Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՆԱՎԹԸ. ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄՆ-Ը ՇՏԱՊՈՒՄ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ

15/02/2019
- 15 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համադրեց ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ

Նիկարագուան եւ Կուբան ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերում

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն 2013 թվականից մինչեւ օրս երկրի բնակչությանը անվճար հատկացրել է ավելի քան 1 մլն բնակարան, բայց Արեւմուտքի լրատվամիջոցները նրան համառորեն մեղադրում են մարդկանց փողոց նետելու մեջ: Կարակասը չքավոր արվարձանների քաղաքից վերածվել է խաղաղ խոշոր քաղաքի, բայց դա ամերիկյան եւ բրիտանական լրատվամիջոցներին չի խանգարում վարչակարգին խարազանելու հանցավորության հանդեպ թողտվության մեջ: Բացի դրանից, ԱՄՆ-ից ներկրվող ապրանքները Վենեսուելայում վաճառվում են մի քանի տասնյակ անգամ ցածր գներով, իսկ տարբերությունը ծածկվում է պետական հատկացումների հաշվին: Երկրի եկամուտների երեք քառորդը հատկացվում է սոցիալական կարիքներին, բայց Արեւմուտքի մամուլը շարունակում է պնդել, թե Մադուրոն է խլում բնակչության եկամուտները, նշում է ռուսաստանցի վերլուծաբան Ռուսլան Խուբիեւը «Ռեգնում» գործակալության կայքում:

Նավթի դիմաց երկիրը գրեթե միշտ գյուղմթերքներ է ձեռք բերել ԱՄՆ-ից: Բեռնարգելք, պատժամիջոցներ եւ շրջափակում հաստատելովՙ ԱՄՆ-ը, միեւնույն ժամանակ, հրաժարվեց այդ երկրին սնունդ վաճառելուց, սակայն կրկին մեղադրվում է պաշտոնական Կարակասը: Վենեսուելայի հասարակությունը վերջին տարիներին բաժանված է երկու մասի: 2016 թվականին նոր ազատական ընդդիմությունը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի սառը պատերազմի պատճառով նավթի գները զգալիորեն նվազեցին, իսկ Սպիտակ տան ստորագրած հրամանագրում խոսվեց Վենեսուելայից բխող արտակարգ սպառնալիքի մասին: Այդ տարվա կեսերին եղավ սաստիկ երաշտ, ըստ որում երկրի էլեկտրաէներգիայի 70%-ը արտադրվում էր խոշոր հիդրոէլեկտրակայաններում:

Դրանից անմիջապես հետո վենեսուելացի ընդդիմադիրներին հրավիրեցին ԱՄՆ, եւ սկսվեց իրադրության բարդացումը: Արեւմուտքի ապատեղեկատվությունը շփոթության մեջ գցեց նույնիսկ Վենեսուելայի բարեկամներին: Ընդդիմությունը սկսեց իրականացնել ընդդիմագործություններ, հոսանքահատումներ, ջրամատակարարման խափանումներ, իսկ պարենավորման համար նախատեսված պետական հատկացումները սկսեցին օգտագործվել սեւ շուկայի համար: Մարդկանց ստիպում էին սուբսիդավորվող մթերքները վաճառել երկիրը հեղեղած սպեկուլյանտներին, իսկ վերջիններս էլ արտահանում էին դրանք: Այլ կերպ ասած, Վենեսուելան կորցնում էր դոլարային մուտքերը, տառապում ներքին ընդդիմագործությունից եւ ԱՄՆ-ի ահաբեկումներից:

Բայց ինչո՞ւ ԱՄՆ-ին այդ ժամանակ չհաջողվեց հասնել իր նպատակին: Բանն այն է, որ մինչ ընդդիմությունը ԶԼՄ-ներում հաղթանակ էր տոնում, Մադուրոյի կառավարությունը նոր ռեկորդ սահմանեց. երկրում սոցիալական ներդրումների մակարդակը առաջին անգամ գերազանցեց 70 տոկոսը: Մեկ տարում երկրի բնակչությանը հատկացվեց 359 հազար անվճար բնակելի տուն եւ նորոգվեց 335 հազար տուն:

Անվճար բուժսպասարկման հնարավորությունները տասնապատկվեցին: Օրհասական պահին օգնության հասավ նաեւ Ռուսաստանըՙ առաջ մղելով OPEC+ պայմանագիրը: Ռուսական դիվանագիտության ջանքերով նավթի գինը վերականգնվեց ընդունելի մակարդակի վրա, ինչը մեծապես օգնեց սոցիալական բարդ խնդիրներ լուծող Վենեսուելային:

2018 թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ԱՄՆ-ի կողմից «բռնապետ» հորջորջված սոցիալիստ Մադուրոն ստացավ քվեների 68 տոկոսը, բայց Վաշինգտոնը մնացյալ 32%-ի մեջ տեսավ նոր հնարավորություններ: Ազատ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում տեղի ունեցավ էլիտաների զտում, ինչը չէր եղել Մադուրոյին նախորդած Ուգո Չավեսի օրոք: Դրա հետեւանքով նախագահը մեն-մենակ հայտնվեց ճգնաժամային տնտեսության, արժույթների փոխարկման երկակի համակարգի, սեւ շուկայի, եւ որ ամենագլխավորն էՙ ընդամենը 15 20 տոկոսով ազգայնացված տնտեսության դեմ հանդիման:

Ըստ որում, ակտիվների 80%-ը մնաց մասնավոր կապիտալի եւ ընդդիմության ձեռքին: Հենց այդ ուժերն են ներկայումս պետական հեղաշրջման փորձեր անում, իսկ ամերիկացիները դրանց օգտագործում են բողոքի շարժումը կառավարելու համար: Նախագահին պաշտոնապես ընդդիմանում է սահմանադրական նորմերի խախտման մեջ մեղադրվող խորհրդարանը, բայց Կարակասի իրական խնդիրը ԱՄՆ-ի հետ ամբողջական տնտեսական պատերազմն է:

Վենեսուելայի արտահանության 90%-ը կազմում է ծանր նավթը, որը չի հոսում խողովակներով: Այդ պատճառով, արտահանելուց առաջ այն հարկավոր է ջրիկացնել: Անցյալում այդ նպատակով նավթահանքերը պայմանագրային շահագործման էին հանձնվում օտարերկրյա ընկերություններին: Ներկայումս ԱՄՆ-ը պատժամիջոցներ է ձեռնարկել Վենեսուելայի պետական նավթային ընկերության նկատմամբ, չնայած, որ վերջինս երկրին անհրաժեշտ հավելանյութի գլխավոր ներմուծողն է եղել: Նաֆտա կոչվող հավելանյութը ներմուծվում էր ԱՄՆ-ից, եւ առանց դրա խողովակներով նավթի արտահանությունն անհնար էր իրականացնել: Մեքսիկական ծոցում նավթատար տանկերների շրջափակման միջոցով ԱՄՆ-ը Վենեսուելայում նաեւ «նավթային սպիրտի» պակաս առաջացրեց:

Ըստ Խուբիեւի, անգլոսաքսոնական այս խաղի երկրորդ բաղադրիչը կապված է այն հանգամանքի հետ, որ Վենեսուելայում հասարակությունը բեւեռացված է: Միջին խավ գոյություն չունի, իսկ հարուստների խավը շատ հեռու է շարքային քաղաքացիներից: Սոցիալական օժադակությունից զրկված հարուստների խավը ամերիկամետ է եւ իր բնակելի թաղամասերում ստեղծել է գունավոր հեղափոխությանը միտված շարժիչ ուժեր: Դրանց միջոցով 2000-ականներին ամերիկացիները ձերբակալեցին նախկին նախագահ Ուգո Չավեսին: Սակայն ԱՄՆ-ի կերտած ընդդիմության առաջնորդները իրենց չարդարացրին, եւ Չավեսը ազատ արձակվեց:

Պատմությունը վերհիշելովՙ Մադուրոն հայտարարեց, որ ստեղծվում է աշխարհազորայինների 5 հազար ջոկատ, իսկ մինչեւ մայիս 2 մլն զինված վենեսուելացիներ կկարողանան երկիրը պաշտպանել հնարավոր ներխուժումներից: Ամեն ամիս զենք է բերվում Ռուսաստանից, երկրում արդեն տեղաբաշխված են ռուսական հ-300 հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանի, օդանավեր եւ հրթիռային տեխնիկա:

Կարակասն ունի հինգ լիարժեք դիվիզիա 90 հազարանոց ընդհանուր թվակազմով, այնպես որ նույնիսկ ամերիկամետ Կոլումբիան հրաժարվում է պլացդարմ տրամադրել ամերիկացիներին: Վենեսուելայում Ռուսաստանն ու Չինաստանը միլիարդավոր դոլարների ներդրումներ են արել եւ այնտեղ ունեն ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական շահեր, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Վենեսուելայի տարածքի 80 տոկոսը պիտանի չէ բնակության համար, բայց հենց այդ տարածքում են գտնվում երկրի գլխավոր հարստությունները: Բնական գազի պաշարներով Վենեսուելան արեւմտյան կիսագնդում զիջում է միայն ԱՄՆ-ին, իսկ ածխի, մանգանի, երկաթի, նիկելի, պղնձի, կապարի ու ցինկի հանքաքարի պաշարներով մրցակցում է նրա հետ: Կան նաեւ ոսկու, արծաթի, ալմաստի, ֆոսֆորիտի, ազբեստի եւ այլ օգտակար հանածոների հանքավայրեր, որոնց մի մասը շահագործում են ռուսական եւ չինական ընկերությունները: Ընդդիմության առաջնորդ եւ ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն նման համագործակցությունը համարում է իր երկրի կողոպուտ:

Էներգետիկ պաշարներ ունեցող երկրները մեծ մասամբ ենթակա են օտարերկրյա միջամտությունների: Բացի դրանից, Վենեսուելան դեպի Կուբա եւ Նիկարագուա տանող բանալի է: Նիկարագուայում Չինաստանը պատրաստվում է կառուցել Պանամայի ջրանցքի նմանակը, իսկ Կուբայում հետաքրքրություններ ունի Ռուսաստանը: Ըստ որում, ջրանցքի ստեղծումը անհնար է առանց Մոսկվայի ռազմական հովանավորման, իսկ Կուբան Մոսկվայի հետաքրքրությունների ծիրում կմնա միայն Պեկինի ֆինանսական աջակցության պայմաններում:

Իսկ ընդհանուր առմամբ, Վենեսուելայի նավթը ԱՄՆ-ին հարկավոր է դրա գնագոյացումը վերահսկելու համար: Նավթի գների արհեստական իջեցումը կարող է օգտագործվել Մոսկվայի դեմ, իսկ դեպի Չինաստան նավթի արտահանման արգելումըՙ Պեկինի դեմ: Տվյալ գործի հրատապությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ Սիրիայում Ռուսաստանը հարվածեց ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերին: Նաեւ տուժեցին մերձավորարեւելյան նավթ ստանալու չինական ծրագրերը:

Այդ տարածաշրջանում նախատեսված էր նավթի արհեստական գնագոյացման հուժկու մեխանիզմ ստեղծելՙ Ռուսաստանի եւ Չինաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: ՉԺՀ-ի համար էներգառեսուրսների անհասանելիության պայմանների ստեղծումը եւ նավթի արհեստական էժանացումը պետք է նախադրյալներ դառնային Ռուսաստանում գունավոր հեղափոխության իրականացման համար: Սիրիայում Ռուսաստանի հաղթանակից հետո ամեն ինչ փոխվեց:

Ավելին, Մոսկվան կարողացավ ոչ միայն ի չիք դարձնել Սիրիային առնչվող ամերիկյան ծրագրերը: Սաուդյան Արաբիայի միջոցով նավթի գների վրա ազդելու ԱՄՆ-ի հնարավորությունները նվազեցին Ռուսաստանի OPEC+-ի անդամ դառնալուց հետո: Այլ կերպ ասած, ներկա պայմաններում, առանց Վենեսուելայի անհնար է նավթի գները երկար ժամանակով արհեստականորեն իջեցնել, իսկ առանց դրա անհնար է խափանել Մոսկվայի եւ Պեկինի սերտ համագործակցությունը:

Նման պայմաններում զավեշտական է թվում Վենեսուելայի ընդդիմությանը պաշտպանող որոշ երկրների վարքագիծը: Խոսքը մասնավորապես Ֆրանսիայի մասին է, որտեղ զրահատեխնիկայի միջոցով փորձում են Հաղթակամարը պաշտպանել ցուցարարներից, մինչդեռ նախագահ Մակրոնը իր աջակցությունն է հայտնում վենեսուելացի խռովարարներին:

Փետրվարի 6-ին վենեսուելացի ուժայինները կասեցրին ամերիկյան ռազմական տեխնիկայի ներկրման փորձը: Պատահական չէ, որ Կոլումբիայի հետ Վենեսուելայի սահմանային անցակետերի մեծ մասը փակ է USAID-ի, ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում փողերով ու զենքով լցված շտապ օգնության մեքենաներով ամերիկյան օգնության փորձերի առջեւ: Ինչպես արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը, ռազմական խռովություն նմանակելու եւ միաժամանակ Գուայդոյին նախագահ հռչակելու փորձերը ավելի քան երկու շաբաթ առաջ ձախողվեցին Կարակասի, Մոսկվայի եւ Պեկինի համատեղ ջանքերի շնորհիվ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՆԵՍՈՒԵԼԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ ԿԱՄ ԻՆՉՈՒ ԱՅԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻՑ

Հաջորդ գրառումը

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀՈՎԱԶ ԵՆ ՖԻՔՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀՈՎԱԶ ԵՆ ՖԻՔՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական