Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ «ՄՇՈՒՇՈՏ ՀԱՏԱԿԻՑ»

15/02/2019
- 15 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ուրեմն այսպես. Մ. Նահանգները չի պաշտպանում Սիրիային մարդասիրական-մասնագիտական օգնություն ցուցաբերելու մեր կառավարության քայլը, քանի որ, ինչպես կարդում ենք Հայաստանում ամերիկյան դեսպանության մամուլի հայտարարության մեջ, ինքը դեմ է սիրիական զինված ուժերի հետ մեր որեւէ տեսակի ներգրավվածությանը (engagement), լինի դա ռազմական բնույթի, թե քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով: Ավելինՙ Մ. Նահանգները չի պաշտպանում նաեւ, եւ այստեղ է թաղված շան գլուխը, որեւէ համագործակցություն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այս առաքելության շրջանակներում, քանի որ, ավելացնում է հայտարարությունը, Ռուսաստանը համագործակցում է Ասադի վարչակարգի հետՙ «քաղաքացիներին կոտորելու (slaughter) եւ մարդկային աղետ հրահրելու գործում»:

Իզուր չէ, որ ամերիկյան մամուլը վաղուց արդեն Պետքարտուղարությանը հեգնորեն անվանում են «Մշուշոտ հատակ» (Foggy bottom), նկատի ունենալով Պետքարտուղարության շենքի ընդերքից բարձրացող գոլորշին եւ, միաժամանակ, այդ գերատեսչության մշուշոտ, անհստակ քաղաքականությունը տարբեր հարցերում: Պարագան նույնն է նաեւ սիրիական թնջուկի պարագայում: Օբամայից մինչեւ Թրամփ, անցնող 8 տարվա ընթացքում, Վաշինգտոնի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ եղել է հակասական, փոփոխական, շփոթեցնող, նույնիսկՙ քաոսային: Բաշար Ասադի ռեժիմի դեմ ապստամբական շարժումներ հրահրելուց եւ ծայրահեղական խմբավորումներին զինելուց, արդյունքում «Իսլամական պետություն» ստանալուց, ապա դրա հակամարդկային ահաբեկչությունները զսպելու եւ չեզոքացնելու համար հակաահաբեկչական կոալիցիա կազմելուց, այնուհետեւ սիրիացի քրդերին պաշտպանելուց ու զինելուց հետոՙ մինչեւ քրդական ազգաբնակչությանը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի ողորմածությանը հանձնելը, այս ամբողջ շարքը եղել է աղետալի այդ երկրի ողջ ազգաբնակչության համար: Քաղաքականությունՙ որը խստորեն քննադատվել է նույնինքն ամերիկյան վերլուծաբանների կողմից, հատկապես այլընտրանքային մամուլի հարթակներում: Քննադատների գլխավոր պահանջը հստակությունն է սիրիական հարցում, քաղաքականության կանխատեսելիությունը:

Նույնը կարող ենք պահանջել մենք, հատկապես տարածաշրջանում ապրողներս: Վերջապես ո՞րն է Վաշինգտոնի քաղաքականությունը տվյալ հարցում. նախագահ Ասադի վարչակարգի տապալո՞ւմը, վերջինիս դեմ մարտնչող ահաբեկության ոչնչացո՞ւմը, կամ, միգուցե, երկուսը միասի՞ն: Բայց այդ դեպքում ո՞րն է առաջնահերթը: Իսկ ամենակարեւորըՙ ամերիկյան ծրագրերում ի՞նչ ճակատագիր է վերապահված այդ երկրին:

Սիրիան որեւէ երկիր չէ մեզ համար, մեզ շահագրգռում է նրա ճակատագիրը: 1915-ի Ցեղասպանությունից եւ 1921-ի Կիլիկիան Թուրքիային հանձնելու ֆրանսիացիների դավաճանությունից հետո այդ երկրը ընդունել է ավելի քան կես միլիոն հայ բռնագաղթվածների: Հայ համայնքը եղել է Սիրիա պետության հիմնադիր համայնքներից մեկը: 1967-ի եւ 1973-ի պատերազմներին հայ զինվորը մյուս սիրիացիների հետ ուս-ուսի կռվել է այդ պետության համար: Սիրիահայությունը անցնող 103 տարիների ընթացքում բարգավաճել եւ բարգավաճեցրել է երկիրը, այնտեղ ստեղծել իր ազգային, կրոնական, կրթական, համայնքային կառույցները, իր տներն ու գործատեղիները: Հայր ու որդի Ասադների, այո, ավտորիտար ռեժիմների պայմաններում սիրիահայությունը անընդհատ վայելել է սիրիական պետության հոգածությունն ու հարգանքը: Իսկ Հայաստանի Հանրապետությունը վերջին ճգնաժամի տարիներին, ինչպես իրավամբ նշել է մեր արտգործնախարարության խոսնակը երեկ, բնավ չի փակել իր դեսպանությունը Դամասկոսում, գլխավոր հյուպատոսությունը Հալեպում, 4 անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել այդ երկրի ժողովրդին իր սուղ միջոցներից, իսկ պատերազմի հետեւանքով փախստական դարձած շուրջ 22 հազար սիրիահայերի ապաստան է տվել Հայաստանում, նրանց շնորհելով քաղաքացիություն, որոշակի նպաստ եւ օգնությունՙ պետության սեփական գրպանից, եւ ոչ թե միջազգային ճարպոտ գանձարաններից: Այդ փախստականների մի մասն այժմ վերադարձել է Հալեպ, գրպանում ունենալով հայկական անձնագիրը նաեւ, այսինքնՙ Հայաստանի պետության պաշտպանությունը վայելելու սահմանադրական իրավունքը…

Այս բոլորի համար Մ. Նահանգները, որքան ինձ է հայտնի, քաջալերանքի ոչ մի խոսք չի ասել ՀՀ իշխանություններին, գոնե հրապարակավ: Իսկ ի՞նչն է փոխվել հիմա այս կոշտ նկատողությունը անելու համար: Իր մարդասիրական քայլը դաշնակից Ռուսաստանի հետ համակարգելու պաշտոնական Երեւանի ընթա՞ցքը, թե՞ Պետքարտուղարության սարսափը մեր 83 բժիշկներից ու ականազերծողներից: Պետքարտուղարությունը պետք է վախենար ա՛յն ժամանակ, մեզնից չէՙ այլ իր դաշնակից Թուրքիայից, որի զորքը ISIS-ի հետ ձեռք-ձեռքի տված գրավում-կործանում էին Քեսապը, ռմբակոծում Հալեպը, պայթեցնում Դեր Զորի Ցեղասպանության հուշարձանն ու եկեղեցին: (Ի դեպ, վերջերս նախագահ Ասադը Հայաստանից իրեն այցելող հայաստանաբնակ սիրիահայերի պատվիրակությանը խոստացել է առաջին իսկ պատեհությամբ վերականգնել հուշարձանն ու եկեղեցին):

Փաստորեն առաջին անգամը չէ, որ Հայաստանը փաստում է իր խաղաղասիրական ու մարդասիրական տրամադրությունները աշխարհին: Դրանց քաջածանոթ է նաեւ Վաշինգտոնը, որը մեկ անգամ չէ, որ գովեստի խոսք է ասել Կոսովոյում ու Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների կազմում գործող մեր կապույտ սաղավարտակիրների, իսկ Աֆղանստանումՙ ՆԱՏՕ-ի զորքերի շարքերում հայ խաղաղարարների հասցեին: Իրո՛ք մարդասիրական առաքելություններՙ որոնք պատիվ են բերում հայկական խաղաղասիրական բրենդին: Հետեւաբար այս անգամ բոլորովին անտեղի եւ անհամաչափ էր Պետքարտուղարության հակազդեցությունը, որը, Աստված մի՛ արասցե, կարող են ահաբեկիչ ստահակներն ընկալել որպես քաջալերանք հայկական շահերի դեմ ոտնձգություններ անելու:

Զսպվածություն ենք ակնկալում գերհզոր երկրից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻՆ ԵՎ ԲԱՔՎԻՆ

Հաջորդ գրառումը

DIE ZEIT. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ»:

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

DIE ZEIT. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ»:

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական