Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

08/03/2019
- 08 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 2-ին տեղի ունեցավ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներիՙ երկու տասնյակից ավելի խմբագիրների ու սեփականատերերի հանդիպումը, որի նպատակը ոլորտում ծառացած խնդիրների շուրջ քննարկումն էր, միասնական մոտեցում ձեւակերպելը:

Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց, մասնավորապես, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությանը, առանձին խնդիրների: Ձեւավորվեց աշխատանքային խումբ, որը, ոլորտի մասնագետների ու իրավաբանների հետ միասինՙ կմշակի ու առաջարկությունների փաթեթ կներկայացնի պատկան մարմիններին:

Այս կապակցությամբ կազմվել է նաեւ հետեւյալ հայտարարությունը, որին կարող են միանալ բոլոր շահագրգիռ լրատվամիջոցները .

«Հայաստանյան ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ դեռեւս 2016թ. հանդես էին եկել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, հաշվի առնելով, մասնավորապես, առցանց մեդիայի ու ոլորտի առջեւ ծառացած մարտահրավերների առկայությունը: Այսօր եւս ԶԼՄ-ները միակարծիք են, որ մեդիաոլորտի բարեփոխման նախաձեռնության հեղինակըՙ որպես անմիջական շահառուներ, առաջին հերթին պետք է լինեն լրատվամիջոցները եւ լրագրողները: Հիմք ընդունելով այս մոտեցումըՙ քննարկման արդյունքում կազմվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է նշված խնդիրների կարգավորմամբ եւ ձեւակերպելու է մամուլի ազատության, լրատվամիջոցների գործունեության սահմանները, մասնակցելու է օրենսդրական փոփոխությունների մշակմանը:

Շահագրգիռ անձինք կամ կազմակերպություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել աշխատանքային խմբին, որի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի հաջորդիվ:

ԶԼՄ-ների ղեկավարները պատրաստակամ են շարունակելու հանդիպում-քննարկումների շարքըՙ միասնական պլատֆորմ եւ լրատվամիջոցների բոլոր խնդիրների լուծման հարցում միասնական դիրքորոշում ձեւավորելու համար»:

1. Ֆլորա Նախշքարյան «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր

2. Հակոբ Ավետիքյան – «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր

3. Աննա Իսրայելյան – Առցանց «Առավոտի» խմբագիր

4. Սաթիկ Սեյրանյան – «168 Ժամ» թերթի եւ 168.am կայքի գլխավոր խմբագիր

5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր

6. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

7. Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն

8. Էմանուիլ Մկրտչյան – «ԱՐՄԻՆՖՈ» գործակալության տնօրեն

9. «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսով

10. Մելիք Բաղդասարյան- «ՖՈՏՈԼՈՒՐ» գործակալության տնօրեն

11. Մերուժան Սարգսյան – «Միր» ՄՀՌԸ ՀՀ ազգային մասնաճյուղի տնօրեն

12. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

13. Արտակ Ալեքսանյան – «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն

14. Դավիթ Ալավերդյան – «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր

15. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն

16. Դմիտրի Պիսարենկո – «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության եւ ռադիոյի ղեկավար

17. Քնար Մանուկյան – «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր

18. Հովհաննես Քոսյան -Aysor.am գլխավոր խմբագիր

19. Լիլիթ Թումանյան – «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն

20. Արամ Անտինյան – «Քառյակ» մեդիայի տնօրեն

21. Անժելա Թովմասյան – Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր

22. Սեւակ Հակոբյան, Yerevan.today լրատվական -վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

23. newsarmenia.am կայքի գլխավոր խմբագիր Գալինա Դավիդյան

24. Հրանտ Մելիք-Շահնազարյան – Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

25. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

26. Արմեն Մինասյան – լրագրող, փորձագետ

27. Ծովինար Խաչատրյան – «Արմդեյլի» (armdaily.am) լրատվական գործակալության տնօրեն

28. Մարիամ Մարգարյան – «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր

29.Կոնստանտին Տեր-Նակալյան – BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

30. Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր

31. Բորիս Մուրազի – «Politik.amե կայքի գլխավոր խմբագիր

Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԶԵՅԹՈՒՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «ՊԱԿԱՍՈՂ ԷՋԵՐՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՄԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ՏՈՐՈՆՏՈՅԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՄԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ՏՈՐՈՆՏՈՅԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական