Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱՆՉՊԱՐԻՑՙ ԲԵՐՔԱՇԱՏՈՎ

22/03/2019
- 22 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Մեղրաձոր, հետո էլ..

Հայաստանի Հանրապետությունում կարծես մի շրջան է սկսվում, երբ Աստծո յուրաքանչյուր օր ստիպված թե պարտադրված ենք արմանք-զարմանքի հերթական չափաբաժինն ստանալ: Թվում է մանրամասների մեջ մտնելու կարիքը չկա, քանզի մեզնից յուրաքանչյուրը կարող է իր նախընտրությամբ որոշել, թե իրադարձություններից որը կամ որոնք են իր համար կարեւոր ու ցնցող, հիշարժան ու տպավորիչ: ՀՀ շարքային քաղաքացուս համար, ով նաեւ համեմատաբար ակտիվ լրագրությամբ է զբաղվում, հատկապես փորձում տնտեսական գործընթացներում կարեւորել հայ գյուղի ու գյուղացու վիճակը, քանզի նրանցով է պայմանավորված երկրի առաջնահերթ խնդիրներից պարենային ապահովությունն ու պարենանվտանգությունը, հիշարժան էր ՀՀ վարչապետի անակնկալ այցը Արարատի մարզի Ռանչպար համայնք:

Հայկական սովետական հանրագիտարանի 9-րդ հատորից տեղեկանում ենք, որ գրեթե հայերենացված այս գյուղի անվանումը պարսկերեն ռանջբառ-ն է, որը նշանակում է հողի աշխատավոր, մշակ: Նրանք հիմնականում հողից ու արտադրամիջոցներից զրկված հողագործներ էին, որպիսի բնակավայրեր Երեւանի խանությունում թվով 6-ն են եղել: Խորհրդային կարգերի օրոք Ռանչպար անվանումով մեկ գյուղ մնաց Մասիսի շրջանում, ուր զբաղվում էին թե՛ բանջարաբուծությամբ, թե՛ անասնապահությամբ, նաեւ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, կերային կուլտուրաների մշակությամբ: Թերեւս այս ամենի արդյունքում գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Հիմա անասնապահությամբ գրեթե չեն զբաղվում, կերային մշակաբույսերին էլ փոխարինում են արոտավայր դարձած տարածքները: Հաջորդիվՙ վարչապետի այցի շուրջ մտորումներս:

Համայնքի փողոցից հեռուստահեռարձակումը դիտելու առաջին պահի տպավորությունս այն էր, որ ՀՀ վարչապետը գյուղատնտեսական այս վայրն է ընտրել, քանզի Արարատյան դաշտավայրի Մասիսի շրջանը գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու առումով լավագույններից է: Միայն այն, որ բուսաբուծության համար առաջնահերթ բարենպաստ շրջանը տեւում է 210 օր եւ ավելի, որի պարագայում կարելի է 2-3 մշակաբույսի աճեցմամբ զբաղվել, տարածքի միջին բարձրությունը 800 մետր է, մոտակայքով հոսում են Քասաղ եւ Հրազդան գետերի ստորին հոսանքները եւ սահմանամերձ Արաքսը, արդեն իսկ ոգեւորող են. այստեղ արժե ապրել եւ արարել:

Գյուղաբնակները վարչապետին տեսնելով անակնկալի էին եկել եւ իրոք չգիտեին ինչպես վարվել: Չէ՞ որ հյուրը երկրի ղեկավար պաշտոնյան է, անառարկելի հեղինակություն, ում թերեւս միայն հյուրասիրել է պետք, հետը նկարվել, հարսանիքի հրավիրել, ոտքերի տակ գառ մորթել, տան ուրախությանը մասնակից դարձնել, զուռնա-դհոլ հնչեցնել: Թող վարչապետն ընդդիմանա, այցը գործնական ոլորտ տեղափոխելու փորձ անի, իրենց ոգեւորությունն ու ուրախությունը մեղմելու ձգտի, միեւնույնն էՙ չպետք է զիջել, այլ հյուրասիրության առաջարկը պնդել: Ավա՜ղ հանդիպումն ակնկալված այս հունով չընթացավ, քանզի ռանչպարաբնակներն այլ տրամադրությամբ էին համակված: Առիթն իր բազում հնարավորություններով եկել էր, այնպես որ հարկ էր ամեն օր միմյանց միջեւ ծավալվող խոսքն ու զրույցը ՀՀ վարչապետի մասնակցությամբ շարունակել: Այն ստացվեց, քանզի իրենց Նիկոլը, որին մեծագույն հարգանքով պարոն վարչապետով էին դիմում, ամենայն անկեղծությամբ ու պարզությամբ էր ունկնդրում ու զրուցում, երբեմն պատասխանի ոճ ընտրում, գործնական առաջարկներ անում, տրված հարցերին հարցով պատասխանում, երբ հարկ էր գտնումՙ լռում էր, մեկ-մեկ էլ խոստումներ հնչեցնում: Ռանչպարեցիները հիմնականում թե՛ խոսքի, թե՛ տեսքի առումով կարծես ընկճված էին, իրենց խոսքերով ասածՙ վարկերի տակ կքած, գազից, խմելու ու ոռոգման ջրերից զրկված, արտադրած գյուղատնտեսական մթերքների իրացման վիճակից նեղսրտած, դրսից փողի սպասումով… Ավելացրեք սրանց գյուղապետի օլիգարխիկ խնամիական կապերը, ունեցած ավազահանքային բիզնեսը, համայնքի էլ արոտավայրերի տարեցտարի պակասող հեկտարները, մայրերի ու տատիկների առաջնահերթությունների շարքիցՙ մանկապարտեզի բացակայությունը, փողոցների անբարեկարգությունն ու գիշերային լուսավորություն չունենալը, ստացվում է մի պատկեր, ուր ստիպված ես ապրում, տարիներդ մաշում, քանզի հագուկապդ վաղուց մաշված է, բնականաբար դիմագիծդ աղավաղված:

Վարչապետն իր անակնկալ այցի հետեւանքներից ելքեր էր փնտրում, խոսեց հողերը խոշորացնելուց, լիզինգով գյուղատնտեսական տեխնիկա ձեռքբերելուց, այլ լուծումների հնարավորությունից: Նկատենք, որ տարօրինակորեն դրանք չընդունվեցին, ոգեւորության տեսանելի նշանի չարժանացան: Հողերի խոշորացումից մշտապես է խոսվում, միմյանց հաջորդող ՀՀ գյուղատնտեսության նախարարներն ինչ-ինչ առավելություններ ու հնարավորություններ են փորձում ներկայացնել, երբեւէ որեւէ դրական օրինակ չբերելով: Գյուղաբնակների թերահավատությունը մեկը չէ. չեն վստահում յուրօրինակ նոր կոոպերատիվի ղեկավարին, որը կա՛մ համայնքապետն է, կա՛մ նրա ընտանիքի անդամն ու ազգակիցը, ով նաեւ տեխնիկայի սեփականատերն է: Շատ հաճախ հողագործներից մեկի մոտ կարտոֆիլն է լավ բերք տալիս, հարեւանի մոտ պղպեղն է առատ ստացվում, երրորդի մոտ լոլիկը, հիմա ո՞ր մշակաբույսը գերակա համարես, որ միասնական ընտրությունը ճիշտ ստացվի: Այսօրինակ մոտեցումներով հողագործներից յուրաքանչյուրն իր յուղով տապակվում, օգուտ-վնասի խնդրի առջեւ է կանգնում:

Էլ ավելի բարդ է վիճակը լիզինգով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու առումով: ՀՀ կառավարությունն անշուշտ օգնում է, համաֆինանսավորում հատկացնում, սակայն գրեթե անլուծելի է տեխնիկա գնողի կողմից կանխավճարի մուծումը, որը կարող է տասնյակ միլիոնավոր դրամներից մինչեւ հարյուր միլիոնավոր դրամներ կազմել: Արդյունքումՙ անունը կա, ամանում չկա, գյուղապետարաններն իրենց ֆինանսական միջոցների պակասից են խոսում, գյուղաբնակներն էլ հողի հարկը վճարելու անկարողությունից:

Եկավ կովը, հաղթեց սովը

Ասվածը հանրահայտ ճշմարտություն է, քանզի այս անասնատեսակը որոշ հոգածության եւ ուշադրության պայմաններում յուրաքանչյուր առավոտ եւ երեկո կաթի այնքան քանակ է տալիս, որ խնամող տերը նեղությունը մասամբ հաղթահարում է, այսպես ասածՙ սոված չի մնում: Տողերիս հեղինակը հարցումներ է անցկացրել իր բնակավայր Զեյթուն վարչական շրջանի տասնյակ ընտանիքներին կաթնամթերք վաճառող Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի անասնապահների շրջանում, կապված սեփական անասունների կաթնատվության հետ: Պատասխանները տատանվել են տարվա տարբեր ժամանակահատվածներում օրական 7-8 լիտրից մինչեւ 12-13 լիտրի սահմաններումՙ միջին էներգետիկ արժեք պարունակող կերերի օգտագործման պարագայում: Եթե հարցը տեղափոխենք Ռանչպար գյուղական համայնք, այստեղ կարելի է ավելի բարձր կաթնատվություն ակնկալել անգամ 500-1000 քառակուսի մետր հողակտորների վրա անասնակերի նպատակով եգիպտացորեն մշակելու արդյունքում: Եգիպտացորենի այն կողրերը, որոնք հունիս-հոկտեմբեր ամիսներին հայտնվում են ՀՀ առեւտրային ցանցում, հիմնականում ստացվում են Արարատյան դաշտավայրի տարբեր համայնքների հողագործների աշխատանքի արդյունքում: Միայն չգիտես ինչու են դրանք հայտնվում վաճառասեղաններին ու ցուցափեղկերում, երբ աշխարհի որեւէ այլ վայրում դրանց հիմնական տեղը անասնագոմն է: Ահա այն պարզ գործընթացը, որի արդյունքում տարբեր երկրների կաթ արտադրողներն իրենց միլիոնավոր կովերից տարեկան 12-15 հազար լիտր կաթնատվություն են ապահովում: Կվաճառես այն, թե՞ դրանից կարագ ու պանիր կպատրաստես, քանզի դրանք երկարաժամկետ պահպանման շրջան ունեն եւ առավել բարձր գին են երաշխավորում, քո գործն է, քո բիզնես հետաքրքրությունը: Ահա այն պարզ ճանապարհը, որով անցնում է մեր բոլորի համակրանքը վայելող հոլանդական լինի թե իսրայելական գյուղատնտեսությունը:

Կխոսվի՞ արդյոք այսօրինակ գործընթացների շուրջ ՀՀ վարչապետի այցից օրեր հետո, ցույց կտա ժամանակը: Իրադարձությունները հուշում ու վկայում են, որՙ ամենայն հավանականությամբ չի խոսվի: Ապացու՞յցը. մինչ այսօր համապատասխան մասնագիտական մտքի գրեթե աննկատ պահվածքը, վիճակը յուրօրինակ ինքնահոսի մատնելու գործելաոճը: Ասվածի վկայությունն է մասնագիտական մտքի այն հասկանալի անտարբեր պահվածքը, որ նկատվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը այլ պետական մարմնի մաս դարձնելու որոշման հանդեպ: Գյուղական մոտ 900 համայնքները, տասնյակ ագրարային անվանվող միջին ու բարձրագույն ուսումնական հաստատությունները կարծես ընդունելով իրենց անզորությունից մինչեւ անգործությունը, որեւէ ձայն-ծպտուն չեն հանում սույն որոշման առիթով, հիմնավորելով, որ իրենք ոլորտում անելիք չունեն: Ընդվզելու որեւէ դրսեւորում չկա նաեւ բուն նախարարության աշխատակազմում, քանզի արդեն իսկ վստահ են, որ շարունակելու են իրենց գործունեությունը նույն ոճով, իրենց հատուկ մոտեցումներով: Իսկ դա միանշանակ հաստատում է, որ ՀՀ վարչապետի հերթական յուրաքանչյուր այց որեւէ գյուղական համայնքՙ այն նույն պատկերն է ուրվագծելու, ինչի ականատեսը եղանք Ռանչպար համայնքում:

Անգամ եթե գյուղական բնակավայրը հնչեղ ու գեղեցիկ Բերքաշատ թե Մեղրաձոր անվանվի, գյուղաբնակի հոգսը դրանից չի թեթեւանա: Խնդիրն այլ բացատրություն ունի, որը կոչված են պարզել եւ լուծել այն իրենց գործունեության նպատակ հռչակած պետական այրերըՙ գյուղատնտեսության շարքային մասնագետից մինչեւ բարձրագույն պաշտոնյաները. եթե, իհարկե, գյուղոլորտում բարեփոխում են ցանկանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՐԷ» ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՊՐԻԼԻ 4-ԻՑ ՍԿՍՈՒՄ Է ԻՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԼԱՎԱԳԱԳՈՒՅՆ ԿԻՆՈԲԵՄԱԴՐԻՉԻ ՎԱԽՃԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԼԱՎԱԳԱԳՈՒՅՆ ԿԻՆՈԲԵՄԱԴՐԻՉԻ ՎԱԽՃԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական