Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ

17/05/2019
- 17 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

«Պաղեստինյան արվեստը միշտ էլ փորձել է աշխարհի ուշադրությանը հանձնել իսրայելական ագրեսիան եւ պաղեստինցիների պայքարը հանուն ազատության: 1970-80-ական թվերին այս գաղափարները արտահայտվում էին այդ ժամանակների սիմվոլիզմի միջոցով, բայց ներկայիս փոփոխություն է տեղի ունեցել: Պաղեստինյան արվեստն այժմ շատ ավելի իսկական, վավերական է դարձել», նշել է Վերա Տամարին , բազմաբնույթ մի նկարչուհի, որ վերջերս զրուցել է «Ալ Մոնիտոր» պարբերականի Բեյրութում բնակվող անկախ լրագրող Սեմ Բրենանի հետ:

Ապրիլի 30-ին Բեյրութի «Դար էլ-Նիմեր» պաղեստինյան արվեստի մշակութային կենտրոնը իր դռներն է բացել չորս նշանավոր արվեստագետներիՙ Նաբիլ Անանի, Ալիման Մանսուրի, Տայսիր Բարակաթի եւ Վերա Տամարիի աշխատանքների առջեւ: Նրանք պաղեստինյան ժամանակակից արվեստի հիմնադիրներն են, եւ իրենց գործերով ցանկանում են ցույց տալ, թե ինչպես է փոխվել պաղեստինյան արվեստը առաջին (1987-ի) «ինտիֆադայից» (որը տեւեց 5 տարի) հետո:

«Նախկինում մենք պարզապես անցյալն էինք վավերագրում, այժմ ավելի շատ փորձում ենք ներկայացնել ժողովրդի պահանջները: Այդ ժամանակ մենք մեր մշակութային գետտոյում էինք ապրում, կտրված արաբական աշխարհից», ասել է Մահսուրը, իսկ Անանին ավելացրել «Նարնջենիները Պաղեստինն էին ներկայացնում, կամ դրա մի մասը նախքան 1967-ի գրավումը, մինչդեռ ձիթենիներըՙ խորհրդանշում էին գրավումից հետո ընկած ժամանակահատվածը»:

«Ինտիֆադան»ՙ ապստամբությունը նոր էջ բացեց, եւ Պաղեստինը ներկայացրեց ամբողջ աշխարհին: Արվեստն էլ սիմվոլիզմից անցավ ավելի խորը ներթափանցելու նոր մակարդակին:

«Նոր սերունդը շատ ավելի հասուն է, խելացի, նորարարությունների ընդունակ, եւ ամենակարեւորըՙ տեսլական ունի, որն էլ ապագայի հանդեպ մեր հույսերը կրկնապատկում է», եզրակացրել է Բարակաթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍՏԵՂ ՆԱԻՐՅԱՆ ՀԱՆՃԱՐՆ Է ՀԱՆԳՉՈՒՄ… ԿՐԿՆԱԿԻ ՄԵՌԱԾ

Հաջորդ գրառումը

ԱԽ ՀԱՐՈՒԹԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ. ՀԻՆ ՈՒ ՍԻՐԵԼԻ ԵՐԳԵՐ ՆԵՎԱՅԻ ԱՓԻՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱԽ ՀԱՐՈՒԹԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ. ՀԻՆ ՈՒ ՍԻՐԵԼԻ ԵՐԳԵՐ ՆԵՎԱՅԻ ԱՓԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական