Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱՌ ՋԱՆ

12/04/2019
- 12 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Երջանկահիշատակ Վրեժ Իսրայելյանը մի սիրուն պատմվածք ունի: Չէ, շատ սիրուններն ունի, բայց այս մեկը… կոչվում է «Սոնան եւ պատերազմը»: Այնտեղ մի սասունցի պապ կա: Ուրեմն այդ պապը, դիմելով իր թոռանը, որն արդեն մեծացել է ու կռիվ է գնացել, ասում էրՙ «Գառ ջան, երբ մորուքավորները շատանում են, ուրեմն պատերազմ է սկսվելու»…

Կարդացեք այս պատմվածքը, եթե դեռ չեք կարդացել: Ոչ թե, որ պատերազմ չլինի. դա կարդալ-չկարդալու հետ կապ չունի, երանի՜ ունենար…այլ, որպեսզի իմանանք, թե պատերազմն ինչից է սկսվում ու բռնություն չքարոզենք: Ադրբեջանի դեմՙ ջհանդամը, ազգամիջյան:

Չէ, ես հասկանում եմ, երբ մարդիկ, կամ ինչպես ասում ենՙ մեր նշանակությունը բարձրացնելու համարՙ քաղաքացիները կարող են պահանջել, որ պետությունը Պողոսի ունեցվածքը վերցնի ու Պետրոսի թոռներին տա, քանի որ քաղաքացիները համոզված են, որ Պողոսը տարիներ շարունակ կեղեքել է Պետրոսի տունն ու սիրտը, ինչի հետեւանքով խեղճ մարդը հոգին տվեց: Բայց ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող են քաղաքացիները պահանջել, որ Պողոսին սպանեն, չսպանեն, գյուլլեն, չգյուլլեն, դանակը մտցնեն փորը, մի լավ թափ տան, հետո հանեն ու նորից գյուլլեն:

Բա այս ցանկությունները քաղաքացիակա՞ն են: Լավ, ասենքՙ քաղաքացիական են, բա պետություն չկա՞, որ ասիՙ քաղաքացի ջան, հանգիստ նստիր տեղդ, մարդասպանության եւ դրա կոչի բացառումն իմ առաքելությունն է, քանի ես կամ, դու չես կարող պատժել: Պետություն-քաղաքացի իբր ամբողջության մեջ, պատժողը պետությունն է: Այնտեղ, որտեղ քաղաքացին դանակն առնում է ձեռքն ու աջ ու ձախ փրթում, կապ չունի փողոցում, թե ֆեյսբուքում, պետություն կա՛մ չկա, կա՛մ կա, բայց կաղ է, կամ էլ կա ու քաղաքացուն հանցակից է: Ուս-ուսի տվածՙ գնում են անդունդի եզրին կանգնեն… չէ՜, ցած գլորվել չկա, հիանանՙ հայրենի երկրի լեռներով, գետերով:

Երեւի հենց այդ լեռների մեջ ու գետերի կողքին է Վրեժ Իսրայելյանը գտել այն կորած-մոլորած գյուղը, որտեղից 11 մարդ պատերազմ է գնում: Իբրեւ կամավոր, բայց մենք հո գիտե՞նք, որ պատերազմները մարդկանց կամքով չեն սկսվում, պետությունների կամքով են: Այս 11-ից տասը զոհվում են, մեկը հենակներով վերադառնում է գյուղ: Գյուղացիները շրջապատում են էս մարդուն, թե բա պատմիր, պատմիր-տեսնենք էդ ի՞նչ բան է պատերազմը: Այս հաշմանդամ իմաստունը ասում է. այ ժողովուրդ, ի՜նչ պատերազմ, ի՜նչ բան…մարդասպանություն էր:

Չգիտես ինչու մարդիկ ու քաղաքացիները ավելի ու ավելի շատ են հանդիպում կորած-մոլորած գյուղերում: Այսինքն ինչո՞ւՙ չգիտես ինչու…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՄԱ՞ՐԴ Է

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ…

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական