Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՍԻՆ

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Գնացել էի երեւանյան հյուրանոցներից մեկըՙ արտասահմանից ժամանած վաղեմի բարեկամիս տեսնելու: Համեմատաբար փոքր հյուրանոց էր, վերելակի հենց կողքինՙ զուգարանըՙ զույգ դռներով: Մեկի վրա տղամարդու, մյուսի վրաՙ կանացի նշանով: Երեւի այդ օրերի համացանցային բուռն քննարկումմների եւ հայհոյանքների ազդեցության տակ, մտքովս անցավ տարօրինակ, ինչ-որ տեղ ծիծաղելի հարցը. Լիլիթը, այսինքնՙ «մեր» տրանսգենդերը, այսինքն «մեր» որձեւէգը, ո՞ր դռնից ներս կմտներ: Անշուշտՙ կանացի նշանով դռնից: Իսկ եթե ներսում ուրիշ կանայք էլ լինեի՞ն: Անշուշտ դուրս կփախչեին եւ/կամ կծեծեին կանացի արտաքինով եւ տղամարդու կարեւոր հատկանիշով այդ իգացած որձին:

Հենց այդ մտմտուքների մեջՙ վերելակից դուրս ելավ բարեկամս եւ, զգացական համընկնումով տվեց հարցը. «Այդ…ըըը… կնիկը այդքան գեշ խոսքեր ըսաւ Հայաստանի հասցեին, ոստիկանութիւնը չձերբակալե՞ց զինք, դատախազութիւն չտարա՞վ, ցուցմունք չպահանջե՞ց»: Ապշեցի ընկերոջս արթնամտությունից. ինչպե՜ս չէի անդրադարձել, ինչպե՜ս չէին անդրադարձել գործընկերներս, սոցցանցերի հազարավոր հաճախորդները: Ախր այդ…ըըը… կինը Հայաստանի բարձրագույն, ամենակարեւոր ամբիոնից փաստորեն հաղորդում էր տվել Հայաստանում իր նմանների կամ աննմանների դեմ կատարված ու կատարվող ոճիրների, բռնաբարությունների, խեղդամահ անելու, գլուխ կտրելու եւայլնիՙ շուրջ 200-ից ավելի դեպքերի մասին: Մինչդեռ գոնե ես չեմ հանդիպել իրավապահ մարմիններից այդ առթիվ գործ հարուցելու, Լիլիթ կոչեցյալին բերման ենթարկելու կամ պարզապես դատախազություն հրավիրելու եւ բարձրագույն ամբիոնից իր ներկայացրած հաղորդման վերաբերյալ ցուցմունք պահանջելու մասին: Այնինչ, կարծում եմ, ողջ աշխարհի առաջ մի երկիր, մե՛ր երկիրը, խայտառակելու, համապատասխան մարմինների հանցավոր անգործունեության մասին վկայություն ներկայացնելու համար նա պատասխանատվության պետք է կանչվեր: Իսկ տվյալներ, ապացույցներ չներկայացնելու դեպքումՙ զրպարտության մեղադրանքով նրա դեմ դատական գործ պետք է հարուցվեր:

– Գիտե՞ս, վերջում ասաց բարեկամս, ասանկ հարցերը լուրջ հետեւանքներ կրնան ունենալ. գեյերու, լեզբիաններու եւ նման կազմակերպութիւնները հիմա շատ մեծ ազդեցութիւն ունին միջազգային կազմակերպութիւններու վրա, պետութիւններու ներքին խոհանոցներուն մեջ, եւ կրնան իրական վնաս պատճառել ձեր,- հետո ուղղելով խոսքը,- մե՛ր երկրին:

Համաձայն եմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՑ ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹԵԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

Հաջորդ գրառումը

ԼԻԼԻԹԻ, ՊԱՊԻ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԼԻԼԻԹԻ, ՊԱՊԻ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական