Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՄՏՍ» ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

05/04/2019
- 05 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ռուսաստանյան «ՄՏՍ» խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյային եւ փոխնախագահ Անդրեյ Սմելկովին: Հանդիպմանը ներկա էր նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:Վարչապետ Փաշինյանը կարեւորել է «ՄՏՍ»-ի կողմից մեր երկրում ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը եւ նորարարական տեխնոլոգիաների տարածմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն առաջնահերթություն է համարում թվային ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացումըՙ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Խոսելով գործարար միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված բարեփոխումների մասինՙ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային դաշտի թափանցիկության բարձրացումն է եւ բիզնես-կառավարություն համագործակցության նոր մշակույթի ներդրումը: «Մենք շահագրգռված ենք, որ բիզնեսը հնարավորինս հաջողի եւ ավելի շատ հարկեր վճարի, հարստանա եւ հարստացնի», – ասել է կառավարության ղեկավարը:Ալեքսեյ Կոռնյան շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանինՙ կառավարության բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվելու համար եւ գոհունակություն հայտնել Հայաստանում իր գլխավորած ընկերության ծրագրերի ընթացքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության, մասնավորապես ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ փոխգործակցության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ «ՄՏՍ»-ը, հաշվի առնելով հայաստանյան շուկայի առավելությունները ՏՏ ոլորտում, մտադիր է ընդլայնել մեր երկրում գործունեության շրջանակը եւ նոր ծրագրեր իրականացնել նաեւ թվային շուկայի զարգացման, ծրագրային ապահովման, սպասարկման ոլորտներում: Ա. Կոռնյան նշել է, որ «ՄՏՍ» խումբը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանումՙ իր նպաստը բերելով ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:Վարչապետ Փաշինյանը ողջունել է «ՄՏՍ»-իՙ ներդրումների ծավալն ավելացնելու մտադրությունը եւ վերահաստատել կառավարությանՙ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել հեռահաղորդակցության շուկայի զարգացման, տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավման, կորպորատիվ պատասխանատվության շրջանակում եւ այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶՆԱՎՈՒՐԻ «ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆԸ» ԹԱՅՄՍ ՍՔՈՒԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՏԱՐՎԱ ԱՌԱՋՆՈՐԴՙ ԿՍՊ ՈԼՈՐՏՈՒՄ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ՄԵՐԿՈՒՐԻ»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՐՎԱ ԱՌԱՋՆՈՐԴՙ ԿՍՊ ՈԼՈՐՏՈՒՄ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ՄԵՐԿՈՒՐԻ»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական