Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԽՈՐՔԵՐԸ

22/03/2019
- 22 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Վենետիկը հայոց պատմության հետ առնչվում է գլխավորապես Ս. Ղազար կղզում 18-րդ դարից սկսած Մխիթարյան միաբանության երկուՙ կրոնական-կաթոլիկական եւ հայագիտական-բանասիրական ուղղությամբ կատարվող աշխատանքներով: Բայց քչերը գիտեն երեւի, որ Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում գործում է ինչպես միջնադարյան արվեստի պատմության, այնպես էլ հայոց լեզվի եւ գրականության ուսումնասիրությունների ամբիոն: Այնտեղ էլ, համագործակցությամբ «Հայկական ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի», փետրվարի 21-22-ին տեղի է ունեցել միջազգային գիտաժողով «Հայկական արվեստը: Վերլուծական պատմություն եւ նոր հեռանկարներ» թեմայով», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի էջերում Մուրիել Միրաք-Վայսբախը :

Գիտաժողովի նպատակն է եղել նոր շունչ հաղորդել հայկական ուսումնասիրություններին այնպիսի մի վայրում, որը ծնունդ է տվել Պաոլո Կունեոյի, Անդրիանո Ալպագո Նովելլոյի եւ Ջիանկլոդիո Մաքիարելայի նման հանրածանոթ դեմքերի:

«Հարաբերությունները հայերի եւ Վենետիկի միջեւ շատ սերտ, ջերմ եւ արդյունավետ են եղել», ասել է Հայոց լեզվի եւ գրականության պրոֆեսոր Ալդո Ֆերարին , նշելով, որ դարերի ընթացքում հայերն այդ քաղաքում ապրել են որպես ուխտավորներ, առեւտրականներ, կղերականներ, տպագրիչներ եւ արվեստագետներ: Նա անդրադարձել է Մխիթարյանների եւ Մուրադ Ռաֆայելյան վարժարանի արդյունավետ գործունեություններին: «Հատկանշական է, որ հայերեն առաջին գիրքը հրատարակվել է Վենետիկում 1512-ին»: Կա՛Ֆոսկարի համալսարանում Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը հիմնվել է 1976-ին:

«Դեռ 1988-ին, պրոֆ. Լեւոն Զեքիյանը հայկական արվեստին նվիրված կարեւոր միջազգային գիտաժողով կազմակերպեց, որին հաջորդեցին պրոֆ. Ալպագո Նովելլոյի դասընթացները այդ համալսարանում: 1991-ին Նովելլոն Միլանից Վենետիկ տեղափոխեց հայ մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման կենտրոնը, որն այժմ էլ գործում է Մինաս Լուրյանի տնօրենությամբ: Կենտրոնի կարեւոր գործունեություններից է նաեւ «Մանուկյան դասախոսությունների շարքը», որն անցկացվում էր վերջերս վախճանված պրոֆ. Ջիանկլոդիո Մաքիարելայի համագործակցությամբ», նշել է պրոֆ. Ստեֆանո Ռիքիոնին , որ վերջին 5 տարիների ընթացքում հայկական արվեստին նվիրված սեմինարների կազմակերպման պատասխանատուն է վերոնշյալ համալսարանում, Ալդո Ֆերարիի եւ Մարկո Ռուֆիլիի համագործակցությամբ: Այս տարվա գիտաժողովն էլ նրանք են կազմակերպել: Մասնակցել են Հայաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Չեխիայից մասնագետներ: Լեւոն Չուկասզյանը խոսել է Հայ արվեստի հետազոտման նոր ուղիների մասին, Ռիքիոնինՙ «Հայկական արվեստը Վենետիկում: Ավանդույթ եւ ուսումնասիրման հեռանկարներ» թեմայի շուրջ, Համլետ Պետրոսյանը Ջուղայից ներգաղթի շարժման եւ Ջուղայի ավերված խաչքարերի մասին: Տիգրան Գույումճյանը ՙ Թորոս Ռոսլինի «Զեյթունի Ավետարանի (1256 թ.) կանոնական աղյուսակներին է անդրադարձել, Գոհար Գրիգորյանը ՙ ձեռագրերի մեթոդաբանությանը, Ռաքել Զանոնը ՙ Վասպուրականի մանրանկարչությանը, իսկ Պատրիկ Տոնապետյանը ՙ «Հայաստան-Վրաստան-իսլամ: Միջնադարյան արվեստի եւ ճարտարապետության մեջ տաբուները ջարդելու անհրաժեշտություն» թեմային:

Գիտաժողովի ավարտին կլոր սեղանի շուրջ քննարկում է ծավալվել «Discovering the Art of Medievial Caucasus (1801-1945)» (Հայտնաբերելով միջնադարյան Կովկասի արվեստը) խորագրով նոր հրատարակված գրքի շուրջ: Հատորը հրատարակել է «Venezia Arti-ն» 2018-ին: Խմբագիրներն են Իվան Ֆոլետտին եւ Ստեֆանո Ռիքիոնին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԵԼ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂՙ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂՙ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական