Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՄԱ՞ՐԴ Է

12/04/2019
- 12 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Հ. ԱՖՅԱՆՀայաստանի Հանրապետության օրենքը չի արգելում քաղաքացի, օրինակ Շմավոն Պավլիկյանին փոխել իր անունը ու կոչվել, ենթադրենքՙ Սղոց: Եւ ուրեմն, համաձայն ՀՀ օրենքիՙ յուրաքանչյուր Շմավոն կարող է դառնալ Շուշան եւ ամեն մի Շուշան կարող է դառնալ Շմավոն: Խնդիրը սեռն է: Օրինակ ԱԺ-ում օրեր առաջ ելույթ ունեցած տրանսգենդեր կնոջՙ Լիլիթ Մարտիրոսյանի անձնագրում, որը Լիլիթը, ինչպես վարչապետ Փաշինյանն է ասելՙ ստացել է ՀՀԿ-ի իշխանության օրոք, գրված էՙ անունըՙ Լիլիթ Մարտիրոսյան, սեռըՙ արական: Այսինքն ՀՀԿ-ի իշխանությունը Լիլիթի սեռափոխությունը չի ճանաչել, միայն անվանափոխել է քաղաքացունՙ իր իսկ ցանկությամբ: Բայց սաՙ իմիջիայլոց:Տրանսգենդերային վերջին քննարկումներին շատ հարցեր հնչեցին: Օրինակՙ ո՞վ է համարձակվել Լիլիթին կանչել Ազգային Ժողով, ինչո՞ւ Լիլիթը կարող է ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից, իսկ առաքելական քահանան չի կարող այդ ամբիոնն օրհնել, իրավունք ունի՞ արդյոք ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը դուրս հրավիրել մարդունՙ ելույթի կամ տեսակի համար…Այս հարցերի շարքում իմ սուբյեկտիվ կարծիքով ամենակարեւորը Փաշինյանի հարցն էՙ իսկ Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է: Բանալին սա՛ է: Որովհետեւ, եթե Լիլիթ Մարտիրոսյանըՙ անկախ սեռից, մարդ է, ուրեմն ինքնատիպության եւ կարծիքի իրավունք ունի, իսկ եթե Լիլիթ Մարտիրոսյանը մարդ չէ, կներեք… Վարչապետի այս հռետորական հարցին շտապեցին պատասխանել: Մի քահանա, օրինակ, հակընդդեմ հարցեր ուղղեց վարչապետինՙ իսկ մարդասպանը, մանկապիղծը, գողը, մա՞րդ են: Փաշինյանը դեռ չի պատասխանել այս հարցերին: Բայց պե՞տք է որ պատասխանի: Իհարկե մարդ են, նույնիսկ դավաճան հուդաներն ու ուրացող պետրոսներն են մարդ, ավելինՙ առաքյալ են, այն անառակ կինն էլ է մարդ, որն ավելի շատ պատվեց Քրիստոսինՙ նրա ոտքերը լվալով, քան այն հարուստ մարդը, որի տանը Աստծու որդին հյուրընկալվել էր…Մի ցնցող նորություն ունեմՙ բոլորս ենք մարդ, եւ ուրեմնՙ Լիլիթ Մարտիրոսյանն էլ է մարդ: Չի բացառվում, որ աղոթում էլ էՙ երբեմն:Իսկ ի՞նչ մարդ է, սա արդեն այլ հարց է: Առաջարկում եմ նույնիսկ ԱԺ ամբիոնից երբեւէ ելույթ ունեցած, ԱԺ պատգամավորի մանդատ ունեցած ու ունեցողների ինչպիսինությունն ազգովին քննել, մանավանդ որ հիմա ինչ անում ենքՙ ազգովին ենք անում: Օրինակ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Էդուարդ Բաբայանը, Առաքել Մովսիսյանը, Սասուն Միքայելյանն ու Սամվել Ալեքսանյանը …ի՞նչ մարդ են: Օրինակ Գյումրիում երբեւէ հարցրե՞լ եք, թե Վարդան Ղուկասյանն ի՞նչ մարդ է, կամ աբովյանցուց հետաքրքրվե՞լ եք Էդուարդ Բաբայանի շուրջ հյուսված լեգենդների ու առասպելների մասին:Հիմա ես ուզում եմ հասկանալ. լավ այս մարդիկ ի՞նչ են անում խորհրդարանում, պղծո՞ւմ, թե՞ օծում են ԱԺ ամբիոնը: Այս մարդկանց ո՞վ է հրավիրել խորհրդարան: Ժողովո՞ւրդը: Այսինքն մենք սիրով ու հանդուրժողականությամբ լսել ու լսում ենք Վարդան Ղուկասյանիՙ որձերի ու էգերի, Առաքել Մովսիսյանիՙ բռնաբարությունների մասին ելույթները, բայց տանել չենք կարողանում Լիլիթ Մարտիրոսյանի ելո՞ւյթը… Է, թող խոսի, մարդը ոչ հայհոյել է, ոչ էլ բռնության կոչեր է արել, մարդը ոչ ընդդիմություն է, ոչ իշխանություն, մարդը ոչ էլ ասել էՙ բոլորդ դարձեք տրանսգենդեր, ոչ էլ նկարագրել է տրանսգենդերության կայֆերը, մարդը հայտնել է իր կարծիքը իր նմանների դեմ հասարակության վերաբերմունքի մասին, որի հետ կարող ենք համաձայնել, կարող ենք չհամաձայնել: Մարդը օգտվել է բոցելու, երեւալու, խոսելու, բողոքելու իր իրավունքից: Մարդը…Այնուամենայնիվ, ԱԺ ամբիոնը պետք է օրհնել: Ոչ միայն ամբիոնը: Ոչ միայն ԱԺ-ն:
 
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊՏԱԿ

Հաջորդ գրառումը

ԳԱՌ ՋԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԱՌ ՋԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական