Սովետական միության փլուզմանը զուգընթաց, ինչպես արդեն ամբողջ աշխարհում, այնպես էլ հետխորհրդային երկրներում, սկսեցին իրենց «տեսակի ու նախասիրությունների» մասին բարձրաձայնել մի շարք տարօրինակ խմբեր: Անցած երեք տասմանյակների ընթացքում դրանցից միայն երկուսին հաջողվեց լիովին արմատավորվել մեր երկրումՙ աղանդավորներին ու սեռագարներին: Հենց վերջիններիս մասին էլ ցանկանում եմ խոսել:
90-ականներին ծնունդ առած եւ 2000-ականներին արդեն իրենց իրավունքների մասին բարձրաձայնող այս խումբը, որը ժամանակի ընթացքում ստացավ ԼԳՏԲ անվանումը, այսօր իսկական պատուհաս է դարձել մեր պետության համար, ազգային անվտանգության խնդիր: Արեւմտյան ուժերի կողմից սնվող այդ խմբերը տարբեր տարիներին տարբեր սանձարձակություններ են թույլ տվել, որոնցից ամենացնցողն ու մեր ազգի համար նվաստացուցիչը բոլորովին վերջերսՙ ապրիլին 5-ին, Ազգային ժողովում Լիլիթ վերանվանված երբեմնի Վաղինակի ելույթն էր: Այո՛, խոսքը, սեռը աղջկանից տղայի փոփոխած, տրանսգենդեր կոչեցյալի մասին է:
Իհարկե, մինչ այդ ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանն արդեն հասցրել է ԱԺ-ում մի քանի անգամ, մեղմ ասած, անբարո եւ անպատկառ հայտարարություններով հանդես գալ, որոնք նույնպես արժանացել են հասարակական բուռն բողոքի ակցիաների, բայց վերոհիշյալ դեպքն ուղղակի ապտակ էր նույն հասարակության համար. Հայաստանի Հանրապետության պետական սահմանը արյան գնով հսկում են զինվորները, Ազգային ժողովի ամբիոնից խոսում է անբարոյականը: Առավել նվաստացուցիչ էր ներկաներից ոմանց ծափահարությունըՙ այդ ելույթից հետո:
Ինչպես սպասվում էր, ինչպես պետք է լիներ, ժողովուրդը բողոքի ակցիա սկսեց: Ապրիլի 8-ին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվեցին Ազգային ժողովի դիմաց եւ բացատրություն պահանջեցին ԱԺ ղեկավարությունից, մասնավորապեսՙ նախագահ Արարատ Միրզոյանից: Բայց Արարատ Միրզոյանն այնդպես էլ չերեւաց ժողովրդի աչքին, փոխարենը, կատարվածի ողջ մեղքը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրա բարդելով, ներկաներին մոտեցավ Ալեն Սիմոնյանը: Նա իր հետ բերել էր փաստաթուղթ, որտեղ ապրիլի 5-ին ելույթ ունեցողների անուններն էին, ամենավերջումՙ Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունը: Բայց Ա. Սիմոնյանը մոռացավ կամ չցանկացավ բացահայտել տղամարդու ու կնոջ այդ միջօրեականին ԱԺ հրավիրողի անունը, որն ի դեպ ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանն է եղել: Վերջինս Նաիրա Զոհրաբյանին տեղյա՞կ է պահել նրա ով լինելը, թե՞ ոչ: Ն. Զոհրաբյանը հակառակն է պնդում, ավելինՙ սպառնում է դատի տալ Ալեն Սիմոնյանին, եթե հրապարակավ չհերքի իրեն ուղղված մեղադրանքները:
Ընթացքում հավաքվածներին մոտեցան նաեւ ԲՀԿ մի շարք պատգամավորներ, այդ թվումՙ հայ ավանդական ընտանիքի գաղափարը պաշտպանող Գեւորգ Պետրոսյանը: Վերջինս ողջունեց ժողովրդի բողոքի ակցիան եւ հայտարարեց, որ այս պայքարն իր սրտով էլ է:
ԱԺ էր եկել նաեւ Բյուրավանի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Ղազարը, որը, ժողովրդի պահանջով, ցանկանում էր ԱԺ-ի ներսում խունկ ծխել եւ օրհնել, որը թույլ չտվեցին ՔՊ անդմաներըՙ պատճառաբանելով, որ հակահրդեհային համակարգը կմիանա: Այստեղ անհնար է չծիծաղել ու երեք անգամ բարձր չվանկարկել «մանրածախ ստախոս» բառակապակցությունը, որովհետեւ հակահրդեհային համակարգի մասին խոսում է մի խմբակցության անդամ, որի ընկերները մոտավորապես մեկ տարի առաջ, ԱԺ նիստերի դահլիճում այնպիսի ծուխ էին առաջացրել, որ ապխտվել կարելի էր:
Որպես ակցիայի մասնակից, ինձ համար այդպես էլ տարօրինակ մնաց ԱԺ գլխավոր մուտքի աստիճանների վրա ինքնաձիգով պահնորդների ստեպ-ստեպ հայտնվել- անհետանալու երեւույթը, նրանք առհասարակ աստիճանների վրա, մանավանդ օրվա այդ ժամերին, չեն կանգնում. ես չեմ ուզում հավատալ, որ դրանով փորձում էին վախ ներշնչել ժողովրդին, որոնց մեջ գրկի երեխաներ էլ կային: Ի դեպ, զինված պահնորդի ու ժողովրդի արանքում մեծ թվով ոստիկաններ կային:
Մանրամասները շատ են, կարելի է անվերջ նկարագրել, որովհետեւ ասելիքները նմանապես շատ են, բայց անդրադառնանք դեպքի հետ կապվածՙ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ժողովրդի ընտրյալն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարեց, որ խնդրո առարկա իգացածին 2015թ. նախկին իշխանություններն են ՀՀ անձնագիր տվել, իր ձեւակերպմամբՙ «օժտելով ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով»: Ավելին, ընդգծելով, որ ելույթը տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբի լսումների շրջանակներում, Փաշինյանը «հարց տվեց բոլորին»ՙ աղջկա վերածված տղան մա՞րդ է, թե՞ ոչ: Էլ ավելինՙ նա իր խոսքով եկավ այն եզրահանգման, որ եթե դա մարդու իրավունքների հանձնախումբ է, տրանսգենդերն էլ անձնագիր ունի, ապա պարտավոր է լսել:
Հարցերին հերթով պատասխանենք, բայց մի փոքր հետ գնալով: Նույն ելույթի ժամանակ Փաշինյանը խոսելով մաքսատան դրոշի վիճակի մասին, զարմացավ, թե ինչպես կարելի է աշխատել գետնին ընկած դրոշի կողքին, քանի որ դա մեր պետական դրոշն է, եւ ամեն ինչի հիմքը: Այ հիմա անդրադառնանք հարցին. իսկ պարոն Փաշինյանը չի՞ ուզում ընդունել, որ տրանսգենդերի ելույթը տեղի է ունեցել մեր պետության բարձրագույն օրենսդիր մարմնում, ՀՀ դրոշի ներքո, հանուն որի, որպես անկախ պետության խորհրդանիշի, զոհվել են հազարավոր զինվորներ:
Իսկ մարդ լինել-չլինելու հետ կապված ասեմՙ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ նախկին իշխանությունների որոշումներն ու կատարած գործերն իր համար հիմք չեն հանդիսանում, եւ որ ինքը սեփական հայեցակետ ունի, բայց կարծում եմ, որ հնարավոր է այս դեպքին էլ «Նոր Հայաստանի հայեցակետով» նայել. կարծեմՙ պետք է վերադառնայինք ազգային արժեքներին, չէ՞: Բայց պատասխանատու պետք է նշեմ, որ ես, ինձ հետ միասին հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, տրանսգենդերի հետ որեւէ տեղ չենք պատրաստվում գնալ կամ վերադառնալ, ավելինՙ մենք մեր տեղում ենք, ազգային ելակետում. թող շեղվածնե՛րը մտածեն վերադարձի մասին, որոնք, ի դեպ, քիչ չեն ԱԺ-ում:
Եվ այսքանից հետո ծիծաղելի են մարդու իրավունքների մասին վանկարկումներն ու հիշատակությունները, որովհետեւ դրանք կեղծ են, փողով գնված պաշտպաններ, խաբեբաներ: Եվ եթե իրոք հետաքրքրված են մարդու իրավունքների պաշտպանությամբ, թող անդրադառնան սեռով պայմանավորված աբորտներին, կարծեմՙ ոմանք աղջիկ երեխաներ չեն սիրում, չէ՞, թող դրանով զբաղվեն, դա միաժամանակ նաեւ կանանց իրավունքների պաշտպանություն է, ի տարբերություն ոչինչ չտվող ֆորումների ու գրքերի:
Որպես վերջաբան ցանկանում եմ նշել, որ անբարոյականության դեմ պայքարը շարունակվելու էՙ հոգեպես ու ֆիզիկապես: Ազգային արժանապատվությունը վեր է ամեն ինչից, թող ով, ինչ ուզում է խոսի, եւ եթե պետք է առաջադեմ պետություն դառանանք անբարոյականությունը հանդուրժելով, ներեցեք, բայց գերադասում ենք հետամնաց էլ մնալ, լեռնցի, սարեցի, քոլեցի…