Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԵՎ, ՄԵԾ ԵՂԲԱՅՐ

01/02/2019
- 01 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կներեք, բայց ես ձեզնից չեմ պատրաստվում թույլտվություն խնդրելՙ իմ ուզած գիրքը կարդալու համար: Ավելին, խորհուրդ եմ տալիս ձեզ որեւէ մեկից նման թույլտվություն չխնդրել: Էլ ավելին, բոլորս կարող ենք մեր ուզած գիրքը կարդալ մեր ուզած ժամին եւ վայրումՙ կապ չունի այդ գրքի անունն էՙ «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին», մինչ մենք վաղ առավոտյան կուսանոցի դիմացի նստարանին նստած ենք, թե՞ գիրքը կոչվում է «Աստվածաշունչ», ու մենք կեսօրին Մալաթիայի տոնավաճառի կանգառում ենք: Այն հասարակությունը, որտեղ տվյալ գիրքը կարդալու համար հատուկ թույլտվություն է պետք, ճորտատիրական է, որտեղ կարդում են միայն այն, ինչը կարելի է եւ այն հասկանում են այնպես, ինչպես պետք է:

Ու եթե դուք մտածում եք, որ այդ ժամանակներն անցել են, քանի որ մենք այլեւս կարդում ենք, օրինակ, Ջորջ Օրուելի 1984-ը, ապա ասեմ, որ «Մեծ եղբայրը» դեռ շարունակում է մեզ հետեւել: Մեծամասնությունը, որից, ինչպես Գյոթեն էր ասում, ավելի նողկալի բան չկա, մեզ թելադրում է իր գրական, ավելի ճիշտՙ քաղաքական ճաշակը եւ քարեր նետում մեզ վրա, եթե հանկարծ այդ ճաշակից դուրս ենք, առավել եւսՙ դրան հակառակ գրականությամբ ենք տարված: Իրականում, բոլոր նրանք, ովքեր կյանքում առնվազն 20 գիրք են կարդացել, գիտեն, որ երբ մարդը ինչ-որ գիրք է կարդում, դա չի նշանակում, որ հավանում է այն եւ կամ պատրաստ է ստորագրել հեղինակի ամեն նախադասության տակ: Ես, օրինակ, կարդացել եմ Միշել Ուելբեքի «Հնազանդությունը» եւ ոչ միայն ստորագրելս չի գալիս, այլեւ ուզում եմ հանդիպել պարոն Ուելբեքին, որպեսզի հարցնեմ, թե ինչպե՞ս կարելի է հրաշալի թեման դարձնել սեռական զզվելի խրախճանք: Բայց ես ուրախ եմ, որ կարդացել եմ այդ գիրքը, քանի որ վստահ եմ, որ մեր կարդացած յուրաքանչյուր գիրք մեզ պետք էՙ թեկուզ զզվելու համար, ինչը նույնպես անհրաժեշտ է սովորել, ցանկալի է գրքից, որպեսզի… ճաշակով լինի:

Հիմա ես չեմ հասկանում այս աղմուկըՙ ինչ կարդալու: Չեմ հասկանում, թե մարդիկ ինչո՞ւ են գրախանութներում շշնջում, ոչ թե բարձրաձայն ասում, որ իրենք ուզում են գնել Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը եւ ազատությունը»: Հետաքրքրական չէ՞, նկատի ունեմ Քոչարյանի ճշմարտությունը, նրա տեսածը, նրա գնահատականները, նրա խոսքը, միտքը… Ինձ, օրինակ հետաքրքիր է, որովհետեւ Քոչարյանը ոչ միայն Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահն է, ոչ միայն աշխարհի այն եզակի գործիչն է, որ եղել է երկու պետության նախագահ, այլեւ կարեւոր դեր է խաղացելՙ շատ կարեւոր եւ շատ ողբերգական ժամանակներում: Բա չիմանա՞մ մարդը ինչ է մտածում, իր կարծիքովՙ ինչպես է եղել: Ի դեպ, նույն տրամաբանությամբ ես կարդացել եմ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը»: Երկուսի ժամանակ էլ ես ժպտացել եմ, հուզվել եմ, համաձայնել եմ, մերժել եմ, բարկացել ու հաշտվել եմ, նորից ապրել եմ… Մի խոսքովՙ մտածել եմ: Իսկ երբ մարդիկ մտածում են, ապա բռնապետությունները կործանվում են, կապ չունի քաղաքական, կրոնական, աշխատանքային, թե՞ ընտանեկան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԿԵՂԵՑՈՎ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ

Հաջորդ գրառումը

ԶԵՆՔ ՏՈՒՐ. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԶԵՆՔ ՏՈՒՐ. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական