Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԿԵՂԵՑՈՎ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ

01/02/2019
- 01 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունվարի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ համերգ էր գնացել: Դիրիժորըՙ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանն էր: Ինչպես գրել է Փաշինյանըՙ հզորագույն համերգ էր եւ կիսադատարկ դահլիճ: Համերգից հետո, նախքան ֆեյսբուքյան գրառում անելը, Հայաստանի վարչապետը երկար մտածել է ու գրել. «Համակարգը կառուցված է այնպես, որ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի…չէ՞ որ դա ամեն մարդու խելքի բան չէ… Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը: Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն: Եւ այս ընկալումը պետք է սերմանել դպրոցից: Հենց այս խնդիրը պետք է լուծի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը»:

Փաշինյանը, ցավոք, չի ասել, թե կրթությունը, գիտությունն ու մշակույթը համատեղ ղեկավարելու է Արայիկ Հարությունյա՞նը: Իսկ սա շատ կարեւոր է: Բանն այն է, որ պարոն Ա.Հարությունյանն ավելի վաղ այցելել էր Արարատի մարզի դպրոցներից մեկը: Եւ հենց դպրոցում հանդիպել է քահանայի, պատկերացնո՞ւմ եք: Դե նախարարը զարմացել է եւ հետաքրքրվել քահանայից, թե նա ի՞նչ գործ ունի դպրոցում, եւ քանի որ մեր կրթության եւ գիտության նախարարն իսկապես չգիտի, թե ինչ գործ ունի քահանան դպրոցում, պահանջել է, որ հոգեւորականը հեռանա: Միջադեպից հետո Արարատի մարզի Բյուրավան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը բացատրել էՙ իր խոսքովՙ «կրթության անկիրթ նախարարին», թե ինչ գործ ունի քահանանՙ դպրոցում: Ավելին, Տեր Ղազարը Արայիկ Հարությունյանին ներկայացրել է, թե ի՞նչ է առհասարակ եկեղեցին եւ որքանով է այն ազգային արժեք: Անկեղծ ասածՙ չգիտեմ, թե Տեր Ղազարի խոսքից որքա՛ն է ազդվել ԿԳ նախարարը, բայց հոգեւոր հովվի խոսքից հետո ԿԳ նախարարը հայտնել է, որ կապ չունի մարդը նախարար է, թե՞ քահանա, օրենքը բոլորի համար է: Ի դեպ, կա օրենքՙ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին, որն ընդունվել է 2007-ի փետրվարի 22-ին: Ըստ այդ օրենքի 8-րդ հոդվածիՙ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունիՙ հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջնակարգ եւ ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններՙ ՀՀ օրենսդրության շրջանակներում: Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում էՙ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցել պետական կրթական հաստատություններում Հայ Եկեղեցու պատմություն առարկայի ուսումնական ծրագրի դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը… Նույն հոդվածն ավելի հստակ կետ էլ ունի. այսպեսՙ 4-րդ կետը սահմանում էՙ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի նպաստելու հասարակության հոգեւոր կրթությանըՙ կրթական հաստատություններումՙ օրենքով սահմանված կարգով: Փաստորեն, քահանան օրենքով իրավունք ունի մտնել դպրոց, այնտեղ, օրինակ, հոգեւոր կրթությանը նպաստելու նպատակով: Հիմա հարց. կրթության եւ գիտության նախարարը տեղյակ չէ՞ ՀՀ օրենքից, որով կարգավորվում են պետության եւ Եկեղեցու հարաբերությունները: Երկրորդ հարցը, ԿԳ նախարարը տեղյակ չէ՞, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայ ժողովրդի գոնե մեծամասնության համար ազգային արժեք է, ինչից, ինչպես վարչապետ Փաշինյանն է համերգից հետո հասկացել, մենք շատ ենք հեռու գնացել: Եւ երրորդ հարցը, բայց արդեն ՀՀ վարչապետինՙ հատկապես Արայիկ Հարությունյա՞նն է իրականացնելու ՀՀ կրթական, գիտական եւ մշակութային քաղաքականությունը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԵՎ, ՄԵԾ ԵՂԲԱՅՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐԵՎ, ՄԵԾ ԵՂԲԱՅՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդուն հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Նա ինքնասպանության...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական