Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԻՍՔԸ ՄՌԱՅԼ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է ՆԿԱՏՈՒՄ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

29/03/2019
- 29 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

«Ինդիփենդենտ» հայտնի անգլիական պարբերականի Միջին Արեւելքի մշտական թղթակից Ռոբերտ Ֆիսքը վերջերս այդ թերթում տպագրած «Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում քրիստոնյաների ցեղասպանության նոր պատմությունը մռայլ նախազգուշացում է ազդարարում ապագայի համար» խորագրով հոդվածում անդրադարձել է Հարվարդ համալսարանի տպարանի ապրիլին հրատարակման նախատեսվող «30-ամյա ցեղասպանությունը: Իր տարածքում ապրող քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը Թուրքիայի կողմից» (The Thirty-Year Genocide: Turkey՛s Destructions of Its Christian Minorities, 1894-1924) վերնագրով գրքին, որի լույս ընծայումը, ըստ նրա, թուրքերին կատաղեցնելու է, հայերինՙ զարմացնելու, որ հեղինակները միայն վերջերս են հայտնաբերել այդ փաստը, իսկ արաբներին զայրացնելու է այն հանգամանքը, որ հեղինակները ոչ թե թուրքական ազգայնամոլությունը, այլ իսլամը, մահմեդականությունն են համարում հայերի, հույների, ասորիների եւ մյուսների դեմ իրականացված ցեղասպանությունների գլխավոր դրդապատճառը: «Կրոնամոլությունը իրո՛ք կարող է մարդկանց մղել ծայրահեղ բռնությունների» հավատացած են նրանքՙ հեղինակները, հիմք ունենալով թուրքերի (բյուզանդական, օսմանյան եւ արդի) խաչակրաց արշավանքների եւ մերօրյա իսլամական խալիֆայության ժամանակների իրադարձությունները: (1)

Ֆիսքը հեռախոսազրույց է ունեցել հատորի համահեղինակ Բեննի Մորիսի հետ (մյուս հեղինակն է Դրոր Զիվին ) եւ տեղեկացել, որ ուսումնասիրության վրա հեղինակներն աշխատել են ինը երկար տարիներ, փաստերին ավելացնելով մանրամասն ծանոթագրություններ, որոնք 640 էջանոց գրքի մեկ հինգերորդ մասն են կազմում:

Երեսունհինգ տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ բազմաթիվ հոդվածներ գրած Ռոբերտ Ֆիսքը հոդվածում քննարկել է հեղինակների առաջ քաշած վերոհիշյալ եւ մի շարք այլ դրույթները, համեմատականներ անցկացրել հրեական եւ հայկական ցեղասպանությունների միջեւ:

«Ես կասկածում եմ, որ Առաջինՙ համաշխարհայինի ժամանակ սանձազերծված «ջիհադը» Օսմանյան կայրսությունում այնքան վայրագ էր, որքան Մորիսն է ներկայացնում: Այո, Մուֆթիներին ասել էին, որ սրբազան պատերազմ են մղում քրիստոնյաների դեմ, բայց վերջինների թվում նրանք չէին ընդգրկում գերմանացի, ավստրո-հունգարացի, չեզոք կամ Առանցքի ուժերի դաշնակից քրիստոնյաներին: Մահմեդական շատ հավատացյալներ հակառակ էին, գուցե, նման զատորոշման, բայց կար այն փաստը, որ գերմանացի բարձրաստիճան սպաներ մարզում էին օսմանյան բանակի զինվորներին: Նաեւ գերմանացի գործարարներ եւ դիվանագետներ ականատես լինելով հայոց դեմ իրականացվող կոտորածներին, հաղորդում էին դրանց մասին իրենց հարազատներին եւ կառավարությանը», գրում է Ֆիսքը:

«Սակայն պետք է խոստովանեմ, որ չեմ կարող չհամաձայնել հեղինակների «ծայրահեղ մահմեդական կրոնամոլությունն էր գերիշխում նրանց մոտ» նախադասության հետ, երբ կարդում եմ, օրինակ, ականատես վերապրող Աբրահամ Հարթունյանի (հոգեւոր հովիվ Մարտիրոս Պոզյակալյանին կացնով գլխատելու, իրեն դաշույնով գլխին մի քանի հարվածներ հասցնելու եւ որպես մահացածի թողնելու մասին), ականատես օտարերկրացի միսիոներ Ջ.Կ. Մարսդենի (նրանց տարան տափաստանները, նախօրոք փորված փոսի առաջ ստիպեցին հանել հագուստները, ծնկի գալ եւ ապա կացիններով եւ դանակներով հարձակվեցին նրանց վրա: Սա շարունակվեց մեկ շաբաթ, մինչեւ բոլոր 1230 հայ տղամարդկանց նրանք կոտորեցին) եւ ուրիշների սարսափազդու վկայությունները, որոնց շարքին է նաեւ ամերիկացի մի միսիոների գրառումն այն մասին, որ «մահմեդական մոլեռանդությամբ տասնապատիկ համակված ուղեղներով նրանք արյան ծարավի էին», շարունակում է Ֆիսքը, ընթերցողներին խնայելու համար ընդամենը վայրագության մի քանի փաստեր ավելացնելով:

«Այս բոլորը քննարկեցի նրա հետ: Մորիսը նշեց հռոմայեցիներին, որոնց նա համարում էր սիրողական մակարդակի դաժաններ համեմատած մեր օրերում Մոսուլում, Ռաքքայում, Մանբիջում եւ Դեյր Էլ-Զորում կատարված վայրագությունների հետ: Տեղեկացա, որ Քեմալ Աթաթուրքը լավ խայտառակված է գրքում, որտեղ վկայություններ կան, որ 1922-ին նա բազմիցս կրկնել է «մեր նպատակն է ազատվել քրիստոնյաներից» նախադասությունը: Բայց «մահմեդական մոլեռանդության» կողքին, հավաստիացրեց Մորիսը, կային «լավ թուրքեր», որոնք (ինչպես դատավոր Էսադ Բեյը) փորձել են օգնել քրիստոնյաներին: Այս մասին, սակայն, ինչքան հասկացա, քիչ է խոսվում հատորում: Հեղինակները նաեւ հակիրճ կերպով համեմատել են հրեական «հոլոքոսթը» (ողջակիզումը) հայոց «ցեղասպանության» հետ: Ես կգերադասեի օգտագործել նույն «հոլոքոսթ» եզրը հայկական կոտորածների մասին խոսելիս: Կան այս մասին արդեն տպագրված նյութեր: Հայերը կարող էին փրկվել, եթե հավատափոխ լինեին, հրեաներըՙ ոչ: Հրեաների հետապնդումը նացիստների կողմից տեւեց ամենաշատը 12 տարի, Օսմանյան տարածքում քրիստոնյաների հալածանքըՙ 30 տարի: Գրքում նշվում է, որ թուրքական կոտորածները ավելի սադիստական էին: Կարծում եմ նույնքան սադիստական էին նաեւ գերմանական կոտորածները: Գերմանացի քաղաքացիները քիչ դերակատարություն ունեցան «հոլոքոսթում», մինչդեռ թուրք քաղաքացիները բավական ակտիվ մասնակցեցին կոտորածներին: Եթե ընդհանուր առմամբ 2,5 միլիոն քրիստոնյաներ կոտորվեցին 30 տարվա ընթացքում (համաձայն եմ Մորիսի հետ, որ ճշգրիտ թիվը հնարավոր չէ հաստատել), ապա 1939-45-ի տարիներին մոտ 6 միլիոն հրեաներ կոտորվեցին» (2) հոդվածի վերջում նշում է Ֆիսքը մտահոգություն հայտնելով ապագայի մռայլ հեռանկարի համար: «Նոր տեխնոլոգիաների առկայության պայմաններում որքա՞ն մարդ եւ որքա՞ն կարճ ժամանակահատվածում կարող է ոչնչացվել» հարցնում է նա իրավացիորեն:

1) Սա մեր կարծիքով քաղաքական մոտեցում է: Իսրայելի համար արաբները թշնամիներ են: Մեզՙ հայերիս համար արաբ մահմեդականները` ապաստան տվող, մեր առաջ իրենց դռներն ու սրտերը բացող մարդիկ, որոնք լայն հնարավորություններ ստեղծեցին մազապուրծ եղածներին ոտքի կանգնելու եւ, ինչու չէ, նաեւ նրանցից օգտվելու:

2) Համեմատությունների շարքում կարեւոր է նշել, որ հայերն իրենց բնօրրանում ջարդվեցին, հրեաներըՙ ոչ: Հայերը հայրենիք կորցրեցին, հրեաները հայրենիք վաստակեցին:

Հ.Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԱՃԸ 2017-18ԹԹ.

Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ ԹԱՖԹՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ ԹԱՖԹՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

«Ռիա նովոստին» գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր...

ԿարդալDetails

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական