Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙդատարանի կողմից ազատ արձակումը որպես խափանման միջոց ընտրելու համար երաշխավորագիր ներկայացրած Արցախի ներկա եւ նախորդ նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը երեկ ժամանեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանՙ անձամբ հաստատելով իրենց երաշխավորությունը: Հիշեցնենքՙ քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցը: Ի դեպՙ դատարանի հարակից տարածքում Քոչարյանի աջակից եւ նրան մեղադրող ցուցարարները բավական շիկացրել էին մթնոլորտը: Իսկ իրՙ Ռ. Քոչարյանի դատարանում արված մի շարք հայտարարություններ վկայում են, որ բուն դատավարության ժամանակ բավական նոր փաստեր կբացվեն: