Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱԼՄԱՆ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՔՔԱ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՐԱԲ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Ինչո՞ւ են փոխանցվել Թրամփի հեռախոսահամարները

Երբ Իրանի վրա տնտեսական ճնշման հետ մեկտեղ ԱՄՆ-ը սկսեց ուժեղացնել իր ռազմական ներկայությոնը Մերձավոր Արեւելքում, այնտեղ ուղարկեց իր ծովուժի հարվածային խումբը «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ուղեկցությամբ, իսկ Քաթարի ավիաբազայում վայրէջք կատարեցին Թ-52 ռմբակոծիչներ, ակնհայտ դարձավ, որ տարածաշրջանում մոտալուտ է ինչ-ինչ իրադարձությունների նախերգանքը:

Իսրայելի հետախուզության տվյալներ վկայակոչելովՙ ամերիկյան լրատվամիջոցները սկզբում հաղորդեցին, թե Իրանը պատրաստվում է Իրաքում օպերատիվ գործողություններ իրականացնել ԱՄՆ-ին այնտեղից դուրս մղելու նպատակով: Շտապ կարգով պաշտոնական այցով Բաղդադ մեկնեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Բայց այն ժամանակ ոչինչ չպատահեց, թեպետեւ բրիտանացի փորձագետները գրել էին Իրանի շուրջը ռազմական ուժերի ծավալման մասին:

Անսպասելի միջադեպ, այն էՙ դիվերսիա տեղի ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստի մոտակայքում, որը գտնվում է Օրմուզի նեղուցից 140 կմ հարավ եւ փաստորեն վերահսկում է Պարսից ծոցի մուտքը: Այդ գործողությունների հետեւանքով տուժեցին տարբեր երկրների պատկանող չորս նավեր: Ըստ որում, զգալի վնաս պատճառվեց սաուդյան երկու նավթատար նավերի, չնայած որ դա չհանգեցրեց զոհերի կամ նավթի արտահոսքի: Այնուհետեւ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում կատարվեց սաուդյան Saudi Aramco ընկերության գլխավոր նավթամուղի վրա, որն անցնում է Էր-Ռիադից ոչ հեռու: Ընկերությունը, անվտանգության նկատառումներով, ստիպված եղավ ընդհատել նավթի մատակարարումները:

Այդ գործողության համար պատասխանատվություն ստանձնեց հուսիտների շիա խմբավորումը: Թեհրանը հայտարարեց, որ ինքը մեղսակից չէ տեղի ունեցած միջադեպին եւ մտահոգություն հայտնեց արտասահմանյան խաղացողների արկածախնդրությունների առնչությամբ, որոնք փորձում են խոչընդոտներ հարուցել Պարսից ծոցի գոտում նավագնացության համար, կոչ արեց անցկացնել միջադեպերի մանրակրկիտ հետաքննություն: Այդուհանդերձ, ինչպես եւ կարելի էր սպասել, Էր-Ռիադը ամեն ինչի համար մեղադրեց Թեհրանին:

Հետաքրքրական է, որ Պոմպեոն Սոչիում Ռուսաստանի ղեկավարների հետ հանդիպում ունենալուց հետո, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաեւ Թեհրանի հարցը, բեռնատար նավերի վրա կատարված հարձակումներին Թեհրանի մասնակցության առնչությամբ լրագրողների հարցերին պատասխանեց հետեւյալ կերպ. «Առայժմ մենք չունենք որեւէ կոնկրետ տեղեկություն»: Մինչդեռ, ավելի վաղ, Վաշինգտոնը նավերի համար նախատեսված նախազգուշացում էր հրապարակելՙ հայտարարելով, թե Իրանը եւ նրա արբանյակները կարող են տարածաշրջանում ազդել առեւտրային եւ ռազմական նավերի երթեւեկության վրա:

Ի դեպ, Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերության ազդեցիկ փորձագետ Սեբաստիան Զոնսը ավելի վաղ նշել էր, որ Էր-Ռիադում զգալիորեն գերագնահատում են Իրանի ազդեցությունը Բահրեյնում եւ հենց Սաուդյան Արաբիայում ապրող շիաների, ինչպես նաեւ Եմենում բնակվող հուսիտների վրա: Նա ուրվագծել էր տարածաշրջանում այսպես կոչված «երրորդ ուժի» դրսեւորումը, որը շահագրգռված է ոչ միայն Սաուդյան Արաբիայի եւ Իրանի բախմամբ, այլեւ Սիրիային նվիրված բանակցությունների եւ Եմենի հետ կապված խորհրդակցությունների ձախողմամբ: «Հայտնի չէ, թե դա որքանով է արդարացված, բայց Սաուդյան Արաբիան իրեն զգում է Իրանին ենթակա ուժերով շրջապատված, որոնք գործում են Բահրեյնում, Եմենում, Սիրիայում եւ Իրաքում: Իրանի հանդեպ սաուդցիների հիվանդագին կասկածամտությունը խանգարում է գտնել Թեհրանի հետ գոնե նվազագույն շփման կետեր եւ անհնար է դարձնում երկու պետությունների պրագմատիկ փոխգործողությունը», հայտարարել էր Զոնսը:

Ինչպես գրում է գերմանական Tagesanzeiger հրատարակությունը, գլխավոր վտանգն այն է, որ Թեհրանի եւ Էր-Ռիադի դիմակայությունը միջնաժամկետ հեռանկարում սպառնում է վերաճել Պարսից ծոցի չորրորդ պատերազմի, որը 1980 թվականից ի վեր տեղի ունեցած նախորդ երեքին կարող է գերազանցել զոհերի, ավերածությունների ծավալով, ամբողջ տարածաշրջանի համար բացասական հետեւանքներով: Եվ ահա այս պայմաններում Սաուդյան Արաբիայի Սալման թագավորը հանդես է եկել Արաբական պետությունների լիգայի ղեկավարներին եւ Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդին ուղղված կոչովՙ մայիսի 30-ին Մեքքայում անցկացնել արտակարգ գագաթաժողով: Հնարավոր է, որ դրան մասնակցեն նաեւ Իսլամական պետությունների կազմակերպության ղեկավարները: Կոչի նախօրեին Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի այլ երկրներ ԱՄՆ-ին թույլատրել էին իր զորքերը տեղաբաշխել իրենց տարածքներում, իսկ ռազմանավերըՙ Պարսից ծոցիՙ իրենց պատկանող ջրատարածքներում: Բայց եթե ելնենք նախորդ փորձից, համանման բոլոր գագաթաժողովները ավարտվում են ոչինչ չասող հայտարարություններով, ինչպես դա տեղի ունեցավ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ Գոլանի բարձունքները իսրայելական տարածք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումների կապակցությամբ:

Այս անգամ եւս դժվար թե ինչ-որ բան փոխվի, նույնիսկ այն պայմաններում, երբ խոսում են այսպես կոչված «արաբական ՆԱՏՕ-ի» ստեղծման հնարավորության մասին: Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը կորցնում է իր ազդեցությունը: Քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը մի նոր պատերազմ սանձազերծի տարածաշրջանում, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Իրանի հարցում ԱՄՆ-ը չի վայելում Եվրոմիության աջակցությունը: ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման պայմաններում Մայք Պոմպեոյի Սոչի կատարած այցը ցույց է տալիս (թեկուզ մարտավարական առումով) երկրի արտաքին քաղաքականությունը փոքր-ինչ փոփոխելու նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը: Վաշինգտոնում հավանաբար կուզենային, որ Ռուսաստանը որպես միջնորդ հանդես գար Իրանի եւ Սաուդյան Արաբիայի փոխհարաբերությունների կարգավորման գործում:

Բայց ընդսմին, ԱՄՆ-ը օրակարգից չի հանում Թեհրանի վարչակարգի փոփոխման հարցը, չի հրաժարվում տեղեկատվական պատերազմից եւ լայնընդգրկուն քարոզչական արշավիցՙ պնդելով, թե տարածաշրջանում ահաբեկչության գլխավոր հովանավորը Իրանն է: Խնդիրը նաեւ այն է, որ ԱՄՆ-ին չի հաջողվում (կամ գուցե նա չի ձգտում) ձեւավորել հակաիրանական արաբական դաշինքՙ վախենալով, որ հետագայում այն կարող է ուղղվել Իսրայելի դեմ: Վերջապես, ամերիկացիները չեն կորցնում անդրկուլիսյան պայմաններում Իրանի հետ համաձայնության հասնելու հույսը, որտեղ որոշակի ուժեր հորդորում են «զգույշ լինել Ռուսաստանի հետ»: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, Սպիտակ տունը ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանությանը փոխանցել է նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսահամարներըՙ ակնկալելով, որ իրանական կողմը կապ կհաստատի Թրամփի հետ:

Ամերիկացիները վարում են այնպիսի քաղաքականություն, երբ մի կողմից Իրանին պահում են քաղաքական եւ հոգեբանական լարվածության մեջ, իսկ մյուս կողմից չեն ուզում, որ արաբական պետությունները արմատական շրջադարձ կատարեն արեւմտյանից դեպի արեւելյան ուղղություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԿԱՐԱՅԻ ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

30 ՏԱՐՎԱ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿՄՆԱ ԱՆՑՅԱԼՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

30 ՏԱՐՎԱ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿՄՆԱ ԱՆՑՅԱԼՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Սցենար առաջին Կա Նիկոլ՝ իր...

ԿարդալDetails

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական