Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ

15/02/2019
- 15 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն չորս տարի, Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդյունավետ գործընկերություն են ծավալվումՙ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում: Կողմերն իրականացրել են արտաքին լուսավորության համակարգի կառուցման երկու ծրագիր, որով լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց եւ համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները: Գյուղի մանկապարտեզում եւ երաժշտական դպրոցում տեղադրվել են ջեռուցման արեւային համակարգեր:

2016 թվականից Բերդավանում իրականացվել է երկու ծրագիր, որոնց արդյունքում տեղակայվել է 202 LED լուսարձակՙ լուսավորելով 6100 մ երկարությամբ տարածք: Այժմ էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է եւս 67-ով, լուսավորվել է հիմնական փողոցներից դեպի սահման ձգվող հավելյալ 2400մ ճանապարհահատված: Իրականացված ծրագրերի շնորհիվ ընդհանուր առմամբ լուսավորվել է 8500 մ երկարությամբ ճանապարհահատված:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը եւ համայնքի բնակիչները:

«Մեր գործընկերների հետ ձգտում ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կոնկրետ մի քանի խնդիր են լուծում. դրանք թույլ են տալիս հեռավոր գյուղերն ապահովել ժամանակակից ենթակառուցվածքներով, նպաստում են միջոցների տնտեսմանը, էներգիայի խնայողությանը եւ հասարակությանը սովորեցնում են բնական ռեսուրսներից օգտվելու քաղաքակիրթ մոտեցումը: Եթե մարդիկ սովորեն տնտեսել եղածը եւ փնտրեն հարցերի կարգավորման արդյունավետ ճանապարհՙ առկա խնդիրներն ավելի արագ կլուծվեն: Մեր բնությունը դա թույլ է տալիս: Բերդավան գյուղում, դեռեւս 2016 թվականի աշնանը, համատեղ ուժերով LED համակարգով լուսավորել ենք կենտրոնական փողոցները: Անցյալ տարի գյուղի դպրոցում գործարկել ենք արեւային ջրատաքացուցիչ: Այսօր ունենք նոր ձեռքբերում. լուսավորվել են նաեւ երկրորդական փողոցները: Սակայն, ամենամեծ ձեռքբերումը կլինի այն ժամանակ, երբ երկարաժամկետ այս ծրագրերի արդյունքում, մարդիկ կսովորեն մերժել սպառողական մոտեցումը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀՈՎԱԶ ԵՆ ՖԻՔՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԴՈՎԵՂ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԴՈՎԵՂ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական