Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՎԻԵՆՆԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ

12/04/2019
- 12 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ
Վիեննայում մարտի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած գագաթաժողովի մասին լուրերը սակավ են, մեկնաբանություններըՙ առատ: Առաջընթաց չէր ակնկալվում եւ չարձանագրվեց: ԵԱՀԿ Մինսկի խումբի հայտարարությունը նման էր վերջնագրիՙ ուղղված բանակցող կողմերին, սակայն երեք երկրներիՙ Մ. Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչ համանախագահների տոնը հռետորականից դարձյալ նախկին դիվանագիտական անորոշ տեսքն էր ստացել: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, սակայն հանդիպման երկրորդ մասում երկու առաջնորդները երկու ժամ առանձնազրույց ունեցան: Ավարտինՙ քննարկումների վերաբերյալ գրեթե ոչինչ չհրապարակեցին նրանք, ամեն ինչ թողնելով տարատեսակ ենթադրությունների ձեւավորմանը:Մոսկվայից արձագանքը աղոտ էր, մռայլ: Հակամարտության բնույթի մասին խոսելիս քաղաքական եւ ռազմավարական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխին ասաց. «Եթե կողմերը անհամերաշխ են, ինչպե՞ս կարող են փոխզիջումների գնալ, որպեսզի կարգավորեն խնդիրը: Ես միայն մի ելք եմ տեսնում այստեղ: Կողմերից մեկը լուռ հանձնվելու է, բայց ինչպե՞ս կարելի է հաձնվել առանց պատերազմ մղելու»:Երկար տարիների բանակցությունների ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը եղել է անզիջող եւ ռազմատենչ: Դա պատերազմի հետեւանքում տեղահանված ազերիների վրդովմունքը ճնշելուն էր ծառայում հիմնականում: Վերջին ամիսներին որոշ բաներ փոխվել են գուցե: Երկխոսությունը դարձել է ավելի լուրջ, եւ Ալիեւը, ըստ երեւույթին, կարծես պատրաստ է զիջումների գնալ որոշ երկրորդական հարցերում: Փաշինյանից մի քանի րոպե պահանջվեց Դուշանբեում (Տաճիկստանում) 2018-ի սեպտեմբերին, որպեսզի նվազեցնի լարվածությունը սահմանում: Մինչեւ վերջերս երկրների առաջնորդների եւ նրանց արտգործնախարարների հանդիպումները բնութագրվում էին որպես «խոսակցություններ» կամ «երկխոսություններ», մինչդեռ Վիեննայի հանդիպումը կարծես մի փոքր բարձր մակարդակի հասցնելով բնութագրվեց որպես «բանակցություններ»:Ալիեւի հանգիստ ու քաղաքավարի պահվածքը հանդիպումների ընթացքում միշտ էլ հակադարձվել է նրա թշնամական հայտարարություններով, որոնք շփոթության են մատնել Մինսկի համանախագահներին: Չնայած պատերազմի դաշտում Ադրբեջանն էր պարտվող կողմը, նրա առաջնորդ Ալիեւը միշտ էլ փորձում էր թելադրել հանդիպումների օրակարգը: Հայկական կողմին հաճելի չէր լսել նրա նպատակների մասին խորհրդածությունները, չնայած որոշ իմաստով դրանք տրամաբանական էին: Ալիեւը բառեր չէր խնայում, երբ ասում էր, որ Հայաստանի տնտեսությունը խղճուկ վիճակում է, եւ բնակչությունը զանգվածներով արտագաղթում է: Նա եզրակացնում էր, որ կսպասի մինչեւ Հայաստանը վերջնականապես դատարկվի, եւ Ադրբեջանը հեշտությամբ, առանց կռվի, տիրանա նրա ամբողջ տարածքին: Պետք է խոստովանել, որ ինչքան էլ ցավալի լիներ, Ալիեւի այդ մտադրությունը իրականություն էր դառնում:Այսօր, բարեբախտաբար, նոր սցենար է երեւան եկել «թավշյա հեղափոխության» հաղթանակի հետեւանքում: Հայաստանի համար զարգացման նոր հեռանկարներ են բացվել եւ արտագաղթի հոսքը դադարել է: Նույնիսկ կարելի է խոսել հակառակ երեւույթիՙ ներգաղթի մասին: Ավելին, հայկական կողմը հասկացել է, որ թուրքերն ու ազերիները հարգում են ուժը եւ խաղաղության կոչերը նրանք թուլության նշան են համարում: Այդ իմաստով նոր մտածելակերպն իր արտահայտությունն է գտել նաեւ Հայաստանի նոր քաղաքականության եւ հռետորաբանության մեջ: Միեւնույն ժամանակ Փաշինյանի համընդհանուր ժողովրդականություն վայելող մանդատը ամբողջովին հակասում է Ալիեւի բռնատիրական իշխանությանը: Սա ակնհայտ է, եւ ներկայիս կարծես թե հայկական կողմն է թելադրում հանդիպումների օրակարգը:Հանրությանը շատ քիչ փաստեր են հայտնի, որպեսզի հնարավոր լինի անաչառ մոտեցմամբ գնահատել գագաթաժողովի անցուդարձը: Մնում է վերլուծել այն իրադարձությունները, որոնք նախորդեցին գագաթաժողովին: Հենց Վիեննայի հանդիպման մասին հայտարարվեց, Ադրբեջանը դիմեց մեծամասշտաբ զորավարժությունների անցկացմանը, որպեսզի ձգված պահի զինվորների մկանները: Հայաստանը համապատասխան քայլի դիմեց: Առաջին անգամ Հայաստանի առաջնորդները Ղարաբաղում հանդիպում կազմակերպեցին երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների հետ: Դա միասնականության, համատեղ գործելու ուղերձ հղեց բոլոր նրանց, ովքեր կասկածներ ունեին դրանում: Հետո, երկու հանրապետությունների օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները համարձակ ուղերձ հղեցին Ադրբեջանին: «Իմ քայլը» խմբակցությունից Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ որեւէ հարձակման դեպքում հայկական կողմը կշարժվի ուղիղ դեպի Բաքու:Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթը նույնպես տոնի փոփոխություն էր իր մեջ ներառում: Նյու Յորքում ամերիկահայ համայնքի առաջ խոսելով, նա ասաց, որ վերաձեւավորել են «տարածքներ հանուն խաղաղության» մոտեցումը եւ այժմ այն հնչում է «Նոր պատերազմ-նոր տարածքներ» նշանաբանով, որը նախատեսում է ձերբազատվել նախկին զուտ պաշտպանողական դիրքորոշումից եւ ավելացնել հակառակորդի տարածքում ռազմական գործողությունների իրականացումը:Այս հայտարարությունը վրդովեցրեց Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությանը, որ բացատրություն, պարզաբանում պահանջեց Հայաստանի պաշտպանության նախարարից:Հայաստանում նկատվող նորահայտ այս խիզախ հռետորաբանությունը վերագրվում է զինված ուժերում տեղի ունեցող ռազմավարական ձեւափոխմանը: Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի խոսքերով, հայկական կողմը դասեր քաղեց 2016-ի ապրիլյան քառօրյայից, եւ Ադրբեջանն այսօր Հայաստանին անակնկալի բերելու տարրերից զրկված է: Միաժամանակ սահմանային սարքավորումների մակարդակի հետապրիլյան բարձրացումը զգալիորեն նվազեցրել է ադրբեջանական հարձակումների եւ սաբոտաժի հնարավորությունները: Այսինքն Հայաստանը ի վիճակի է պարտության մատնելու ազերիների կողմից սանձազերծված ամեն տեսակի ագրեսիա:Վիեննայի հանդիպումը դրական են գնահատել շահագրգիռ բոլոր կողմերը: Փաշինյանը Վիեննայի հայերի հետ հանդիպման ընթացքում որոշ զգուշավոր լավատեսություն արտահայտեց: Ալիեւը զերծ մնաց մեկնաբանություններից եւ լրագրողներին խնդրեց օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, որը ընդհանուր առմամբ համահունչ է Փաշինյանի բնութագրմանը:Իր մեկնաբանություններում Հայաստանի վարչապետը անդրադարձավ հանրության ընդհանուր ակնկալիքներին, որ փորձում է միշտ նման հանդիպումներից հետո որոնել հաղթողների եւ պարտվողների: Նա վստահեցրեց, որ նման մոտեցում չի կարելի դրսեւորել այս դեպքում եւ շարունակեց ասելով, որ կողմերը գաղափարներ են փոխանակել եւ առկախ հարցերի լուծման իրենց տեսակետներն են արտահայտել:Թվում է, թե Դուշանբեի համաձայնությունները վերարժեւորվել են եւ հավելյալ մարդասիրական գործողություններ են հաշվի առնվել: Չնայած Ալիեւը նշեց, որ շատ շուտ է իրականացնել քայլեր, որոնք առնչվում են սահմանամերձ բնակիչներին անարգելք հողագործությամբ զբաղվելուն, կամ պատերազմի գերիների ընտանիքների այցելություններին: Նա նաեւ ակնարկեց, որ հանդիպումից փոքրիկ հաղթանակով է դուրս եկել: Նա ողջունեց համանախագահների դիրքորոշումը բանակցություններին Ղարաբաղի մասնակցության փաշինյանական առաջարկին ընդառաջ չգնալու համար:Պետք է նշել, որ համանախագահների ուղերձը ուղղված էր երկու կողմերին: Երբ նրանք հայկական կողմին խնդրեցին ոչ մի նոր տարր չմտցնել բանակցությունների գործընթացում, նկատի ունենալով Արցախի մասնակցությունը, նրանք միաժամանակ զգուշացրին Ալիեւին, որ զերծ մնա ռազմատենչ հռետորաբանությունից: Ալիեւը կատարեց պահանջվածը: Ինչ վերաբերում է Փաշինյանին, Ղարաբաղի մասնակցության նրա առաջարկը նախապայման չէր: Այդուհանդերձ, նա պահպանեց անհրաժեշտ ճկունությունը, որպեսզի չտապալի բանակցությունները: Ի դեպ, նրա առաջարկը «նոր տարր» չէր, այլ սոսկ վերադարձ դեպի բանակցությունների նախասկզբնական ձեւաչափը: Ղարաբաղը 1994 թվի հրադադարի պայմանագիրը ստորագրող կողմերից մեկն էր եւ որեւէ վերջնական կարգավորում այսօր էլ պետք է վավերացվի Ղարաբաղի օրենսդիր մարմնի կողմից:Առայժմ երկու երկրներիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնարարված է շարունակել բանակցությունների գործընթացը եւ պատրաստվել հաջորդ գագաթաժողովին:Հենց այս բանակցությունները շարունակելու կողմերի համաձայնությունն էլ կարելի է համարել ձեռքբերում, եւ համանախագահները կարող են վստահ լինել դրանում: Այդուհանդերձ, թե ի՞նչ հաճախականությամբ եւ ի՞նչ ուղղությամբ կընթանան բանակցություններըՙ միայն ժամանակը կարող է թելադրել:Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)
 
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԵՐ ՂԱԶԱՐ ՔԱՀԱՆԱՆ ՓԻԼՈՆԱԶՈՒՐԿ Է ԱՐՎԵԼ

Հաջորդ գրառումը

«ՇԻՐԱԿ» ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՆ ՈՉ ԵՎՍ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՇԻՐԱԿ» ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՆ ՈՉ ԵՎՍ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական