Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՐԵՆԱՑԻ 13-Ն ԷԼ ՔԱՆԴՎԵՑ

08/03/2019
- 08 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Արամի 23-ից ուշքի չեկածՙ հիմա էլ Խորենացի 13-ն են քանդել: Այն նախկին լուսավորության մինիստրության շենքն էրՙ թամանայանական ձեռագրով հայկական ճարտարապետության նմուշներից, որին իր ոճով մի քիչ նման է թատերական գործիչների միության շենքը: Խորենացի 13-ը պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված չէ, կառուցվել է 1950-ականներին: Թե ով եւ ինչ չափորոշիչներով առաջնորդվելով է որոշել, որ շենքը մշակութային ու պատմական արժեք չէ, հայտնի չէ: Սկզբում քանդվել է շենքը. սեփականատերըՙ հանգուցյալ Ջերալդ Գաֆեսճյանը , ճակատային հատվածը պահպանել է: Ճարտարապետությունից ու գեղագիտությունից կիլոմետրերով հեռու մարդն էլ կհամաձայնի, որ վարդագույն ֆասադն իր զարդաքանդակներով, իսկապես գեղեցիկ ու տպավորիչ է: Ու հիմա, երբ տեսնում ես գետնին թափված զարդանախշերի բեկորները, պատերի փշուրները, ապշում եսՙ լավ, ո՞ւմ ձեռքն է գնացել քանդել-ավերել այն: Խղճի, հոգու, մտքի որքան նվազ չափաբաժին է ունեցել նա, ով սառնասրտորեն ոչնչացրել է ճարտարապետական յուրահատուկ կոթողը:

Խորենացի 13-ի տեղում եւ հարակից տարածքում բիզնես-կենտրոն է կառուցվելու: Նախագիծն արդեն կա: Սեփականատերը դարձյալ շվեյցարահայ մեծահարուստ Վարդան Սրմաքեշն է: 2017 թվականին ստացած հայտի հիման վրա 2019-ի փետրվարին քաղաքապետարանը Խորենացի 13-ի ճակատային հատվածը քանդելու թույլտվություն է տրամադրել: Ամեն ինչ օրենքով էՙ շինությունը պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված չէ, քաղաքապետարանի թույլտվությունը, հետեւաբար, օրինական է. սեփականատերն ու կառուցապատողն էլ իրենց իրավունքների տիրույթում գործի են անցել. մեռնեմ օրենքին: Ամեն ինչ ճիշտ է, թուղթ-թանաքով, ստորագրությամբ ու կնիքովՙ շենքը քանդել: Բոլորը պաշտպանված են օրենքով: Ո՞վ է մեղավոր, որ նախկին լուսավորության մինիստրության շենքն ինչ-ինչ մարդիկ, ինչ-ինչ հանձնաժողով պատմամշակութային հուշարձան չեն ճանաչել ու ցանկում չկա: Ինչպես քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է ասումՙ բա ձեր հոգու ցանկում է՞լ չկա: Չէ, չկա: Ինչո՞ւ լինի, երբ Երեւանի կենտրոնում ամեն թիզը ոսկու գին ունի, մենք աղքատ ենք, մեր բյուջեն աղքատ է, ներդրողների կարիք ունենք, որ գան, հյուրանոց ու ռեստորան սարքեն, տարբեր գույների, տարբեր ձեւի ու չափիՙ մեծ-մեծ, բարձր-բարձր շինություններ, վարձով տան, էլի ներդրողներ գան, այդ տարածքները վարձով վերցնեն, էլի հյուրանոց ու ռեստորան սարքեն, սեւ-սեւ ապակիներով իրենց պատսպարեն Երեւանից ու երեւանցուց, մշակույթից ու արժեքներից, այդ սեւ-սեւ ապակիներով պատուհաններից օտարոտի նայեն Երեւանին ու երեւանցուն ու մեծ-մեծ բիզնես-ծրագրեր մտածեն:

Նույն Երեւանի ծայրամասերում սովետական տարիներից մնացած կիսավեր շինություններ կանՙ լքված, մռայլ, խեղճ. ինչո՞ւ այնտեղ ներդրում չեք անում, պարոնայք, Երեւանի քաղաքապետարան, ինչո՞ւ մի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի օջախ կառուցելու մրցույթ չես հայտարարում, որ քաղաքի ծայրամասն էլ Երեւան դառնա: Չէ, ծայրամասը ներդրողին հետաքրքիր չէ, մեջը փող չկա:

Երեւանի կոկորդն ուղղակի օղակել են, սեղմում են, շնչահեղձ անում. քայլելու, շնչելու, շարժվելու տեղ չկա: Հենց մի նոր շենք է քանդվում, մտածում ենքՙ էլ քանդելու բան չի մնացել, սա երեւի վերջինն է, բայց ոչ, նորն են գտնում ու քանդում: Խորանեցի 13-ի տեղում եւ հարակից տարածքում, ասում են, 19 հարկանի շինություն է կառուցվելու: Եթե մի պահ պատկերացնենք այն արդեն կանգուն, կտեսնենք, որ Խորենացի փողոցի մյուս շենքներն այդ ծավալի ու բարձրության կողքին ուղղակի կկրոչեն: Տարածքում ակտիվ շինարարություն է ընթանում: Թիթեղյա պատնեշից այն կողմ ծանր տեխնիկա է աշխատում, որով էլ հենց քանդել են շենքը:Իսկ թիթեղյա պարսպի վրա ընդվզող ու բողոքող մեր քաղաքացիները ճարտարապետներ Նարեկ Սարգսյանի ու Արթուր Մեսչյանի նկարներն են փակցրել, դրանց միջեւ հավասարության նշան դրել ու գրելՙ «Սական ի՞նչ տարբերություն», մեկ ուրիշ պաստառի վրա Հայկ Մարությանի կերտած կերպարներն ենՙ «Սուպեր մամա, սիրուն չի, չէ՞» գրությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՄՎՈԼԻԿԱՆ, ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՌՑԱԼԵՌԱՆ ՄԻԱՅՆ ՏԵՍԱՆԵԼԻ ՄԱՍՆ ԵՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՌՑԱԼԵՌԱՆ ՄԻԱՅՆ ՏԵՍԱՆԵԼԻ ՄԱՍՆ ԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական