Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՄԱ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ… ԵՐԳՈՎ

17/05/2019
- 17 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Այն, որ «Շանթն» ու մյուս հեռուստաընկերությունները միմյանց հետ մրցում են ոչ թե որակ տալու, այլ գովազդատուներ գրավելու համար, վաղուց պարզ է, պարզ է նաեւ, որ այդ ճանապարհին, ինչպես հարեւան Ադրբեջանի մեյխանաների երգիչներն են ասում` «շաբաշ փողը հացին են քսել, կերել», ասել է թեՙ նյութն ու հոգեւորը վաղուց միախառնվել են իրար:

Բոլորովին վերջերս, անցյալ կիրակի… «Շանթ» հեռուստաընկերությունը «Հումորի լիգա» նախագծով այս անգամ ոչ միայն ոտնահարեց մեր լեզուն, այլեւ անընդունելի հումորներ մատուցեց, որոնք անմիջականորեն վերաբերում էին Հայ առաքելական եկեղեցուն: Խոսքը Գյումրուց ժամանած խմբի ելույթի մասին է, խումբ, որը, ունակ լինելով ու տիրապետելով Ալեքպոլի դասական հումորի նրբություններին, դժբախտաբար տուրք է տվել հաղորդման ղեկավարների արտաքուստ գրավիչ առաջարկներին եւ նման անհեռատես, Գյումրվա հումորին ոչ հարիր քայլեր է անում: Ինչ խոսք, կատակը մնում է կատակ, բայց կատակը կարիք ունի ապտակի: Պետք չէ մոռանալ, որ կան բաներ, որոնք անձեռնմխելի են: Այն ինչ տեղի ունեցավ եթերում, անընդունելի է, խայտառակություն: Դա հումոր չէր, դա չէր տեղավորվում հումորի ոչ մի տեսակի մեջ:

Տեղի ունեցածի ցավալի կողմերից մեկն էլ այն էր, որ դահլիճում նստած հյուրերի ճնշող մեծամասնությունն ուղղակի հրճվում էր դրանից, բայց ի՞նչ էր դա` պարզ ծաղրուծանակ մեր եկեղեցու սպասավորին ուղղված, կրկնում եմ` եկեղեցու սպասավորին` ընդհանրական:

Ցավում եմ նաեւ, որ ժյուրիի անդամենրը, բացառությամբ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի, նրանց սաստելու փոխարեն բուռն ծափահարություններ ու ժպիտներ էին տեղում:

Այս խնդրում մեծ մեղք ունեն Հայաստանի իշխանությունները, ներկա թե անցյալ, որքան էլ զարմանալի ու տարօրինակ հնչի, բայց մեր իշխանավորները տարիներ շարունակ, իրենց խոշտանգող հայերենով նպաստել են եթերի ապականմանն ու աղաղվաղմանը: Ինչպես Ազգային ժողովի նախորդ գումարումների, այնպես էլ վերջինի անդամներից շատերը նորմալ հայերեն խոսել չգիտեն:

Չէ Գեւարայի բերետի վկաների ականջը խուլ, բայց ի՞նչ պահանջենք մեր եթերից, երբ երկրի վարչապետի պաշտոնական խոսքը հաճախ նմանվում է ընկույզի ծառի տակ նարդի խաղացող ջղային քեռու բառապաշարի. ծանր թեմա է, անցնենք:

Մեղքի զգալի բաժին ունի նաեւ Լեզվի տեսչությունը (հիմաՙ կոմիտե), որի գործունեությունն այսքան ժամանակ, ցավալի է, բայց ֆեյսբուքյան գրառումներից այն կողմ, լայն առումով, չի անցել: Խոսքը կրկին երկուստեք է ուղղված` ներկաներին ու նախկիններին:

Իսկ ամենակարեւոր մեղքի բաժինը մերն է` ժողովրդինը, մենք, որքան էլ քննադատում ենք, շարունակում ենք դիտել նմանօրինակ հեռուստաեթերները, ավելին` մենք, մեր երեխաները ընդօրինակում ենք այնտեղ տեսածն ու լսածը:

Հեռու չգնանք: Մտեք դպրոցներ ու հարցրեք, թե երեխաներն ու՞մ են ուզում նմանվել. ներեցեք, բայց, հավաստիացնում եմ, որ այս պահի դրությամբ հայ երեխաների մոտ Րաֆֆու Սամվելն ու Գեւորգ Մարզպետունու Գոռ որդին պահանջված կերպարներ չեն, Հունան Ավետիսյանն այլեւս ոչ մի երեխայի չի ոգեւորում, որովհետեւ անունն անգամ չեն լսել:

Հիմա ոչինչ պարունակող սերիալների ու զարմացնող ապուշ նախադասություններից կազմված երգերի հեղինակների պաշտամունքի դարն է: Հիմա Թումանյանը շաուրմա է, լավագույն դեպքում` փողոց, Կոմիտասը` տերտեր, Պարույր Սեւակը` «թազա հազար դրամանոց», հիմա դժվար է երեխային նորմալ մարդ մեծացնել, երբ էկրանից այն կողմ ծաղրանքի է ենթարկվում ամենայն մաքուրը` սերը, հարգանքը, ճշմարտությունը, հավատը, կրոնը, լեզուն, մշակույթը, հիմա նահանջի դարն է, հիմա նահանջում ենք… երգով:

Հ.Գ. Այս անգամ միայն «Շանթի» օրինակը բերեցի, բայց ժողովրդական առածն ասում էՙ ա՛յ կուժ, քեզ եմ ասո՛ւմ, ա՛յ կուլա, լսի՛ր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ ԵՎ ՑԱՍՈՒՄՆԱԼԻ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԵՌԻ ՏԱԿ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԵՌԻ ՏԱԿ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական