Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՆԱՎՈՐ ՄԵՂՐ

22/02/2019
- 22 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Վերջին շրջանում հանրության ուշադրության կիզակետում են Հայաստանի որոշ բարձրագույն պաշտոնատարներ, ովքեր զանազան վրիպումների համար քարկոծումների թիրախ են դառնում: Հայտնվել են նաեւ դատափետումների ենթարկվողների ինքնակոչ պաշտպաններ, ովքեր ամենագռեհիկ հայհոյաբանությամբ փորձում են լռեցնել քննադատողներին եւ արդարացնել այս կամ այն վրիպումը թույլ տված հանրային դեմքերին: Ամենաշատ քարկոծվողը այս պահին Ազգային Ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն ու նրա տիկին Գոհար Աբաջյանն են: Վերջերս պրն. Միրզոյանը անզգուշություն էր ունեցել վերարկուն հագնելիս օգտվել թիկնապահի ծառայությունից: Իսկ տիկին Գոհարի գլխավերեւում ինչ-որ մեկը… հովանո՛ց էր պահել: Ֆեյսբուքյան հրապարակումներում այդ առթիվ անհապաղ բերվեցին մի ամբողջ շարք բարձրաստիճան ու հանրահռչակ տիկնանց լուսանկարներ, ուր պարզ երեւում էր, որ անձրեւի տակ նրանք իրե՛նք էին պահում իրենց հովանոցները: Տիկին Գոհարին մեղադրել էին նաեւ, որ նրա վերարկուն չափազանց թանկ է, իսկ ձեռքի կանացի պայուսակը արժե ֆանտաստիկ գումար: Չակերտյալ «փաստաբանները» հեգնում էինՙ համանման դեպքերում ինչո՞ւ երկրի նախկին ղեկավարների կանանց մասին նման բաներ չէիք գրում: Վերարկու հագնելիս նախկին պաշտոնյաներին չէի՞ն օգնում, նախկին առաջին տիկնոջ գլխին անձրեւանոց չէի՞ն պահում:Նախ, մինչեւ ե՞րբ պետք է նախկիններին տեղի-անտեղի հիշելովՙ արդարացվեն ներկաների մեծ կամ փոքրիկ վրիպումները: Հին աշխարհի պատմաբաններից Սվետոնիուսը, վկայակոչելով Ալեքսանդր Մակեդոնացու եւ սոփեստ փիլիսոփայի բանավեճը, գրում է. «աշխարհում մեռածնե՞րն են շատ, թե՞ կենդանի մարդիկ» հարցին փիլիսոփան պատասխանում էՙ իհա՛րկե կենդանի մարդիկ: ՉԷ՞ որ մեռածներն արդեն չկան, ինչո՞ւ նրանց… հաշվել: Կարծում եմՙ նախկինների վերադարձի վա՛խն է նրանց հանդեպ շատերի ատելության աղբյուրը: Մինչդեռ ժողովրդական խոսքն ասում էՙ աշխարհն աստիճան է, բարձրացողը մի օր կիջնի, իջնողըՙ կբարձրանա: Ահա, բոլոր նրանք, ովքեր նախկինների հասցեին զարհուրելի հայհոյաբանությամբ իրենք իրենց ուղղակի խայտառակել ու խայտառակում են, անհանգստանում են, թե վերադարձի դեպքում երեսներին ինչպե՞ս են նայելու: Եվ հայհոյաբանությունը ավելի մե՛ծ եռանդով են առաջ տանում, որ հանկարծ այդ հնարավոր վերադարձը… տեղի չունենա:Երկրորդ, ներկա իշխանությունների կողմնակիցները չէի՞ն կարող սոցցանցերում վարկաբեկիչ նյութեր զետեղել, որ հետո հավատարմահպատակության զեղումներով ձգտեն նոր պաշտոնավորների աչքը մտնել կամ մեղքը նախկին կառավարող կուսակցության գործչներին վերագրելովՙ նրանց մի ավելորդ անգամ վարկաբեկել:Երրորդ, միանգամայն հնարավոր է, որ նախկին ղեկավարները այս կարգի փոքրիկ վրիպումներ կամ իրո՛ք թույլ չեն տվել կամ, եթե թույլ տվել են, ապա անձամբ ես նման բան չեմ հիշում:Չորրորդ, մեր ներկայիս ղեկավարները, այդ թվում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծնված, մեծացած ու դաստիարակված լինելով գյուղական համեստ ընտանիքում, երեւում էՙ բարձրաշխարհիկ վարվելակերպի կանոններից առայժմ լավ տեղյակ չեն: Չի բացառվում, որ ի՛նքն էլ, իր բերած նոր կադրերի մեծ մասն էլ խելացի խորհուրդները ո՛չ լսում են, ո՛չ ընդունում:Դա առավել ցայտուն երեւաց Ազգային Ժողովիՙ կառավարության ծրագրի հաստատմանը նվիրված վերջին նիստերում, ուր վարչապետը առավել ցայտունորեն հանդես բերեց իր բարձր պաշտոնին ամենեւին չսազող անզսպություն, մեծամտությունՙ ինքն իրեն համեմատելով Պապ թագավորի հետ, եւ այլակարծության հանդեպ կատարյալ անհանդուրժողականություն: Ափսո՛ս: Այդ դեպքում ասեկոսեները կշարունակվեն: Պիտի հասկանալՙ դա այն գինն է, որ բարձրաստիճան այրերը վճարում են իրենց հանրահայտության, շրջապատի մարդկանց նախանձին հագուրդ տալու, աչք մտնել ցանկացողների անմաքուր ձգտումները բավարարելու դիմաց: Մարդկային արգահատելի գծերըՙ նախանձն ու չարությունը, քծնանքն ու ստորաքարշությունը մի՛շտ էլ ընդունելի են եղել բոլո՛ր իշխանավորներին: Վահագն Դավթյանն ասում էրՙ օ՜, քծնության մեղր, ու՞մ քիմքին չես հաճո…Այնուամենայնիվ, վարչապետին բարեկամաբար զգուշացնեմՙ դա թունավո՛ր մեղր է, ընդունակ նաեւ… ոչնչացնե՛լ ղեկավարին…
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Հաջորդ գրառումը

ԻՆՉ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Հարգելի՛ գյումրեցիներ, Համոզմունք ունեմ, որ հերթական մոնտաժված ձայնագրության հետ գործ ունենք և սա արդեն ծիծաղելի չէ՝ ուղակի նողկալի է ....

ԿարդալDetails

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական