Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ը ՓՈԽԵԼ Է ՍԻՐԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ

01/03/2019
- 01 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Դաշնակիցների դիրքորոշումը վճռական դեր խաղաց

ԱՄՆ նախագահի վարչակազմը վերանայել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը իր դաշնակիցների կոշտ դիրքորոշման պատճառով: Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal թերթը :

Օրերս ԱՄՆ-ը Գերմանիային, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային առաջարկեց զինծառայողներին Սիրիայի տարածքում թողնել եւ ստանձնել սիրիացի քրդերի եւ Թուրքիայի միջեւ անվտանգության գոտու ստեղծման պարտականությունները: Նախատեսվում է 32 կիլոմետր լայնությամբ այդ գոտին ստեղծել Թուրքիայի սահմանի երկայնքով:

Սակայն ԱՄՆ-ի դաշնակիցները հրաժարվեցին Սիրիայի տարածքւմ մնալ այնտեղից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերումից հետո: Այդ պատճառով ամերիկյան բոլոր զորքերը դուրս բերելու որոշումը փոխակերպվել էր դրանց մասնակի դուրսբերման որոշման: Պենտագոնը հաղորդում է, որ ամերիկացի 200 զինծառայողներ կմնան Սիրիայի հյուսիսում, եւս 200 զինծառայողՙ Հորդանանի սահմանի մոտ գտնվող Էտ-Տանֆ ռազմակայանում:

Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող ամերիկյան զորաբաժինը կաջակցի ԱՄՆ-ի տեղական դաշնակիցներինՙ Սիրիայի ժողովրդավարական ուժերին (սիրիացի քրդերին): Էտ-Տանֆի զորաբաժինը պաշտոնապես կլուծի հակաահաբեկչական խնդիրներ, իսկ իրականում այդ տարածաշրջանում կզսպի իրանական ուժերին:

Ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Վասիլյեվը «Ռեգնում» գործակալության հարցմանն ի պատասխան այն տեսակետն է արտահայտել, որ զորքերի լիակատար դուրսբերումից ամերիկացիների հրաժարումը վատ տարբերակ է սիրիացիների համար: Վերջին հաշվով, դա կձգձգի իրավիճակը: Սիրիացի քրդերը կընդվզեն, եւ կծառանա Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդերի կիսապետական կազմավորման ստեղծման հարցը:

Վասիլյեվն ավելացրել է, որ զորքերի դուրսբերումից հրաժարվելը կվնասի նաեւ Թուրքիայի շահերին, քանզի նահանջ է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից: Սա նշանակում է սիրիացի քրդերի ինքնավարության եւ ռազմական ենթակառույցի պահպանում: Մյուս կողմից, դա հավելյալ ազդակ կդառնա Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցման համար:

Նրա կարծիքով, զորքերի լիակատար դուրսբերումից հրաժարվելը լուրջ սպառնալիք է ստեղծում Սիրիայի քաղաքական եւ տնտեսական ինքնիշխանության համար: ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների վերահսկողության տակ է մնում երկրի նավթի հանքավայրերի 70 տոկոսը, որոնք գտնվում են հենց Սիրիայի ժողովրդավարական ուժերին ենթակա տարածքում: Բացի դրանից, տարածաշրջանում դա ուժեղացնում է Իսրայելի դիրքերը, ինչն ակնհայտորեն ձեռնտու չէ Դամասկոսին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ

Հաջորդ գրառումը

«ԹԻԿՆՈՑԻ ԵՎ ԴԱՇՈՒՅՆԻ ԵՆԻՉԱՐԻՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ԹԻԿՆՈՑԻ ԵՎ ԴԱՇՈՒՅՆԻ ԵՆԻՉԱՐԻՆԵՐԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական