Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՄԻՏԱՍԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸՙ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

22/03/2019
- 22 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվում են 18-րդ դարից մինչեւ նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի, կինոյի գրեթե բոլոր գործիչների արխիվները. ընդհանուր առմամբ ցուցանմուշների թիվը հասնում է 1,5 միլիոնի: Դրանցից 3000-ը վերաբերում է Կոմիտասին: Դրանք ինքնագիր նոտաներ, նամակներ են, կան նաեւ լուսանկարներ, երաժշտական գործիքներ, անձնական իրեր: 1896-99 թթ. Կոմիտասը մեկնել է Բեռլինՙ եվրոպական երաժշտություն ուսանելու: Այդ տարիներին գրել է երգեր, դաշնամուրային ստեղծագործություններ, լարային քառյակի, սիմֆոնիկ փոքր նվագախմբի համար այլ գործեր: Դրանք Կոմիտասի գերմանակական ժառանգությունն են:

1991 թվականին սփյուռքահայ երգիչ Տիրան Լոքմագյոզյանը , որ Ստամբուլից եկել էր Երեւանՙ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում սովորելու, որոշում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի կոմիտասյան ժառանգության գերմանական հատվածն ուսումնասիրել: Այդ ընթացքում նա Էջմիածնի Գեւորգյան ճեմարանումՙ հենց այն դահլիճում, որտեղ դրված է եղել Կոմիտասի դաշնամուրը, ներկայացրել է իր ուսումնասիրության նյութը: Նա կատարել է Կոմիտասի գերմանական երկերը: 1991-ից ի վեր Տիրան Լոքմագյոզյանն ուսումնասիրել, վերծանել, հետազոտել է գերմանական ժառանգությունը, որովհետեւ չի սահմանափակվել միայն նոտաներն ի մի բերելով: Անհրաժեշտ է եղել դրանք վերծանել, կազմել նաեւ ծանոթագրություն: Այդ ընթացքում Տիրան Լոքմագյոզյանը եվրոպական տարբեր բեմերում երգել է այդ ստեղծագործություններըՙ փորձելով գերմանախոս հանդիսատեսին իրազեկելՙ ով է Կոմիտասը, ինչ կապ է ունեցել Գերմանիայի հետ եւ ինչպես է ստեղծել գերմանական երգերն ու երաժշտական մյուս գործերը:

28 տարի հետո Տիրան Լոքմագյոզյանը վերջապես ի մի է բերել իր ուսումնասիրության ամբողջական նյութը եւ հայերեն ու գերմաներեն հրատարակել «Կոմիտաս. գերմանական երկեր» ժողովածուն: Կոմիտասը գերմանական ստեղծագործություններից ոչ բոլորն է հասցրել վերջնականապես մշակել. գրքի հեղինակը դրանք հենց այդպես անմշակ էլ ներկայացրել էՙ առանց փոփոխությոնների, ուղղումների, ավելացումների: Այսպիսով, գրքում բոլոր նյութերը տպագրված են, ինչպես կան Կոմիտասյան ձեռագրերում:

Կոմիտասը մեներգեր, երգչախմբային երգեր է գրել Գյոթեի, Լենաուի, Ռոքետտեի, Շթորմի, Շթուրմի, Ուլանդի, Ամբրոզիուսի բանաստեղծությունների հիման վրա: Միգուցե եւ Կոմիտասի գերմանակական ժառանգությունն ավելին է, քան մենք գիտենք: Ոչ ոք ստույգ պատասխան չի կարող տալ, որովհետեւ հայտնի է, որ կոմիտասյան ժառանգության ստվար հատվածը կորել է: Համենայն դեպս, գրքում զետեղված է այն ամենը, ինչ պահպանվել է թանգարանում: Կոմիտասի գերմանական ու գերմաներեն ժառանգության հատվածները ժամանակ առ ժամանակ տարբեր գրքերում ու պարբերականներում հրատարակվել են, բայց ամբողջական տեսքով առաջին անգամ Տիրան Լոքմագյոզյանն է ներկայացնում: Գրքում առանձին անդրադարձ կա հայկական Պատարագին, որից Կոմիտասը հատվածներ է թարգմանել գերմաներեն, կան նաեւ դաշնամուրային անավարտ ստեղծագործություններ: Այդ նոտաներն ընթերցող ու կատարող երաժիշտն առաջին անգամ հնարավորություն կունենա յուրաքանչյուր ստեղծագործության մասին անհրաժեշտ տեղեկություններ իմանալ, որովհետեւ Տիրան Լոքմագյոզյանը նաեւ ծանոթագրություններ է ներկայացրել:

Ովքե՞ր կհետաքրքրվեն կոմիտասյան գերմանական ստեղծագործություններով, ովքե՞ր ու ե՞րբ կկատարեն դրանք, ժամանակը ցույց կտա: Այս տարի ազգովին նշում ենք Կոմիտասի ծննդյան 150 ամյակը, եւ աշնանը հոբելյանին նվիրված միջոցառումներ են նախատեսված նաեւ Բեռլինում: Գիրքը պատրաստի նյութ է, ներառում է մեծ մասամբ կամերային գործեր: Հայտնի է, որ Բեռլինում գիտաժողով է լինելու: Ավելորդ չի լինի հուսալ, որ «Կոմիտաս. գերմանական երկեր» ժողովածուն ու ժողովածուից որոշ գործեր ներկայացվեն Բեռլինում, հատկապես որ եվրոպացի հանրությունը ծանոթ չէ այդ ստեղծագործություններին. իմացողներն էլ զուտ նեղ մասնագետներն են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՈՒՐԻԶՄԸ ԵՎ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ ՄԱՍՆԱՏՄԱ՞ՄԲ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ ՄԱՍՆԱՏՄԱ՞ՄԲ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Հայաստան–ՌԴ առևտրաշրջանառության թիվը ուռճացված չէր. ոսկու շրջանառություն էր տեղի ունենու, որից Հայաստանը չուներ ոչ մի օգուտ, այդ թիվը զրո էլ...

ԿարդալDetails

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական