Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵՑ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ

17/05/2019
- 17 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Օրերս ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականների հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանը ներկայացրել է նորացված պատերազմական ծրագիր, որով նախատեսվում է ամերիկյան ուժերի վրա Իրանի հարձակման կամ միջուկային զենքի վրա աշխատանքի արագացման դեպքում Մերձավոր Արեւելք ուղարկել 120 հազար զինծառայող: Այդ մասին հաղորդում է The New York Times թերթը: Փոփոխությունները կատարվել են Ջոն Բոլթոնի կոշտ գծի կողմնակիցների առաջարկությամբ:

120 զինծառայողների թվակազմը տպավորիչ է եւ մոտ է 2003 թ. Իրաք ներխուժած զինծառայողների թվին: Օդային, ցամաքային եւ ծովային այդ խոշոր ուժերի ծավալումը Իրանին հնարավորություն կտա ավելի շատ կոնկրետ թիրախներ ունենալ, ինչը ԱՄՆ-ին կարող է ներքաշել երկարատեւ հակամարտության մեջ:

Նորացված ծրագրի մի մասը վերաբերում է այն գործողություններին, որոնք Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է ձեռնարկել 2015 թ. բազմակողմ համաձայնագրին համապատասխան սառեցված իրանական ռազմական ուրանի արտադրության վերսկսման դեպքում: Թրամփի վարչակազմի համար դժվար կլիներ ապացուցել, որ ինքը իրոք հայտնվել է հարաճուն միջուկային սպառնալիքի առջեւ: 2016 թվականին Իրանը հարստացված ուրանի 97 տոկոսը դուրս է բերել երկրից եւ հիմա բավարար պաշարներ չունի միջուկային զենք ստեղծելու համար: Առվազն մեկ տարի է հարկավոր բավականաչափ պաշար կուտակելու եւ է՛լ ավելի երկար ժամանակՙ զենք արտադրելու համար: Դա ԱՄՆ-ին բավարար ժամանակ է տալիս պատասխան գործողություններ մշակելու համար:

Պենտագոնի պատերազմական ծրագրի նախորդ տարբերակը ներառում էր գաղտնի ենթաբաժին` Nitro Zeus պայմանական անունով, որը ենթադրում էր կիբեռզենքի օգտագործման միջոցով հոսանքազրկել Իրանի խոշոր քաղաքները, էներգահամակագը եւ զինված ուժերը: Կիբեռզենքը պետք է օգտագործվեր հակամարտության առաջին ժամերին Իրանը կազմալուծելու նպատակով, որպեսզի հարկ չլինի ռումբեր նետել կամ հարձակում կազմակերպել, հաղորդում է թերթը: Բայց նույնիսկ կիբեռգրոհը որոշակի վտանգ է պարունակում: Իրանը ստեղծել է սեփական խոշոր կորպուս, որը 2012 թվականին հաջողությամբ հարձակումներ գործեց ֆինանսական շուկաների վրա, Լաս Վեգասի խաղատների եւ մի շարք ռազմական օբյեկտների վրա: Այս տարվա հունվարին ռազմական հետախուզության ներկայացուցիչները Կոնգրեսին տեղեկացրին, որ իրանցի ցանցահենները ներկայումս ճարտար մասնագետներ են, որոնք ի վիճակի են ավելի ու ավելի մեծ չափով խոցել ամերիկյան թիրախները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑԻՆ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական