Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐԱԲԱԿԱՆ ՆԱՏՕ». ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԱՌԱՍՊԵԼ

22/02/2019
- 22 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Նոր ռազմավարական դաշինք

Փետրվարի կեսերին կայացած միջազգային երկու տարբեր կոնֆերանսներում քննարկվել է արաբական երկրների համախմբման հարցը: Խոսքը, մասնավորապես, իրանական սպառնալիքին ենթակա արաբական պետությունների մասին է:

Տվյալ հարցին նվիրված էր առաջին հերթին Վարշավայի կոնֆերանսը, որն անցկացվեց փետրվարի 13-14-ըՙ «Խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արեւելքում» կարգախոսով: Նախաձեռնողն ու կազմակերպիչը ԱՄՆ-ն էր: Նպատակըՙ իրանական սպառնալիքի բացահայտումն ու դրա դեմ միջազգային ուժերի միավորումը որպես հերթական քայլ հակաիրանական ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման ճանապարհին: Կոնֆերանսը հապճեպորեն նախապատրաստվել էր, որպեսզի համընկներ 1979 թ. փետրվարի 11-ին Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխության 40-ամյակին: Հատկանշական է, որ համաժողովին չէին մասնակցում իրաքցիները, լիբիացիները, եմենցիները, սիրիացիները, այլ կերպ ասածՙ Իրանի դաշնակիցներն ու զինակիցները: Իրանին առհասարակ չէին հրավիրել:

Արաբական համերաշխության հարցը որոշակի իմաստով քննարկվեց նաեւ փետրվարի 15-17-ը Մյունխենում անցկացված Անվտանգության միջազգային կոնֆերանսում, թեեւ փոքր տեղ էր զբաղեցնում միջազգային մյուս հիմնահարցերի մեջ: Ընդ որում, հակաիրանական հնչերանգները զգացվում էին հատկապես ամերիկացիների եւ իսրայելցիների ելույթներում:

Անցած երկու տարիներին Թրամփի վարչակազմը հող էր նախապատրաստում Մերձավոր Արեւելքում հակաիրանական նոր ռազմավարական դաշինքի (Middle East Strategic Alliance) ստեղծման համար, որը վերջերս լրագրողների շրջանում ստացել է «Արաբական ՆԱՏՕ» անվանումը: Սպիտակ տան ծրագրերի համաձայն, դաշինքի մեջ պետք է մտնեն Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց անդամներՙ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Քաթարը, Օմանը, Բահրեյնը, ինչպես նաեւ Եգիպտոսն ու Հորդանանը: Եթե հաջողվի, դաշինքի մեջ կմտնեն նաեւ Մարոկկոն, Սուդանը եւ Սենեգալը: Վերջիններիս մասնակցությունը քիչ հավանական է համարվում: Իսրայելը եւ ԱՄՆ-ը պաշտոնապես չեն անդամակցի դաշինքին, բայց կցուցաբերեն հետախուզական, կազմակերպական եւ ռազմատեխնիկական աջակցություն:

Հիշեցնենք, որ դեռ 2016 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոսել էր իր արտաքին քաղաքականության խիստ հակաիրանական ուղղվածության մասին: Ըստ ԱՄՆ-ի մտահղացման, դաշինքի նպատակը պետք է լինի Իրանին հակազդելը, ինչպես նաեւ հակաահաբեկչական պայքարը եւ Մերձավոր Արեւելքի կայունության ապահովումը:

Ինչպես նշում են վերլուծաբանները, արաբական նոր դաշինքի գաղափարը ի հայտ է եկել 2011 թվականին, երբ սկսվեցին այսպես կոչված արաբական գարնան իրադարձությունները եւ Մերձավոր Արեւելքում սասանվեցին ԱՄՆ-ի դիրքերը: Բայց այն ժամանակ նախագահ Բարաք Օբաման «Արաբական ՆԱՏՕ»-ի ստեղծումից ավելի կարեւոր խնդիրներ ուներ. նա փորձում էր լուծել Իրանի միջուկային ծրագրի խնդիրը եւ հետո քիչ թե շատ կանոնավոր հարաբերություններ հաստատել միջուկազերծ Իրանի հետ:

Ի դեպ, կարեւորելով ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշնակիցներին, նախագահ Թրամփը իր պաշտոնակալությունից հետո առաջին արտասահմանյան ուղեւորությունը կատարեց դեպի Սաուդյան Արաբիա, այլ ոչ թե դեպի Կանադա կամ եվրոպական գլխավոր դաշնակից Մեծ Բրիտանիա, ինչպես ընդունված էր մինչ այդ: Թրամփի այցելած երկրորդ երկիրը Իսրայելն էր:

Ինչո՞ւ հենց Սաուդյան Արաբիա. պատասխանը պարզ է: Սաուդցիները իրենց ներկայացնում են որպես Իրանի նկրտումներին հակազդող գլխավոր պատվար եւ դրանով իսկ լիակատար ըմբռնում են գտնում Վաշինգտոնում: Անցյալում որպես մերձավորարեւելյան գլխավոր սպառնալիք ներկայացվում էր Իրաքը: Ի դեպ, Սադդամ Հուսեյնի Իրաքը ոչնչացվեց ԱՄՆ-ի ջանքերով, որոնց արդյունքում Իրանը դարձավ տարածաշրջանային գերտերություն:

ԱՄՆ վարչակազմի կարծիքով, Թուրքիան ներկայումս խրված է նախագահ Էրդողանի արկածախնդրական քաղաքականության մեջ եւ չի դիտարկվում որպես հուսալի դաշնակից: Իսկ Իսրայելն ակնհայտորեն չի ուզում ԱՄՆ-ի համար «շագանակներ հանել կրակից»: Որպես գլխավոր դաշնակից մնում է Սաուդյան Արաբիան:

Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, ԱՄԷ-ում եւ Օմանում ամերիկյան ռազմակայանների գոյությունը, ինչպես նաեւ Պարսից ծոցում ամերիկյան ծովուժի ավիակիրների մշտական հերթապահությունը, անկասկած, դյուրացնում են նոր դաշինքի կազմակերպման գործը:

Սակայն «Արաբական ՆԱՏՕ»-ի ստեղծմանը խոչընդոտում են հենց արաբական պետությունները, ըստ որումՙ երկու ոլորտներում: Առաջինը առնչվում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի ու ԱՄԷ-ի հետ Քաթարի ճգնաժամային հարաբերություններին: Երկրորդը արաբական երկրների ընդհանուր համաձայնության բացակայությունն է Իրանի հարցում: Վերլուծաբանների կարծիքով, Քաթարը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ եւ ուզում է մեղմել իրավիճակը: Իրանը եւ Քաթարը, ըստ երկկողմ պայմանավորվածության, մշտադիտարկում են սկսել Պարսից ծոցի ջրատարածքում: Նման պայմաններում ընդլայնվում է երկկողմ ապրանքաշրջանառությունը, որի ծավալը 2018 թվականին գերազանցել է 250 մլն դոլարը: Օմանը եւս վաղուց շատ արգասավոր գործընկերություն է հաստատել Իրանի հետ: Բազմիցս հարեւան Իրաքի հարձակումներին եթարկված Քուվեյթը, որին Պարսից ծոցի երկրները երբեւիցե չեն օգնել, իր հերթին չի ուզում նոր հակամարտության մեջ մտնել: Իրանի հետ գործընկերային աշխույժ հարաբերություններ ունի ԱՄԷ-ն, որը Իրանի համար առեւտրատնտեսական բաց լուսամուտ է դեպի համաշխարհային շուկաներ: Իրանական բազմաթիվ ընկերություններ ազատորեն գործում են Էմիրությունների բանկերի միջոցով:

Առանց դաշինքին մասնակցելու էլ, Իսրայելը կարեւոր դեր կխաղա դրա ապագա գործունեության մեջ, նշում է «Մեժդունարոդնայա ժիզն» կայքը: Այսօրվա դրությամբ, Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեն Արաբական պետությունների լիգայի անդամ երկու երկրներՙ Եգիպտոսն ու Հորդանանը: Արաբական երկրներից յոթը պաշտոնապես ճանաչել են Իսրայելը, բայց նրա հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ:

Վերջին տարիներին նկատվում է արաբ-իսրայելական հարաբերությունների ջերմացումՙ կապված տարածաշրջանում Իրանի ազդեցության աճի եւ նրա հրթիռամիջուկային գործունեության հետ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ արաբական երկրներից շատերը Իսրայելին դաշնակից են համարում, քանի որ նրանց մերձեցնում է պայքարը ինչպես Իրանի, այնպես էլ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ:

Այսպիսով, Վարշավայի եւ Մյունխենի միջազգային կոնֆերասները որոշակի քայլեր դարձան հակաիրանական ռազմավարական դաշինքի ստեղծման ուղղությամբ, թեեւ մինչեւ «Արաբական ՆԱՏՕ»-ի պաշտոնական ձեւավորումը դեռ շատ անելիքներ կան: Այդուհանդերձ, նման դաշինքի ստեղծման հավանականությունը բավական մեծ է, քանի որ Մերձավոր Արեւելքի արաբական պետություններից շատերը վախենում են Իրանի շիաական գերիշխանության հաստատումից եւ պատրաստ են դաշն կնքել իրենց պատմական թշնամի Իսրայելի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՎԵԿՏՈՐՆԵՐԻ ՆՇՈՒՅԼՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ԹԵ՛ ՄՈՍԿՎԱՅԻ, ԹԵ՛ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԹԻՐԱԽ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ԹԵ՛ ՄՈՍԿՎԱՅԻ, ԹԵ՛ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԹԻՐԱԽ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու...

ԿարդալDetails

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական