Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԸ ԱՄՆ-Ի ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԽԱՂԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

26/04/2019
- 26 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ինչո՞ւ ԻՀՊԿ-ն հենց հիմա հայտարարվեց ահաբեկչական կազմակերպություն

Վաշինգտոնը Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն: Այդ մասին Սպիտակ տանը իր ելույթում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը : Նրա խոսքերովՙ ԻՀՊԿ-ն «ակտիվորեն մասնակցում է այն ահաբեկչության ֆինանսավորմանն ու աջակցմանը, ինչը Իրանն օգտագործում է սեփական շահերի ապահովման եւ համապարփակ ահաբեկչական արշավի իրականացման համար»:

Սակայն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախքան այդ էլ քանիցս պատժամիջոցներ էր կիրառել մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ԱՄՆ վարչակազմի կարծիքով, կապված են ԻՀՊԿ-ի գործունեության հետ: Ինչո՞ւ հենց հիմա կատարվեց աննախադեպ քայլ, որով ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ ներառվեց օտար պետության պաշտոնական մարմիններից մեկը: Ավելի վաղ, բազմաթիվ լրատվամիջոցներ Վաշինգտոնի որոշումը շաղկապել էին ապրիլի 9-ին Իսրայելում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ: Ընտրություններից հետո իրավիճակը կարծես թե պետք է փոխվեր, բայց դա տեղի չունեցավ: Թրամփը Իրանի դեմ ուղղված վճռական գործողություններ է իրականացնում: Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքովՙ դա կապված է նոր միջուկային համաձայնագրի կնքման առնչությամբ Իրանի հետ ԱՄՆ-ի ինչ-որ գաղտնի բանակցությունների ձախողման հետ:

Ինչպես գտնում է Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերության աշխատակից Հեննինգ Ռիկեն , Իրանի միջուկային ծրագրի հարցը ինքնին ԱՄՆ-ի համար երբեք կարեւոր չի եղել: Իրանի նկատմամբ նրա հավակնությունները միշտ բազմակողմ են եղել, օրինակՙ հարեւան երկրներում շիա ռազմական խմբավորումների աջակցումից հրաժարումը, Իսրայելի գոյության իրավունքի ճանաչումը, մարդու իրավունքների խնդիրը, Սաուդյան Արաբիայի հետ հակամարտությունը, Սիրիայում եւ Իրաքում իրանցիների դերը: «Վաշինգտոնի տեսակետից, սկզբնապես Իրանի հետ համաձայնագիրը ստորագրվել էր այն նպատակով, որպեսզի ուշադրություն հրավիրվի միջուկային խնդրի վրա եւ ինչ-որ չափով զարկ տրվի Իրանի ղեկավարության հետ վարվող բանակցություններին: Բայց դրան չհաջողվեց հասնել, քանի որ ԱՄՆ-ը սկսեց «կարքանդ» անել իր պահանջների փաթեթը»: Այժմ ԱՄՆ-ը բացեիբաց հայտարարում է իրանական վարչակարգը կոտրելու եւ Իրանում, իբր, ժողովրդավարությունը վերականգնելու մտադրության մասին:

Թրամփին ակտիվորեն պաշտպանում է ազգային անվտանգության գծով նրա օգնական Ջոն Բոլթոնը , որի խոսքերով, «հարկավոր է Իրանի ժողովրդին օգնել վերագտնելու սեփական ազատությունը», իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին պահանջում է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրել մինչեւ որ նա հրաժարվի իր մահաբեր նկրտումներից: Բայց սրանք խոսքեր են, իսկ ի՛նչ կարելի է անել իրականում: Ամերիկյան Washington Free Beacon հարթակի տվյալներով, Անվտանգության խորհրդում արդեն քննության է առնվել Իրանի դեմ ուղղված գործողությունների ռազմավարություն, որը մշակվել է Բոլթոնի հետ սերտորեն կապված Security Studies Group վերլուծական կենտրոնի կողմից: ԱՄՆ վարչակազմում թերեւս միակ մարդը, որը այցելում է Թեհրան, շփվում իրանցի այլախոհների հետ, հենց Բոլթոնն է:

Այդ սցենարի հիմնական իմաստը հետեւյալն էՙ Իրանի վրա գործադրել քաղաքական, տնտեսական, արտաքին-ռազմական ճնշումՙ նախքան նոր վարչակարգի հաստատումը այդ երկրի իրադրությունն ապակայունացնելու նպատակով ու հարվածներ հասցնել Իրանի պետական կառույցներին (ինչպիսին է ԻՀՊԿ-ն), ինչը եւ տեղի է ունենում: Շեշտը դրվում է կրոնական եւ էթնիկական փոքրամասնությունների խաղաքարտի խաղարկման վրա, իսկ մյուս ձեռնարկումները կունենան հարակից բնույթ, ինչը Թեհրանի ուշադրությունը պետք է տարածաշրջանային խնդիրներից տեղափոխի ներքին խնդիրների վրա: Իրենքՙ ամերիկացիները, չեն պատրաստվում պատերազմել, բայց դեմ չէին լինի եւս մեկ տարածաշրջանային պատերազմի հրահրմանը, որին մասնակցելը Իրանի համար «կդառնար անխուսափելի»: Իհարկե, Թեհրանում այս ամենը տեսնում են, գնահատում իրենց սպառնացող տարածաշրջանային ու մյուս վտանգները եւ պատասխանում: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ զինված ուժերը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների սեփական ցանկում:

ԱՄՆ-ի գործողությունները Իրանում ամրապնդում են այսպես կոչված «պահպանողական ճամբարի» դիրքերը, եւ թուլացնում «ազատականներին», որոնց հետ Եվրոպայում պայմանավորվածության են հասնում: Պատահական չէ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնի գործողությունները սոսկ մեծացնում են ԻՀՊԿ-ի ժողովրդականությունը:

Իրադարձությունների ընթացքին առանձնակի տագնապով են հետեւում Իսրայելում: Օրինակ, հատուկ ծառայություններին մոտիկ կանգնած իսրայելական «Դեբկա» կայքը գտնում է, որ ԻՀՊԿ-ն կարող է Սիրիայում եւ Իրաքում վերահսկողություն հաստատել ամերիկյան հրամանատարական կետերի վրա, ինչը մի կողմից սպառնում է Թեհրան-Վաշինգտոն առճակատմամբ, կամ մյուս կողմիցՙ Իրան-Իսրայել առճակատմամբ: Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ Թեհրանը մեծ ուժով եւ դաժանությամբ կհակազդի իրեն սպառնացող յուրաքանչյուր վտանգի: Իսկ առաժմ կողմերը լոկ «ազդանշաններ» են փոխանակում:

Ի դեպ, Թուրքիան պաշտոնապես դատապարտել է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու ԱՄՆ վարչակազմի որոշումը: Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ վարչակազմի որոշումը ուղի է հարթում տարածաշրջանի իրադրության ապակայունացման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 175 ԱՄՅԱ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՐՁԱՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՐՁԱՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդուն հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Նա ինքնասպանության...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական