Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

29/03/2019
- 29 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Նախապատմություն եւ ենթատեքստ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու առաջարկությամբ: Այդ մասին նա հայտարարել է TGRT հեռուստառադիոընկերությամբ հեռարձակված հարցազրույցում: Նրա խոսքերով, «Սուրբ Սոֆիայի կարգավիճակը կարող է փոխվել թանգարանից մզկիթի, ըստ որումՙ բոլոր դավանանքների մարդիկ կկարողանան անվճար մուտք գործել այնտեղ»: Առաջին անգամը չէ, որ Էրդողանը հանդես է գալիս այդ նախաձեռնությամբ: Վերջին անգամ նա այդ քայլին դիմել էր 2016 թ. հունիսի սկզբներին, երբ Գերմանիայի բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ռամադանի ամսվա ընթացքում ամեն առավոտ հեռուստատեսությամբ Սուրբ Սոֆիա տաճարից պետք է առավոտյան աղոթք հեռարձակվեր: Այս անգամ կարգավիճակի փոփոխությունը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքներրը Իսրայելի տարածք ճանաչելու որոշման հետ:

Բայց խնդիրն արդեն միայն այդ հին քրիստոնեական տաճարը չէ: Վերջերս արեւմտյան լրատվամիջոցներում Ստամբուլը սկսել են ավելի ու ավելի հաճախ անվանել Կոնստանդնուպոլիս: Առաջին հերթին դա կապված է այն բանի հետ, որ Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքը ինքնավարություն է շնորհել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն եւ իր ներկայացուցիչներն է նշանակել Կիեւում: Էրդողանը, որը հույս ուներ որոշակի պայմաններում ինչպես Վաշինգտոնի այնպես էլ Մոսկվայի հետ խաղարկել ուկրաինական խաղաքարտը, սխալվեց:

Ինչպես նշում է Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Բրեմերը , ուղղափառ աշխարհում փոխվել է ուժերի դասավորությունը: Նախ եւ առաջ, տեղի է ունենում ամբողջությամբ վերցված ուղղափառ հանրակցության պառակտում, երկրորդՙ ուղղափառության պառակտում հենց Ուկրաինայում: Երկրորդ սահամափակվում են իրադարձությունների ընթացքի վրա ազդելու Ռուս ուղղափառ եկեղեցու հնարավորությունները: Վերջապես, Կոստանդնուպոլսի կենտրոնում ի հայտ է գալիս ուժի նոր կենտրոն, դեպի ուր կկողմնորոշվեն հունալեզու եկեղեցիները, այսինքն ձեւավորվում է երկու ուղղափառ դաշինք:

Տվյալ փոփոխությունը դեռեւս դժվարությամբ են ընկալում փորձագետները, քանի որ ստեղծվում է Կոստանդնուպոլսի կանոնական տարածքի նոր աշխարհագրույթուն, որի կենտրոնը Թուրքիայում է, բայց գլխավոր ուժերը դրսում են: Կոստանդնուպոլսի մասին խոսեցին նաեւ տեղի Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքի ընտրությունների կապակցությամբ, որի իրավասությանը ենթակա են Թուրքիայում եւ Կրետե կղզում գործող բոլոր ծխական համայնքները: Սակայն շատ հարցեր տնօրինում է բացառապես Սբ. Էջմիածինը: Եվ սա Անկարայի համար եւս մեկ կարեւոր գործոն է, որից նա կուզենար ձերբազատվել, բայց ինչպե՞ս: 2017 թ. դեկտեմբերի սկզբներին Հունաստան կատարած այցելության ժամանակ Էրդողանն անսպասելի կերպով հայտարարեց, որ հարկավոր է վերանայել 1923 թ. Լոզանի պայմանագիրը, որը որոշել էր ժամանակակից Թուրքիայի սահմաններըՙ դրանով իսկ ձեւակերպելով Օսմանյան կայսրության տրոհումը: Այն ժամանակ շատերը դա կապեցին Էգեյան ծովում գոյություն ունեցող երկկողմ տարաձայնությունների հետ: Սակայն պայմանագիրը սահմանում էր նաեւ Կոստանդնուպոլսի պատրիարքության եւ կրոնական փոքրամասնությունների կարգավիճակը:

Հիշեցնենք, որ 1918-1923 թթ. Կոստանդնուպոլսի պատրիարքության կազմում տեղի ունեցավ պառակտում: Մի մասը սկսեց կողմնորոշվել դեպի հունական ազգային կենտրոնը, եւ այդ կապակցությամբ թուրքերն առաջ քաշեցին պատրիարքին երկրից վտարելու հարցը: Այս կապակցությամբ այսօր պատմաբանները հաճախ վկայակոչում են իտալական Oriente Moderno թերթին հույն պատրիարք Մելետիոսի 1922 թ. հոկտեմբերին տված հարցազրույցը, ըստ որի, եթե պատրիարքությունը չկարողանա ազատորեն գործել Թուրքիայում, ապա հարկ կլինի այն տեղափոխել Աթոս: Նույն ամսին եպիսկոպոսները երկու անգամ քննարկել են Թուրքիայից ինքնակամ հեռանալու հարցը: 1923 թ. հունվարի 4-ին թուրքական պատվիրակությունը Լոզանի միջազգային կոնֆերանսի անդամներից պաշտոնապես պահանջեց պատրիարքությունը տեղափոխել Սրբազան լեռՙ «նկատի ունենալով դրա թշնամական վերաբերմունքը թուրքական կառավարության հանդեպ»: Իտալացիները հակված էին համաձայնել, բայց դեմ էին Մեծ Բրիտանիան, Ֆրանիան եւ ԱՄՆ-ը: Որոշվեց պատրիարքությունը թողնել Ստամբուլում: Ճիշտ է, 1924թ. դեկտեմբերին Թուրքիան արտաքսեց պատրիարք Կոնսնտանտինին, որը, թուրքահպատակ լինելով, չէր ապրում Ստամբուլում, ինչը պահանջվում էր Լոզանի պայմանագրով:

Ի վերջո, Աթաթուրքին հաջողվեց գահընկեց անել Կոնստանտին VI-ին, ինչը նախադեպ դարձավ ժամանակակից Թուրքիայում: Բայց հին ձեւով երկիրն այսօր կարող է գործել միայն լուրջ վտանգի գիտակցման դեպքում: Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսին ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո նախ թուրքական, ապա նաեւ արեւմտյան լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, թե Բարդուղիմեոս պատրիարքը մեղսակից է օրինական կառավարության դեմ ուղղված դավադրությանը,«որին մասնակցել են նաեւ Գյուլենը եւ ԿՀՎ-ն»: Դժվար է դատել դրա հավաստիության մասին: Սակայն իտալական Il Foglio հրատարակությունը եզրակացրել է, որ իրադարձությունները, հավանաբար, խաղարկվել են Բարդուղիմեոսի վիճակը բարդացնելու նպատակով: Թուրքական Aksam հրատարակությունը ենթադրում էր, որ իրավիճակն «առայժմ փրկում է ԱՄՆ-ըՙ գործողություն իրականացնելով Ուկրաինայում»:

Այս կապակցությամբ թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 1960-ականներին Անկարան սպառնում էր երկրից արտաքսել պատրիարք Աթենագորասին: Դրան դեմ էր ԱՄՆ-ըՙ երկյուղ արտահայտելով, թե ԽՍՀՄ-ը կարող է օգտվել առիթից եւ ռուս ուղղափառ եկեղեցին առաջ մղել որպես ուղղափառ աշխարհի առաջնորդ: Այժմ ԽՍՀՄ-ը գոյություն չունի, բայց Մոսկվայում այսօր դժվար թե ինչ-որ մեկը հանդես գա ի պաշտպանություն Բարդուղիմեոսի: Սակայն Անկարայի իշխանություններին ձեռնտու չէ երկրում Կոստանդնուպոլսի պատրիարքի եւ ուղղափառ եկեղեցու ազդեցության ուժեղացումը, ինչը սպառնում է անկախ հոգեւոր իշխանության զորացմամբ: Դա կլիներ յուրատեսակ կրոնական պետություն Թուրքիայի ներսում, իսկ դա կընկալվեր որպես երկրի փլուզման որոշակի դրսեւորում:

Այնպես որ, Սբ. Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու հայտարարությունից հետո կարող է որոշում ընդունվել նաեւ Բարդուղիմեոի վերաբերյալ, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ի դեպ, Աթոսում արդեն հայտարարել են, որ «վարչական տեսակետից իրենք չեն ենթարկվում Կոստանդնուպոլսի պատրիարքին, որը Աթոսի ինքնավարության կառավարող պատրիարք չէ, այլ միայն հոգեւոր հայր»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ՊՆԴՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՆՇՎԵՑ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՇՎԵՑ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Քաբուլը կողմ է Իսլամաբադի հետ խաղաղ հարաբերություններին, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը. հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի...

ԿարդալDetails

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական