Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍՏՎԱԾ ՏԱՙ ՍԽԱԼՎԵՄ…

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայտնի դարձան Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները: Քվեարկությանը մասնակցել էր քաղաքացիների շուրջ 60 տոկոսը: Ձայների բացարձակ մեծամասնությամբ (73 տոկոս, ընդդեմ գործող նախագահի օգտին քվեարկած 24,5 տոկոսի) հաղթանակ տարավ շոումեն Վլադիմիր Զելենսկին: Ոչ միայն Ուկրաինայում, այլեւ ողջ աշխարհում երբեւէ չէր եղել գործող նախագահի այսպիսի ջախջախիչ պարտություն: Պատճառը հիմնականում այն էր, որ Պետրո Պորոշենկոն իր նախագահության 5 տարիներին ակնհայտորեն ոտնահարում էր Ուկրաինայի ազգային-պետական շահերը, այնքա՜ն անթաքույց էր ձգտում Ուկրաինան վերածել ռուսական թմբկահարվող ծավալապաշտության դեմ արգելապատնեշի, որ ընտրություններից 2 օր առաջ, ապրիլի 19-ին կայացած հրապարակային բանավեճում Վլադիմիր Զելենսկին ընդամենը մեկ հարցով նրան քաղաքականապես ոչնչացրեց: Ինչպե՞ս կբացատրեք,-խայթեց նա,-որ Եվրոպայի համարյա ամենաաղքատ բնակչությունն ունեցող Ուկրաինայի նախագահի տասնյակ-միլիոնավոր դոլարների հարստությունը վերջին 5 տարիներին մի քանի անգամ բազմապատկվել եւ անցել է… միլիարդից:

Ավելի բացահայտ ասել, թե գործող նախագահը ամենասովորական գող էՙ հնարավոր չէր: Մարդիկ առանց այն էլ խորապես հիասթափված էին մինչեւ վերջին ուկրաինական զինվորը Ռուսաստանի դեմ կռվի հանելու Պորոշենկոյի պատրաստակամությունից: Միայն կատարյալ տգետը չէր հասկանա, որ այդ հակառուսական պայքարը բխում էր ոչ թե Ուկրաինայի, այլՙ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական շահերից: Իսկ այն, որ Քեռի Սեմը իր շահերին ծառայողների առաջ քսակը լայնորեն բացելու սովորություն ունիՙ հանրահայտ է: Հնարավոր բոլոր ամբիոններից վարկաբեկելով Ռուսաստանն ու ռուսներին, Պորոշենկոն, սակայն, սեփական հրուշակեղենի գործարանների շոկոլադը հիմնականում արտահանում էր… ռուսական շուկա: Նաեւՙ Ռուսաստանին բարեկամ երկրների շուկաներ, այդ թվումՙ Հայաստան:

Իսկ Զելենսկու գեղեցկուհի տիկին Ելենան ամուսնուն պատկանող հեռուստաընկերություններից մեկում մինչ այս զբաղվում էր երգիծական բնույթի սցենարներ գրելով, որոնց բեմադրություններում խաղում էր արդեն նախագահ ընտրված ամուսինը: Տիկին Ելենան նաեւ երկրի ձկան պահածոների արտադրության 25 տոկոսի սեփականատերն է, ուստի աղքատ համարվել չի կարող:

Ուկրաինայի նոր առաջնորդը Հայաստանի վարչապետի սերնդակիցն է, Նիկոլ Փաշինյանը ընտրվեու օրը նրան ուկրաիներեն լեզվով շնորհավորել էր: Մայիսի վերջին Զելենսկին Գերագույն Ռադայի հատուկ նիստում երդմնակալությամբ կստանձնի երկրի կառավարման ղեկը: Ռուս վերլուծաբաններից ոմանք նշում էին, թե Պորոշենկոն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մի վերջին ճակատամարտ էլ կտա Զելենսկուն, ձգտելով Գերագույն Ռադայում մեծամասնություն ապահովելովՙ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Ես այդ հնարավորությանը չե՛մ հավատում: Չեմ կարծում, թե Զելենսկին Պորոշենկոյին երբեւէ վարչապետ նշանակի: Այդ մասին նա հստակորեն ասաց ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց անմիջապես հետո հրավիրված մամլո ասուլիսում, մեր վարչապետ Փաշինյանի նման վերջնական որոշման պատասխանատվությունը գցելով… ժողովրդի վրա: Իբրՙ եթե ժողովուրդն ուզենա, ես Պորոշենկոյին նոր պաշտոն տալու մասին… կմտածե՛մ: Բացառվա՛ծ է:

Նախկինները, ովքեր եւ որտե՛ղ էլ լինեն, այլեւս երկրի քաղաքական ճակատագրի վրա վճռական ազդեցություն ունենալ չեն կարող: Միջազգային քաղաքական պրակտիկայի չգրված օրենքն է դա, երբ դեմոնացնելով նախորդներին, նրանց խիստ կասկածելի վերադարձով ահաբեկելով իրենց կողմնակիցներին, սանձազերծելով ամենասովորական հոգեբանական տեռոր դուր չեկողների նկատմամբ, նորերը ընդամենը հող են նախապատրաստումՙ հասունացող լայնածավալ բռնությունների համար: Նպատակը նախկինների հափռածը վերադարձնելու անվան տակ յուրայինների միջեւ նյութական բարիքների վերաբաշխում կատարե՛լն է: Մինչեւ հիմա պատմության մեջ նախորդներից ավելի ազնիվ իշխանություններ հազվադեպ են եղել: Ամեն նոր դարձել է ավելի՛ վատը, քան նրանք, ում մինչ այդ… վարկաբեկո՛ւմ էր:

Ինչ կոնկրետ Ուկրաինային ու նաեւ Հայաստանին է վերաբերումՙ կտեսնենք առաջիկայում: Աստված տա, գոնե Հայաստանի հարցումՙ սխալվե՛մ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ, ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸՙ ԱՆՏԵՍՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԱՌՎՈՂ ՏԱՃԱՐԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՌՎՈՂ ՏԱՃԱՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա նախերգանքն է, օպերան սկսվելու է կիրակի. իրենք դերերը բաշխել են, կազմ պատրաստ են… Նաիրա Կարապետյան

23/10/2025

Նայում եմ, թե ինչ է կատարվում Հավհաննավանքի բակում և սարսափում: Ի՜նչ ճիշտ էր Բագրատ Սրբազանը, երբ ասում էր, որ մեր...

ԿարդալDetails

Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին. Ավինյան

23/10/2025

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

23/10/2025

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025

Զախարովան անդրադարձել է Գյումրու ձերբակալություններին

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական