Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԻ ԴԵՄ ՆՈՐ ԾԱՎԱԼՈՒՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

08/03/2019
- 08 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Դեմոկրատներն ընդդեմ նախագահի

Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դատական գործերի հանձնախմբի նախագահ Ջերալդ Նադլերը հայտարարեց ԱՄՆ նախագահի գործունեության գործարար եւ քաղաքական ոլորտների ծավալուն հետաքննություն սկսելու մասին: Լրատվամիջոցները գրում են, որ սա դեմոկրատների կողմից նախագահի գործունեության լայնընդգրկուն քննարկման սկիզբն է այն նպատակով, որպեսզի պաշտոնանկության գործընթաց սկսվի նրա դեմ: Նախագահ Թրամփի եւ դեմոկրատների դիմակայությունը հետզհետե ուժեղանում է, դեմոկրատները խոսքից անցել են գործի:

Նադլերի հետաքննության կենտրոնում հնարավոր հակազդեցությունն է արդարադատությանը, Թրամփի հետ ունեցած կապերը չբարձրաձայնելու դիմաց երկու կանանց կատարված դրամական վճարումները, 2016 թ. նախընտրական արշավի ժամանակ Ռուսաստանի հետ Թրամփի ունեցած հավանական կապերը եւ պարգեւատրման մասին ԱՄՆ սահմանադրության դրույթների խախտումները: Բացի դրանից, դեմոկրատ կոնգրեսականները Թրամփից պահանջում են իր թաքցրած տեղեկությունները տրամադրել Պուտինի հետ վարած բանակցությունների վերաբերյալ:

Այս հետաքննության մեջ նշանակալի դեր է խաղում Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը , որն անցյալ շաբաթ ցուցմունքներ տվեց Կոնգրեսին: Հետաքննության մեջ վերստին բարձրացվում է 2016 թ. ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ Թրամփի որդու ունեցած հանդիպման հարցը: Վեսելնիցկայան իբր խոստացել էր Թրամփի թիմին վարկաբեկիչ տեղեկություններ փոխանցել Հիլարի Քլինթոնի մասին: Սպիտակ տան ղեկավարը պնդել էր, թե ինքը տեղյակ չի եղել այդ հանդիպման մասին, սակայն Մայքլ Քոենը հակառակն է պնդում:

Կոնգրեսականները մտադիր են հետաքննել նաեւ Մոսկվայում Թրամփի աշտարակիՙ «Թրամփ Թաուերի» կառուցման ծրագրերը: 2016 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը պնդում էր, թե ինքը Ռուսաստանում գործարարությամբ չի զբաղվել, բայց Մայքլ Քոենը նշում է, որ նա Մոսկվայում երկնաքերների նախագծով զբաղվել է նույնիսկ ընտրարշավի ժամանակ: Ճիշտ է, ՌԴ մայրաքաղաքում «Թրամփ Թաուերը» այդպես էլ չկառուցեցին:

«Այս շաբաթ» ծրագրին տված հարցազրույցում Նադլերը նշել է, որ դեմոկրատները առայժմ բավարար ապացույցներ չունեն նախագահի պաշտոնանկության գործընթացի համար: Նրա խոսքերովՙ հետաքննության նպատակներից մեկը ամերիկացիներին համոզելն է, որ նախագահը պետք է թողնի պաշտոնը: Երկուշաբթի օրը Նադլերը 60 հարց պարունակող նամակներ է ուղարկել Թրամփի վարչակազմի անդամներին, նրա գործարար ընկերներին, ինչպես նաեւ նրա նախընտրական շտաբի աշխատակիցներին:

Ինչպես նշում է CNN-ը, պատահական չէ, որ նախագահի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնել է հենց Նադլերը. սկսվելու դեպքում գործընթացը կիրականացվի այն դատական հանձնախմբում, որը հենց ինքն է վերահսկում:

Սակայն պաշտոնանկության գործընթացը վտանգ կստեղծի նաեւ դեմոկրատների համար, եթե նրանք չափից ավելի արագ գործեն, կարծում է քաղաքական մեկնաբան Մայք Ալլենը : Այդ պատճառով դեմոկրատները մտադրվել են հրապարակային երկարատեւ լսումներ անցկացնել բազմաթիվ վկաների մասնակցությամբ:

Միեւնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցության ղեկավարներից շատերը կարծում են, որ պաշտոնանկության գործընթացը կարող է հանգեցնել Թրամփի վերընտրությանը: Եթե դեմոկրատները նախաձեռնեն հասարակության աջակցությունը վայելող նախագահի պաշտոնանկության գործընթացը, ապա դա կարող է վնասել կուսակցության վարկին եւ ազդեցությանը: Օրինակՙ Բիլ Քլինթոնը , ըստ Gallup-ի հետազոտության արդյունքների, պաշտոնը թողեց իր ամենաբարձր վարկանիշի պայմաններում:

CNN-ը նաեւ հիշեցնում է, որ երբ 1998 թ. Կոնգրեսը փորձեց Բիլ Քլինթոնի պաշտոնանկության գործընթաց սկսելՙ չունենալով հասարակության աջակցությունը, տհաճ հետեւանքներ եղան Քլինթոնին հետապնդող հանրապետականների համար: Այժմ դեմոկրատները փորձում են չկրկնել անցյալի սխալները, նրանց նպատակը ոչ թե ատենակալներն են կամ դատավորը, այլ հասարակությունը:

Ներկայացուցիչների պալատի կարեւոր նպատակներից մեկը այդ քննարկումների մեջ հասարակայնության ներգրավումն է: Մոտ ժամանակներս կարող է հրապարակվել նաեւ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկուցագիրը: Հենց Ռուսաստանի հետ գործարքի առկայության բացահայտումը կարող է էական փաստարկ դառնալ Թրամփի պաշտոնանկության գործընթացի համար: Վերոհիշյալ մյուս փաստարկները այնքան էլ համոզիչ չեն կոնգրեսականների երկու երրորդի քվեները ստանալու համար, գրում է The Washington Post թերթը:

Նույն դատական հանձնախմբի անդամ Դագ Քոլինզը նշում է, որ Ջերալդ Նադլերը սկզբում մեղադրանքներ է ներկայացնում նախագահին, եւ հետո միայն ապացույցներ է փնտրում: «Մենք դեռ չգիտենք Մյուլլերի հետաքննության արդյունքները, մինչդեռ դեմոկրատներն արդեն ապահովագրում են իրենց»:

Ի դեպ, անցյալ տարվա աշնանը Թրամփի պաշտոնանկությանը կողմ էր արտահայտվել ամերիկացիների 47%-ը, իսկ ձմռանըՙ 43%-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԲԱՐԴ Է ՈՒ ԽՃՃՎԱԾ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿԱՄԵՆՈՒՄ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական