Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՕՐԵՆՔԸ

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ապրիլի 12-ին Մոսկվայում նշում էին տիեզերագնացության օրը, որը հարմարեցված էր մոլորակի 1-ին տիեզերագնաց Յուրի Գագարինի 1961 թվականի թռիչքին: Այդ օրը հատուկ հեռուստատեսային ուղերձով Ռուսաստանի Դաշնության ժողովուրդներին դիմեց նախագահ Վլադիմիր Պուտինը , ընդգծելով, թե Յուրի Գագարինի թռիչքը մարդկային քաղաքակրթության մեծագույն ձեռքբերումներից մեկն է: Այժմ արդեն 500-ից ավելի տիեզերագնացներ եղել են երկրամերձ ուղեծրում, որոնցից 61-ըՙ կանայք: Նույնիսկ Իսրայելը փորձեց այդ օրը տիեզերանավ ուղարկել Լուսին, որը իրո՛ք տեղ հասավ, սակայն, ցավոք, վայրեջքի պահին վթարի ենթարկվեց: Այնուամենայնիվ, դա իսրայելական գիտության մեծագույն նվաճումներից մեկն էր, ինչի առթիվ արժի՛ սրտանց շնորհավորել հրեական պետությանն ու ժողովրդին:

Երբեմնի խորհրդային տեիզերագնացության նվաճումների մեջ, անշուշտ, փոքր չէր նաեւ հայ գիտնականների, մասնագետների, նույնիսկՙ բանվորների վաստակը: Որովհետեւ ես հրաշալի հիշում եմ, որ, օրինակ, իմ ծննդավայր Դիլիջանի Իմպուլս գործարանում ժամանակին արտադրվում էր հեռավոր կապի ԿԱ-12 պլյուս 12 սարքը, որն օգտագործվում էր խորհրդային տիեզերանավերում: Եվ հիմա ցավ եմ զգում, որ մենք, փաստորեն, կամովին եւ միանգամայն անտեղի հրաժարվել ենք համայն մարդկության նվաճումների մեջ ունեցած մեր այդ միանգամայն արժանավոր բաժնից: Որովհետեւ Հայաստանում, ցավոք, պետականորեն չի նշվում (կամ առնվազն այս անգամՙ չնշվե՛ց) տիեզերագնացության օրը: Բայց չէ՞ որ դա զուտ խորհրդային տոն չէր, համամոլորակային տոն էր:

Հեռու երիտասարդությանս տարիներին առիթ եմ ունեցել ընդունելու ժամանակի խորհրդային տիեզերագնացներից մի քանիսին: Նրանքՙ Սեւաստյանովը, Լեոնովը, Տերեշկովան, Կլիմուկը, հետագայում մի քանի ուրիշներ եւս Հայաստան էին ժամանում իբրեւ ՀԼԿԵՄ կենտկոմի հյուրեր: Ներկայանում էին որպես ՀամԼԿԵՄ կենտկոմի աշխատակիցներ եւ ցրվում էին Հայաստանի առողջարաններովՙ պարզապես հանգստանալու: Նրանց ժամանումն ու մեկնումը մեծ մասամբ գաղտնի էր պահվում (նրանց մասին տեղեկացվում էին հատուկենտ մարդիկ), որպեսզի հետաքրքրասերների բազմությունները չխանգարեին հյուրերի վաստակած հանգիստը: Չէ՞ որ այն տարիներին տիեզերագնաց տեսնելը արդեն իսկ մեծագույն մի բան էր: Ահա, այդ տեղեկացվածներից մեկը ես էիՙ այն տարիներին կոմերիտմիության քաղկոմի 1-ին քարտուղար, ում պարտականությունների մեջ էր նաեւ տիեզերագնացներին ընդունելը, քաղաքի առողջարաններից մեկում տեղավորելը, ուղեկցելը տեսարժան վայրեր, բնության գրկում նրանց ազատ ժամանցը կազմակերպելը…

Բացառիկ զուսպ, խիստ կուլտուրական մարդիկ էին: Վիտալի Իվանովիչ Սեւաստյանովն, օրինակ, այն օրերին նոր էր վերադարձել մեր մոլորակի ուղեծրում 18-օրյա տիեզերական թռիչքից, որը ժամանակի մեծագույն ռեկորդներից մեկն էր: Պատմում էր, թե ուղեծրից վերադառնալուց հետո իրեն ճիշտ նույնքան օր է անհրաժեշտ եղելՙ երկրի վրա քայլել կարողանալու համար: Այն ժամանակ դեռ 35 տարեկան էր, շատ եւ շատ հետաքրքրական բաներ էր պատմում ոչ միայն իր, այլեւ մյուս տիեզերագնացների պրակտիկայից: Վերջերս մահացավ, Աստված հոգին լուսավորի: Երբեք չեմ մոռանա ոչ միայն նրա պատմածները, այլեւ այն բացառիկ հարգանքը, որ այդ փառապանծ մարդը ցուցաբերեց Հայրենական պատերազմի վետերան հորս նկատմամբ: Մեր տուն էի հրավիրելՙ ընթրիքի, երբ հայրս, անտեղյակ, որ այդ երեկո մեր հարկի տակ տիեզերագնաց է լինելու, տուն մտավ: Սեւաստյանովը ակնածանքով կանգնեց, ողջագուրվեց հորս հետ, մեծարանքի ոգեշունչ խոսք ասաց նրա հասցեին: Ձեր որդու պատմածներից տեղյակ եմ,-ասաց,-որ դուք Հայրենական պատերազմում 7 անգամ վիրավորվել եք, հայրի՛կ: Շնորհակալությո՛ւն ձեզ: Ձեր պատերազմական մեդալները մեր ժամանակների շքանշաններից բարձր են… Սրտի խորքերից բխող այդպիսի երախտագիտության խոսք ավագ սերնդի սխրանքի մասինՙ կյանքիս մեջ քիչ եմ լսել: Եվ սա գրում եմՙ ընդգծելու, որ ժողովրդի մեծությունը չափվում է նաեւ նախորդ սերնդի արածի ու ապրածի հանդեպ անկեղծ հարգանքով: Որովհետեւ առաջընթացի օրենքը պահանջում է ոչ թե նախորդների արածի սեւացում, ինչը, ավա՜ղ, արդեն 30 տարի պրակտիկա է դարձել Հայաստանում, այլ վատը մերժելովՙ լավը վերցնելու եւ առաջ գնալու իմաստություն…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԶՐՈՅՑԸ ԱՆԱՍՏԱՍ Ի. ՄԻԿՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական