամ ավելի քան քսան հյուր էին եկել Վրաստանից, Բելառուսից, Լատվիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ղազախստանից եւ այլ պետություններից։

Եվ, իհարկե՛, համաժողովի խոսուն նորույթն էր վերը նշված այսպես կոչված աչքի “live” վիրահատությունը։

Նորություն է նաեւ այն, որ առաջին անգամ համաժողովի հովանու ներքո հավաքեցինք մասնագիտացված բժշկական սարքավորումներ արտադրող առաջատար տարբեր ընկերություններին, եւ առաջին հերթին պետք է նշեմ մեր կոնֆերանսի պլատինե հովանավորների անունները` HOYA, Santen, Leica MICROSYSTEMS, MEDICONTUR։

«Ազգ».- Լատվիայից դոկտոր Յան Գերթներեն կարեւորեց մի շատ հրատապ խնդիր, այն էՙ երբ այսպես կոչված միջին վիճակագրական մարդը աչքերի խնդիրներ ունի, նա առաջին հերթին դիմում է պոլիկլինիկայի ակնաբույժին… Դե, ավաղ, մեզանում այնպես է ստացվել, որ այնտեղ ոչ միշտ են լավագույն մասնագետներ աշխատում…

– Այո՛, իսկապես, Դուք անդրադարձաք շատ արդիական մի խնդրի, շատ կարեւոր է ունենալ պատրաստված պոլիկլինիկական ակնաբույժներ, եւ մենք ակտիվորեն աշխատում ենք պոլիկլինիկաների մասնագետների հետ։ Նրանք հիմնականում երիտասարդ բժիշկներ են, որոնց այս պահին կարող եք տեսնել այս համաժողովի լսարանում։

– Համաժողովին մասնակցում է Համահայկական ակնաբուժական ասոցիացիայի համանախագահ պրոֆեսոր Իվան Ազնաուրյանը…

– Այո՛, այս ասոցիացիան, որի համանախագահն եմ, շատ կարեւոր է աշխարհում հայ ակնաբույժների ուժերը համախմբելու, մեր բնագավառում նոր, հեղափոխական լուծումներ ստեղծելու համար…

– Իսկ ի՞նչ կարող եք ասել նորաստեղծ Ակնաբույժների եվրասիական միության մասին` Լատվիայից պրոֆեսոր Իգոր Սոլոմատինի ղեկավարությամբ։

– Մենք շահագրգռված ենք, որ այս միության հետ սերտ համագործակցություն ունենանք եւ անկեղծորեն ցանկանում ենք, որ այն զարգանա…

Կոնֆերանսի մասնակիցներից Մոսկվայի Գելմգոլցի անվ․աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի աչքի օնկոլոգիայի եւ ռադիոլոգիայի բաժնի ղեկավար, Ռուսաստանի առողջապահության նախարարության աչքի օնկոլոգիայի գծով փորձագետ, պրոֆեսոր Սվետլանա Սահակյանի կարծիքով, ակնհայտ է, որ ակնաբուժությունը Հայաստանում արագ զարգանում է, դա նույնիսկ երեւում է հայաստանցի ակնաբույժների կողմից պրոֆեսոր Սահակյանին խորհրդատվության համար ուղարկված փաստաթղթերից, եւ, ըստ նրա, Հայաստանում այսօր կան աչքի տարաբնույթ հիվանդությունների ախտորոշման բոլոր մեթոդները, ներառյալ իրՙ հատուկ ուղղությունըՙ տեսողության օրգանների օնկոլոգիան։

Ինչո՞ւմ է այսպիսի համաժողովների արժեքը ` գործնական եւ գիտական։

Սվետլանա Սահակյանն ասում է. «Արժեքը շատ մեծ է, քանի որ տարբեր երկրներից եկող առաջատար մասնագետները գալիս են այստեղ, կիսում են իրենց փորձը, հարստացնում միմյանց … Եվ դրա արդյունքում ծնվում են ամենատարբեր գիտական նախագծեր, որոնք հաճախ ապշեցուցիչ բացահայտումների են բերում…»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ՓԱՐՊԻ ԳՅՈՒՂԻՑ

Հաջորդ գրառումը

12-й АСТАНИНСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ ФОРУМ: ЛЮДИ, ГОРОДА, ЭКОНОМИКИ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

12-й АСТАНИНСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ ФОРУМ: ЛЮДИ, ГОРОДА, ЭКОНОМИКИ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական