Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-Ը ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԵրկկողմ համաձայնագրի ստորագրումը ձգձգվում էԵվրոմիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին օրերս հայտարարեց, որ Բրյուսելը եւ Բաքուն նոր ու հավակնոտ երկկողմ համաձայնության ստորագրման եզրափակիչ ու որոշիչ փուլում են: Նա մանրամասնել է, որ խոսքը առեւտրական եւ քաղաքական համաձայնագրի մասին է: Ադրբեջանի եւ Եվրոմիության երկկողմ բանակցությունները տեղի են ունենում երեք փաթեթով: Առաջինը ներառում է քաղաքականության եւ անվտանգության հարցերը, երկրորդըՙ առեւտրի եւ ներդրումների, երրորդըՙ տնտեսական ոլորտի, սոցիալական, հումանիտար եւ այլ ուղղությունների հարցեր:Իր հերթին, Բրյուսել այցելած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հաստատեց, որ երկու կողմերը շատ մոտ են գործընկերությանն առնչվող նոր համաձայնագրի կնքմանը, ըստ որում, վիճելի հարցերի ավելի քան 90 տոկոսը հարթված է: Սակայն, եվրոպացի փորձագետների կարծիքով, Բրյուսելը եւ Բաքուն շտապում ենՙ հույս ունենալով բանակցությունները ավարտել նախքան մայիսի վերջերին կայանալիք Եվրոխորհրդարանի ընտրությունները: Քանզի Եվրոհանձնաժողովի նոր կազմի հաստատումը կարող է կա՛մ երկարաձգել, կա՛մ էլ առհասարակ ի չիք դարձնել ամբողջ գործընթացը:Բանն այն է, որ երկրորդ եւ երրորդ փաթեթների առնչությամբ կողմերը կարծես թե համաձայնության են հասել: Սակայն առաջինՙ քաղաքական փաթեթին առնչվող ադրբեջանական մոտեցումը չի ընդունվում: Բրյուսելը կտրականապես հրաժարվում է ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի հետ երկկողմ հարաբերություններ կառուցելիս ԵՄ որոշ երկրներ, ինչպես նաեւ եվրոպական առանձին հաստատություններ եւ քաղաքական գործիչներ, ընդգծում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը:Բայց այն բացակայում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի նախագծում: Միեւնույն ժամանակ, Եվրոմիությունը ճանաչում է Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդավիայի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում: Ինչպես ասել է անցյալում Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքական կապերի բաժնի վարիչ, իսկ այժմ վարչապետ Նովրուզ Մամեդովը , 2015 թ. Եվրոմիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման առաջարկ անելովՙ ԵՄ-ը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրա խոսքերով, «առանձին պետություններ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,սակայն ոչ ոք չի մտածում օկուպանտի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, Եվրոմիությունը եւ մեծ պետությունները հիմնականում մտածում են սեփական շահերի մասին»: Բանից դուրս է գալիս, որ Եվրոմիությունն Ադրբեջանի նկատմամբ միջազգային չափանիշներ չի կիրառում ելնելով միայն տնտեսական պատճառներից, թեեւ Բրյուսելում Ադրբեջանը խաղաքարտերը բացել էՙ իրեն ներկայացնելով որպես Եվրոմիության էներգետիկ անվտանգության գրեթե միակ երաշխավոր, գտնում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :Այս կապակցությամբ որոշ փորձագետներ նշում են, որ տարածքային ամբողջականությունից բացի, Բրյուսելի հետ Բաքվի համաձայնագրի ստորագրման ձգձգման եւս մեկ պատճառ է Ադրբեջանի դիրքորոշումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցում: Ադրբեջանը դեմ չէ ԱՀԿ-ին անդամակցելուն, բայց մտադիր է բանակցություններ սկսել լոկ այն ժամանակ, երբ ադրբեջանական արտադրանքը կդառնա մրցունակ: Նման փաստարկները անհամոզիչ են թվում Տարասովին: Նրա կարծիքով, խնդիրն ուրիշ է: Ոմանք փորձում են մի կողմից Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդավիայի եւ մյուս կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման տարբերությունը բացատրել նրանով, որ առաջին երեք երկրներում Եվրոմիությունը ջանում է խաղարկել հակառուսական խաղաքարտը: Մինչդեռ Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի դեպքում Եվրոպան ինչ-որ ուրիշ բան է խաղարկում:Գոյություն ունի նաեւ Եվրոպայում հայկական սփյուռքի ակտիվ գործունեության փաստարկը: Սփյուռքը այնտեղ իրոք ունի զգալի քաղաքական ազդեցություն, բայց ոչ այնքան, որ ազդի Եվրոմիության ամբողջ քաղաքականության վրա: Ֆրանսիական L՛Opinion հրատարակությունը գրում է, որ գլխավոր խնդիրը, ամենայն հավանականությամբ այն է, որ Ադրբեջանին առնչվող վեճերը նման են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացներին եւ կապված են այդ երկրների մահմեդական բնակիչներ ունենալու հետ, որոնց առաջ փակվում են եվրոինտեգրման ճանապարհները: Ժամանակին Թուրքիային զրկեցին թյուրքական ժողովուրդներին դեպի Եվրոպա ուղեկցողի դերակատարությունից, իսկ առանձին-առանձին նրանց չի հաջողվում ճանապահ հարթել դեպի այնտեղ: Միեւնույն ժամանակ, Բրյուսելը Երեւանին չի առաջադրում այն պայմանները, որոնք առաջադրում է Բաքվին: Ճիշտ է, դեռեւս անհայտ է մնում, թե Եվրոպան ինչ ձեւով է փորձելու լուծել Ղարաբաղի խնդիրը: Առայժմ դա կապվում է բացառապես Մինսկի խմբի դիրքորոշման հետ:Հիշեցնենք, որ Կոսովոյի անկախության հռչակագրի ճանաչման կապակցությամբ փոփոխվել էին եվրոպական միջազգային իրավունքի համապատասխան նորմերը: Եվրոպան իր մոտակա եւ հեռանկարային խնդիրները լուծել է եւ կլուծիՙ կապելով մետրոպոլիայից անջատված նոր պետություններիՙ Եվրոպայում հայտնվելու հետ: Ահա թե ինչու Եվրոմիություն-Բաքու երկկողմ համաձայնագրի ստորագրման հավանականությունը տեսանելի ապագայում քիչ հավանական է: Այնպես որ, Բաքուն պետք է ժամանակ շահի իր հետագա գործողությունները ծանրութեթեւ անելու համարՙ նկատի ունենալով քաղաքական ու մշակութային գերակայությունների ընտրությունը: Եվրոպան, այնուամենայնիվ բավական հեռու է, եւ առավել իրական է մերձավորներների հետ համագործակցությունը, նշում է «Ռեգնում» գործակալությունը:Ինչպես գրում է Բաքվի Haggin.az հարթակը, Ղարաբաղի խնդրի առնչությամբ Եվրոպան վաղուց Ադրբեջանին ոչ ձեռնտու դիրք է բռնել: Միեւնույն ժամանակ, երկրորդ եւ մասամբ էլ երրորդ փաթեթները իրականացնելու համար կայքը անհրաժեշտ չի համարում Եվրոմիության հետ ռազմավարական համագործակցության լայնընդգրկուն համաձայնագրի ստորագրումը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՇՏՈՒՆԻ ՋՐԱՂԱՑԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ ԱՍԱՆԺԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ ԱՍԱՆԺԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական