Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ Է ՁԵԶ ԶԵԿՈՒՑՈՒՄ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼԻՍ, ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆՉգիտեմ ով, բայց վարչապետին զեկուցել են, թե Հայաստանում եւ Արցախում նախկին ռեժիմի մրուրային զանգվածներ կան, որոնք իրենց մթագնած ուղեղներում փայլեցրել են ազգադավ մի ծրագիր: Այն էՙ դավադիր պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ, որոշ հողեր հանձնել թշնամուն եւ հողատվության մեղքը բարդել Հայաստանի մաքրամաքուր իշխանության վրա, որը, ինչպես Լենին պապիկը, չի ուտում, չի քնում եւ գիշերուզօր հայ ժողովրդի մասին է մտածում: Իսկ մինչ այդ, ըստ վարչապետի տվյալների, նույն այդ արյունռուշտները լարվածություն են սերմանում Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների միջեւ, ուշադրությունՙ ժողովուրդների- վարչապետն այդպես ասաց- ինչից եզրակացնում ենք, որ ըստ վարչապետիՙ ժողովուրդը հոգնակի է, նկատի ունեմՙ Հայաստանի եւ Արցախի:Չգիտեմ նաեւ, թե արդյո՞ք այն մարդը, որը վարչապետին նման բաներ է զեկուցել, տվե՞լ է արդյոք Փաշինյանին այդ մարդկանց անունները: Ամեն դեպքումՙ Փաշինյանը որեւէ անուն չհնչեցրեց: Իսկ դա կարեւոր է, քանի որ Հայաստանի վարչապետը, մայիսի 20-ին հաղորդում է տվել պետական դավաճանության մասին, փաստորեն, առանց ասելու, թե դավաճանները կոնկրետ ովքեր են: Օրինակ, Արցախի նախագահը հայտարարել է, որ ինքը Արցախում նման ուժեր չի ճանաչում, իսկ եթե Արցախի նախագահը հայկական երկրորդ պետությունում նման ուժեր չի ճանաչում, ուրեմն Արցախում նման ուժեր չկան: Ավելին, Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ նոր Հայաստանում դավաճանական գործողություններ հնարավոր չէ անել: Եւ ուրեմնՙ ես ուզում եմ նայել այն մարդու աչքերին, որը Հայաստանի վարչապետին զեկուցել է մի բան, ինչի մասին Արցախի նախագահը տեղյակ չէ, Հայաստանի պաշտպանության նախարարն էլ բացառում է: Չեմ բացառում, որ նույն այդ խորհրդական-օգնականն է Փաշինյանին հուշել, որ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդի մասին խոսելիսՙ անպայման պետք է ժողովուրդ բառը հոգնակիացնել: Դե այսինքն Հայաստանն իր ժողովուրդն ունի, Արցախըՙ իր, ուշադրությունՙ պետությունը չէ, նախագահը չէ, ժողովո՛ւրդը: Սա նշանակում է, որ երբ հանդիպեն, օրինակՙ Արարատի եւ Վայոց Ձորի մարզպետները, Վայոց Ձորի մարզպետը կարող է հայտարարել, որ ինքը բացառում է որեւէ լարում Վայոց Ձորի եւ Արարատի եղբայրական ժողովուրդների միջեւ: Հետո գործը կհասնի Երեւանի վարչական շրջաններին, երբ դրանց ղեկավարները, ենթադրենքՙ Մալաթիա-Սեբաստիայի ժողովրդի անունից եղբայրական ողջույն կհղեն Արաբկիրի ժողովրդին, օրինակՙ ամռան շոգը համատեղ ջանքերով դիմակայելու համար:Անկեղծ ասածՙ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներՙ վարչապետական ձեւակերպումը ես կհամարեի Փաշինյանի տեքստը գրողի վրիպակ կամ կոպիտ սխալ, եթե չնկատեի, որ սա պետական քաղաքականություն է: Բանն այն է, որ բոլորովին վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (խորհրդարանական դիվանագիտության ղեկավար) 29-ամյա Ռուբեն Կարապետի Ռուբինյանը եւս հայտարարեց, որ Հայաստանում եւ Արցախում թեկուզ եղբայրական, բայց երկու տարբեր ժողովուրդներ են ապրում:Ի՞նչ է ուրեմն ստացվում: Վարչապետ Փաշինյանը հետեւողականորեն պնդում է, որ Ղարաբաղի հարցը լուծողը ինքը չէ, այլ ժողովուրդն է: Նույն Փաշինյանը, սակայն, շեշտում է, որ Հայաստանը եւ Արցախը մեկ ժողովուրդ չունեն: Եւ ուրեմնՙ Հայաստանի վարչապետը ո՞ր ժողովրդին նկատի ունիՙ որպես հարց լուծող, եթե Հայաստանի, ապա ի՞նչ իրավունքով է մեկ ժողովուրդ լուծելու բոլորովին ուրիշ ժողովրդի հարցը, եթե Արցախի, ապա ի՞նչ իրավունքով է Հայաստանի վարչապետը հանդես գալիս այլ ժողովրդի անունից, որը, ինչպես ինքն է բազմիցս ասելՙ իրեն մանդատ չի տվելՙ իր անունից բանակցելու:Լավ, դուք չգիտե՞ք, թե ինչո՞ւ է լիբանանյան, ապա եւ ամերիկյան ժողովրդի մասնիկ Մոնթե Մելքոնյանը եկել ու զոհվել հանուն ուրիշ ժողովրդի, չգիտե՞ք, թե ինչո՞ւ են մերՙ հայաստանյան ժողովրդի բազմաթիվ որդիներ, այդ թվում, ի դեպ, Փաշինյանի որդին, գնում եւ ծառայում այլ ժողովրդի բանակում, չգիտե՞ք, թե Հայաստանի վարչապետն ու Հայաստանի այսօրվա իշխանության որեւէ ներկայացուցիչ երբեւէ տեսե՞լ են Արցախի քաղաքացու անձնագիր, կա՞ նման բան… Ոչ թե նույնիսկ ցավալի է, այլ սարսափելի է այն, որ մեզ կիսում ենՙ սեւերի ու սպիտակների, դուխովների ու խելքովների, զոմբիների ու մտածողների,… հայերի ու ղարաբաղցիներիՙ կասկածելի ծրագրով: Եւ ուրեմնՙ բոլոր նրանք, որոնց կարծիքով հայ ժողովրդի մի հատված սեւ է, մյուսըՙ սպիտակ, մի հատված ղարաբաղցի է, մյուսըՙ հայ, կա՛մ մոլորված են, ինչը սարսափելի չէ, կա՛մ էլ դավաճան են, ինչը սարսափելի է:Ես հավատում եմ Հայաստանի պաշտպանության նախարարին, որովհետեւ զինվորական մարդիկ չեն խաբում: Չպետք է խաբեն: Քանի որ նրանց չհավատալը ու չվստահելը դավաճանություն է:Դուխով… եւ խելքով:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴ ՍԵՐՈՎԲԵ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱԼՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆՙ ԱՅՍՕՐ

Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԵՆ ՄԱՐՈՒՔԵԻ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻ 100 ԱՄՅԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԵՆ ՄԱՐՈՒՔԵԻ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻ 100 ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական