Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՐՈԶԸ

09/05/2019
- 09 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մայիսի 14-ին հանրահայտ Լարա Ահարոնյանի գվարդիայի որոշ անդամներ, «Բուկունիստ» գրախանութ-սրճարանում, կազմակերպել էին «Իմ մարմինն անձնական է», 3-6 տարեկան երեխաներին հասցեագրված, նրանց շրջանում համասեռամոլություն ու անբարոյականություն քարոզող գրքույկի շնորհանդեսը: Բարեբախտաբար, որոշ մտահոգ մարդկանց միջամտությամբ միջոցառումը տապալվեց:

Միջոցառումը տապալվեց, բայց գրքերն արդեն տպագրված են եւ անվճար բաժանվում են ցանկացողներին, ավելինՙ համացանցում տեղադրված է գրքի էլեկտրոնային տարբերակը:

Այն, որ գիրքը տպագրվել է դրսի ուժերի ֆինանսավորմամբ ու դրա հայաստանյան պատասխանատուները` Լարա Ահարոնյանն ու իր թափթփուկներն են, արդեն տեղիք է տալիսՙ չվստահել դրան ու դեն նետել այն, միաժամանակ կոչ անել հատուկ մարմիններինՙ զբաղվել անչահահասների շրջանում նման քարոզչություն ծավալող ՀԿ-ներով ու անհատներով:

Ի դեպ, հատուկ մարմինների, կառավարական խողովակների մասին: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր հասարակությանը ոչ անհայտ Լարա Ահարոնյանը ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ է, այսինքնՙ անմիջական կապի մեջ է Հայաստանի բարձրագույն իշխանության հետ: Բայց քչերին է հայտնի, որ վերոհիշյալի կողքին, որպես հենարան, կանգնած է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Հենց վերջինս էլ նույն օրըՙ մայիսի չորսին դատապարտել է գրքի շնորհանդեսի ձախողումն ու, գրողը տանի, «ձայն տվել» մարդու իրավունքների պաշտպանին: Ավելին, Զարուհի Բաթոյանն այդ գիրքը ներկայացնում է որպես միջոցՙ երեխաներին զերծ պահելու սեռական բռնություններից: Ես հստակ չեմ կարող ասել, թե նախարար Բաթոյանն ինչ նկատի ունի բռնություն ասելով, բայց այս գիրքն, ինքն իրենով, բռնության դասական օրինակ է:

Զարուհին, թերեւս, չգիտի կամ չի ցանկացել իմանալ, որ Լինդա Վալվուրդ Ջիրարդի «Իմ մարմինն անձնական է» գիրքը հրատարակվել է 1984թ. Ամերիկայում: Սա պետք էՙ դրդեր մտածելու, որ այն գրված է տվյալ ժամանակաշրջանի ամերիկացի երեխաների ու ծողների համար: Արդյո՞ք հիմա կարելի է լուրջ համարել նմանապարունակ մի գիրք, որը գրվել է մոտ չորս տասնամյակ առաջ: Ավելին, եթե ուշադիր զննենք խնդրի հոգեբանական կողմը եւ նկատի ունենանք, որ այն գրվել է հայկական միջավայրի հետ որեւէ աղերս չունեցող ԱՄՆ-ի բնակչի համար, ապա հանգիստ կարող ենք անհեթեթություն համարել այս գրքի մասին ասվող բոլոր գովեստի խոսքերը: Քանի որ քննարկվող թեման սերտ կապված է ժողովրդի սովորությունների ու հոգեբանական մոտեցումների հետ, կարող ենք պնդել, որ գիրքն անգամ անհամատեղելի է հայկական միջավայրի հետ:

Բայց այս ամենը ո՛չ միայն հաշվի չի առնվում, այլեւ չի էլ նշվում թե՛ իր կյանքիՙ մոտ չորս տասնամյակների ընթացքում գիրքը կարողացե՞լ է արդարացնել իրեն, արդյո՞ք այն նպաստել է սեռական բռնությունների նվազմանը, թե ոչ:

Թե՛ Լարա Ահարոնյանը, թե՛ Զարուհի Բաթոյանը, եւ թե՛ նրանց գաղափարական կապարճակիրները պետք է լավ գիտակցեին այս ամենն ու չփորձեին հավի ձվից փիղ ստանալ:

Ցավոք սրտի նրանք ոչ միայն փորձում են դա անել, այլեւ համակիրներ են գտնում, ցավալի է, բայց այդ համակիրներից շատերն այսօր նստած են երկրի Ազգային ժողովում եւ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքն ու հեղինակությունը, շահագործելով իշխանամետ մամուլ ու պետության ենթակայության տակ գտնվող մյուս մեդիառեսուրսները, շրջանցելով իրենց տրված լիազորությունները, զբաղվում են մանկապիղծ քարոզչությամբ, մի բան, որի մասին շատ լավ գիտի նաեւ ինքըՙ երկրի ղեկավարը, բայց առայսօրՙ ձայն բարբառոյ յանապատի:

Երեք տասնամյակ առաջ սկիզբ առած ու վերջին տարիներին, մանավանդ իշխանփոխությունից հետո, սաստիկ թափ հավաքած անբարոյականության արշավն այսօր լուրջ անվտանգային խնդիր է դարձել մեր ժողովրդի ու պետության համար: Բայց, ցավալիորեն, մեր պատկան մարմինները դեռ լռում են, չտեսնելով կամ դիտմամբ չտեսնելով, որ սա գաղափարական Ավարայր է, որն արդեն կործանարար հեղեղ դարձած` թակում է մեր դռները, ավելի խորամանկՙ քան Հազկերտը, ավելիՙ վայրագՙ քան Մուշկան Նյուսալավուրտը:

90-ականներին հասարակության երկյուղից մկան բնին հազար թուման տվող սեռագարներն այսօր խոսում են բոլորից բարձր, ստեպ-ստեպ հայտնվում պետության կարեւոր ամբիոնների մոտ, դատի տալիս հայկական ազգային ավանդույթներն առավել ամուր պահպանող անհատներին: Մինչեւ ու՞ր…

Եվ որովհետեւ հույսը վերջինն է մեռնում, այն էլՙ շատ հազվադեպ, հույս ունեմ, որ նոր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խորապես կգիտակցի իր կատարած անդառնալի սխալներն ու հնարավորինս կշտկի դրանք, սխալներ, որոնց մեջ հսկայական տեղ է բռնում հենց մեր ժողովրդի հանդեպ տեղի ունեցող հոգեւոր ահաբեկչությունը, որի մասնակիցներն օր-օրի շատանում են արեւմուտքից մինչեւ… Բաղրամյան 19: Այս հեղեղը կանխելը իշխանության կարեւորագույն խնդիրներից մեկը պետք է լինի, քանի որ այն, ինչ հիմա կատավում է մեր երկրում, հակասում է 2018 թ. սկիզբ առած իշխանափոխության նախնական խոստումներին եւ անխնա ծախսում դրա ողջ կապիտալը:

Հ.Գ. Ցավում եմ, որ այս անախորժ զրույցի ընթացքում էլ տրվեց «Բուկինիստ» գրախանութի անունը: Շատ եմ ցանկացել անդրադառնալ այդ գրախանութին, բայց միշտ, կարծես, ժամանակ չի եղել:

Ամիսներ առաջ գրախանութի Աբովյան 7 հասեցում գտնվող մասնաճյուղի աշխատակիցներին անձամբ եմ խնդրել վաճառքից հանել լոնդոնաբնակ ադրբեջանցի «պատմաբանների» կողմից տպագրված, ադրբեջանական հակահայ քարոզչամեքենայի արգասիք հանդիսացող գիրքը, որով պնդում էր արվում, թե անցյալ դարավերջին հայ ազատամարտիկները Խոջալու բնակավայրում ադրբեջանցիներին ցեղասպանության են ենթարկել:

Դրանից հետո եւս մի քանի անգամ խնդրել եմ վաճառքից հանել տարատեսակ հակահայկան ալբոմ-գրքույկներ եւ այլն:

Հաշվի առնելով, որ մինչ այս բոլոր նկատողությունները պատշաճ ուշադրության են արժանացել, հույս եմ հայտնում, որ տեղի ունեցածը անփութության ու անիրազեկության հետեւանք է եղել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ Է «ԱՊՐԻԼՅԱՆ ՁԵՌԱԳՐՈՎ»

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԸՙ ԱՆԾԱՆՈԹ ԵՎ ԱՆՍՊԱՌ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԸՙ ԱՆԾԱՆՈԹ ԵՎ ԱՆՍՊԱՌ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Պեկինը և Մոսկվան խոստացել են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը` հակադրվելով ԱՄՆ քաղաքականությանը

09/05/2025

Պեկինը և Մոսկվան խոստացել են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը՝ միաժամանակ քննադատելով Միացյալ Նահանգների անկայունացնող արտաքին քաղաքականությունը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը...

ԿարդալDetails

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական