Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸՙ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

01/02/2019
- 01 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ., (The Arm. Mirror-Spectator)

«Լոնդոնի Քինգզ քոլեջի շրջանավարտ, 19-ամյա Գալուստ Գյուլբենկյանը մեկ անգամ էր միայն, Բաքու այցելության ժամանակ, տեսել նավթահանք, բայց անմիջապես ըմբռնել էր այդ ընդերքի կարեւորությունը եւ հետագա հնարավորությունները միջազգային շուկայում: Լոնդոնում որպես ձեռնարկատերի ձեռք բերած մասնագիտական հմտությունները զուգակցելով Մերձավոր Արեւելքում հաստատած իր բազմաբնույթ կապերի հետ, նա շատ շուտով իր համար 5 տոկոսի չափով բաժնետոմսեր է կարողանում ապահովել Օսմանյան կայսրության Ասիական տարածքում գտնվող բոլոր նավթահանքերում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կնքված այդ պայմանագիրը այնքան էլ մեծ գումար չէր խոստանում ապահովել, բայց հետագայում այն մեծ հարստություն դարձավ, որն այսօրվա հաշվարկներով հավասար է մոտավորապես հինգ միլիարդ դոլարի: Նրա կյանքի պատմությունը չափազանց հետաքրքրական է», գրում է անգլիական հեղինակավոր «Գարդիան» թերթում Օլիվեր Բուլոուն , գրախոսելով Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակի առթիվ Անգլիայում վերջերս անգլերեն լեզվով լույս տեսած «Պարոն հինգ տոկոսը» (Mr. Five Per Cent) կենսագրական հատորը, որի հեղինակն է Ջոնաթան Կոնլին : 416 էջանոց գիրքը պարունակում է 8 էջ գունավոր եւ 16 էջ սեւ ու սպիտակ լուսանկարներ:

Հեռատես Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը ծնվել էր 1859-ին Կոնստանդնուպոլսում, որտեղ 1911-12 թվերին հիմնել էր Թուրքիայի նավթային ընկերությունը: Եղել էր Փարիզի եւ Լոնդոնի թուրքական դեսպանատների տնտեսական խորհրդականը: Այնուհետեւ Լոնդոն տեղափոխվելով ստացել էր անգլիական հպատակություն, սակայն դժվար բնավորության տեր անձնավորություն լինելով, խուսափել էր լուրջ կապեր հաստատել այնտեղ կամ Փարիզում: Նախընտրել էր հաստատվել Լիսաբոնում, որտեղ էլ վախճանվել էր 1955-ին: Իր կտակի համաձայն 1956-ին այնտեղ հիմնվել է Գալուստ Գյուլբենկյան հաստատությունը, որը Եվրոպայի մեծագույն բարեգործական կառույցներից մեկն է եւ նպաստներ է հատկացնում նաեւ սփյուռքահայ մշակութային միություններին, վարժարաններին, հայապահպանական ծրագրերին(*): Իսկ հաստատության կից գործող պատկերասրահը Լիսաբոնի տեսարժան վայրերից ամենափնտրվածն է իր արվեստի հարուստ ու անզուգական գործերով:

Գյուլբենկյանը նաեւ 1930-ին ընտրվել է ՀԲԸՄ-ի նախագահ, հաջորդելով Պողոս Նուպարին, սակայն մեկ եւ կես տարի անց ներկայացրել է իր հրաժարականըՙ հիմք ունենալով Խորհրդային Հայաստանի կառավարության իր հասցեին ուղղած մեղադրանքները (**):

«Պարոն հինգ տոկոս» գրքի հեղինակ Ջոնաթան Կոնլին ծնվել է Նյու Յորքում, սակայն համալսարանական կրթություն ստացել է նախ Օքսֆորդում, իսկ այնուհետեւ Քորտոլդում եւ Քեմբրիջում: 2006ից սկսած Մեծ Բրիտանիայի արդի պատմություն է դասավանդում Սաութհեմպտոնի համալսարանում: Հեղինակ է մի շարք պատմական գրքերի:

*) Իրականում Գյուլբենկյան ֆոնդի հատկացումների մեջ հայկականը կազմում է չնչին տոկոս, շատ ավելի նվազՙ քան 5 տոկոսը:- Ծ.Խ.:

**) Ոչ միայն Խ.Հայաստանի կառավարության, այլեւՙ ՀՅԴաշնակցության, որը նրան մեղադրում էր ոչ ավել, ոչ պակասՙ խորհրդային գործակալ լինելու մեջ, իբրեւ «փաստ» առաջ քաշելով Մայր հայրենիքին եւ Ամենայն հայոց կաթողոկիսությանը ընծայած բարեգործական նվիրաբերումները: Այս կապակցությամբ կարելի է վերստին կարդալ հանգուցյալ Կառլեն Դալլաքյանի «ՀԲԸՄիության նախագահ Գ.Կյուլպենկյանի հրաժարականի հարցի շուրջ» գրքույկը, հրատարակված 1996 թ. Երեւանում, «Ազգ» օրաթերթի կողմից:- Ծ.Խ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԸ ՍՈՒ-30ՍՄ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԸ ՍՈՒ-30ՍՄ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական