Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՉԵՆ ՓԱԽՉՈՒՄ

26/04/2019
- 26 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետը հարկադրված է վերադառնալ Հայաստան: Գեներալ Միհրան Պողոսյանը, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ու հետախուզում հայտարարվել, հայտնաբերվել է Ռուսաստանում եւ հիմա, ինչպես մեր ՀՔԾ-ն է ասում, ընթանում է գործընթացՙ գեներալին Հայաստանին հանձնելու նպատակով: Ի տարբերություն մերձմոսկովյան խաղաղ երեկոները վայելող այլ հայ մեղադրյալների, գեներալ Պողոսյանը Ռուսաստանի քաղաքացի չէ եւ ուրեմնՙ Պողոսյանին չհանձնելու որեւէ ցանկություն Ռուսաստանը կարող է չունենալ: Բայց գեներալը դիմել է այլ միջոցի: Ինչպես հայտարարել է Պողոսյանի փաստաբանըՙ ՀՀ ԴԱՀԿ նախկին պետը դիմել է Ռուսաստանին քաղաքական ապաստան ստանալու համար: Փաստաբանը մանրամասն չի հայտնել, բայց ենթադրվում է, որ Պողոսյանն իր խնդրանքը հիմնավորել է հանգամանքով, որ հայրենիքում իր հանդեպ քաղաքական վենդետա է կիրառվում, այն էՙ առաջ կարողանում էր ե՛ւ բանան ներկրել, ե՛ւ Պանամայի քարտեզին նայել, ե՛ւ ԴԱՀԿ-ն ղեկավարել, իսկ հիմա չի կարողանում. փրկեք: Չի բացառվում, որ Պողոսյանը, որը շեշտեմՙ գեներալ է, խնդրագրին կցել է նաեւ այն դաժան հեռանկարը, որն իր կարծիքով իրեն սպասվում է, եթե Ռուսաստանն իրեն հանձնի Հայաստանին:

Թե ի՞նչ կորոշի Ռուսաստանը, ինձ համար քիչ կարեւոր է, նույնը եւ այն, թե մինչեւ ո՞ւր կհասնեն ՀՀ ՀՔԾ-ի ձեռքերը, եւ որքանով են դրանքՙ կոնկրետ Ռուսաստանում ամուր: Սրանք իրավա-քաղաքական հարցեր են, իսկ ես դրանց մասնագետը չեմ: Ինձ հետաքրքրական է թվում այն, որ հայ գեներալը ըստ էության փախչում է հայրենիքից ու քաղաքական ապաստան է խնդրում, թեկուզ ռազմավարական դաշնակից, բայց օտար երկրից: Սա նշանակում է, որ Միհրան Պողոսյանը, երբ գեներալի ուսադիրներով համազգեստ է կրել, երբեք չի զգացել այդ աստղերի ծանրությունը, ոչ մի գիրք չի կարդացել գեներալների մասին ու ոչ մի ֆիլմ չի նայել: Չգիտի, որ այդ ուսադիրներով մարդիկ միայն հայրենիքից փախչելու համար մեղադրելի են, անկախ նրանից այդ հայրենիքը ավազակաբարո ռեժիմի ճիրանների մեջ կծկված թփրտո՞ւմ է, թե՞ նոր է ազատվել արյունոտ ռեժիմի սարսափելի երախից: Գեներալը, այն էլ արդարադատության, արդարադատությունից վախենա՞…Հասկանալի է, որ երիտասարդ մայրը կարող է վախենալ, որ ամուսնու պարտքերի պատճառով շուտով իրենց տուն կարող են գալ դատական ակտերի հարկադիր կատարողներն ու բռնագանձել նույնիսկ փոքրիկ երեխայի գիշերանոթը, բայց գեներալը վախի իրավունք ունի՞…Քանի՞ նման գեներալ ունենք, Միհրան Պողոսյանը միակն է, չէ՞…

Մյուս կողմիցՙ բա ի՞նչ անի ԴԱՀԿ նախկին պետը: Չէ, հասկանալի է, որ ուսադիրները պարտադրում են վերադառնալ հայրենիք ու կռվել սեփական անմեղությունն ապացուցելու համար, բայց դա հնարավո՞ր է, եթե դու նախկին պաշտոնյա ես…Իմիջիայլոց, կա՞ նախկին պաշտոնյա, որը ոչ մի բանի համար չի մեղադրվում… Եթե չկա, ապա սարսափելի է, հայրենիքից փախած գեներալ ունենալու պես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԵԴ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾԸ

Հաջորդ գրառումը

ԱԶԳԸ ԿԱ, ԱՌԱՋՆՈՐԴԸՙ ՈՉ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԶԳԸ ԿԱ, ԱՌԱՋՆՈՐԴԸՙ ՈՉ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Մասիս համայնքի ղեկավար, ընդդիմության՝ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը Երևանում է։ Ամենայն հավանականությամբ նրան հենց օդանավակայանից կկալանավորեն։ Հայտնի չէ, թե նրան...

ԿարդալDetails

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական