Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԵՎՈՐԸ ԱՐՑԱԽԻ ՆԵՐՔԻՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆՆ Է

01/02/2019
- 01 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Շարունակվող անորոշությունների պայմաններում անբնական չէ դավադրական տեսության տարբեր դրսեւորումների երեւան գալը: Հասարակությունից թաքցվող ներքին գործընթացների առկայության պայմաններում դուռը կրնկի վրա բաց է թողնված ամեն տեսակիՙ անհավատալի եւ անհավանական ենթադրությունների առջեւ, սկսած Սերժ Սարգսյանի հրաժարականիՙ «ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր» պատճառահետեւանքային կապի յուրովի մեկնաբանությունից մինչեւ Արցախի հիմնահարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունները հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ, կամՙ մեկ կողմից Սերգեյ Լավրովի ռեվերանսները Ալիեւին, իսկ մյուս կողմիցՙ Ջոն Բոլտոնի հեռախոսազանգերն ու դրանց հետեւած գրառումները Twitter-ում: Բոլորն էլ հայ-ադրբեջանական հակամարտությանը, կոնկրետՙ Արցախի ճակատագրին, այսինքն Հայաստանի ճակատագրին առնչվող:

Այս պայմաններում բացարձակապես ընդունելի չեն նոր իշխանությունների եւ անձամբ վարչապետի վատ քողարկված հայտարարությունները Ալիեւի հետ ունեցած «շփումներում» ընդամենը «առօրյական» հարցերի շուրջ զրույցների, կամ Բոլտոնի հետ հեռախոսազրույցներում արցախյան հարցը չարծարծելու վերաբերյալ: Բոլորիս համար պարզ է, որ բանակցություններն իրենց ներքին բովանդակությամբ սովորաբար թափանցիկ չեն լինում, առնվազն մինչեւ դրանց ավարտը, իսկ երբեմն էլՙ ավարտից հետո երկար տարիներ: Սակայն, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն ավելի հարազատ կլիներ, եթե հասարակությանը հստակորեն իր հայեցակարգը ներկայացնելուց հետո խոստովաներ, որ ինքը ստիպված է բովանդակային մասով խորհրդապահականության սահմաններում մնալ:

Այս պայմաններում ոչ միայն անընդունելի, այլեւ մերժելի, դատապարտելի՛ են ոմանց, առավելաբար վարչապետի ճամբարից, հրձիգ արտահայտություններըՙ իբր «հեղափոխությունը» Շուշիի ազատագրումից գերիվեր դասելու, կամՙ «Արցախը հակահեղափոխության որջ» համարելու լկտիտությունը, որի հեղինակը Հայաստանի առաջին ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկն է համարվում:

Եվ հենց այս պայմաններում զարմանալի է, որ ՀՀ վարչապետը ոչ թե չի սաստում նման հրձիգներին, այլ անձամբ միջամտում է Արցախի, օրինակ, պաշտպանության բանակի զորահրամանատարին փոխելու պարտադրանքով, պարզապես որովհետեւ վերջինը «համարձակվել էր» ըմբերանիչ պատասխան տալ նման հրձիգներից մեկին: Եվ սաՙ հայեցակարգային դիրքորոշման մթնոլորտում, որ Արցախը պետք է հեռու պահվի, շատ խնամքով եւ նախանձախնդրորեն, ամեն տեսակի քաղաքական եւ կուսակցական հավակնությունների եւ խաղերի թատերաբեմ լինելուց: Արցախը ստիպված է մնալ, մինչեւ իր կարգավիճակի եւ անվտանգության լիակատար հաստատումը գոնե, որպես ռազմաքաղաքական ուրույն միավոր, ուժեղ եւ ամրապինդ ղեկավարությամբ: Այնինչ անցյալ մայիսից ի վեր տարբեր արկածախնդիրների ոտնձգություններով ու խառնակչությամբ փորձ է արվում խարխլել իշխանության դիրքերը, ըստ երեւույթին ունենալով չարամետ ծրագրերի համար հող նախապատրաստելու առաջադրանք: Այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես զուգահեռաբար գործադրվում էր Հայ եկեղեցու հիմերը խարխլելու առաջադրանքը…

Այս պայմաններում լրիվ հասկանալի է դառնում ՀՀ երկրորդ նախագահին ձերբակալելու, նրա նկատմամբ հակասահմանադրական մեղադրանք առաջադրելու, նրան փակի տակ պահելու ողջ գործընթացը: Մարտի 1-ի գործը, որտեղ առկա է հրահրող-զսպող իրավիճակը, որտեղ գոյություն ունի անմեղության կանխավարկածի անտեսումՙ մեկի նկատմամբ, եւ անմեղության կանխաշնորհումՙ մյուսի, արհեստածին է, զուտ քաղաքական նկատառումներով սարքված: Իսկ դատական ներկա գործընթացը հուշում է, որ հենց ղարաբաղյան հարցում է իշխանության համար վտանգավոր Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ լինելը: Իմ գործընկերներից ոմանք կհիշեն, որ պաշտոնաթողությունից անմիջապես հետո խմբագիրների սեղմ խմբի հետ հանդիպմանը ինչ ասաց երկրորդ նախագահը ի պատասխան քաղաքականության մեջ հետագայում իր մնալ-չմնալու հարցին. «Եթե ղարաբաղյան հարցում լուրջ վրիպումներ նկատեմՙ կմիջամտնեմ»: (Հենց այդպեսՙ միջամտնել):

Այս պայմաններում ինձ հասկանալի չէ նաեւ ՀՅԴաշնակցության հունվարի 24-ին Ստեփանակերտիցՙ Ընդհանուր ժողովից բխած հայտարարության այն հատվածը, որը պահանջում է «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը»: Դիագոնալ ձեւով այս պահանջը համապատասխանում է Ն. Փաշինյանի քանիցս արտահայտած մտքին, որ Հայաստանի Հանրապետությունը որեւէ ձեւով լիազորված չէ ներկայացնելու Արցախը եւ, հետեւաբար, անհրաժեշտ է Ստեփանակերտի անմիջական մասնակցությունը բանակցություններին: Անշուշտ տրամաբանություն կա՛ այս բոլորի մեջ, սակայն ինձ թվում է, որ որեւէ համաձայնագիր հեռվացնում է, տարանջատում է մեզ իրարից, Արցախը Հայաստանից: Պատկերավոր ասածՙ դա նման կլինի հոր եւ որդու միջեւ կնքված պայմանագրի…

Եվ արդեն, մենք ոչ թե դաշնագրերով ու պայմանագրերով պետք է ապրենք եւ աշխատենք միմյանց հետ, այլՙ մեր համատեղ զոհողությունների ողջ հզորությամբ, եթե կուզեքՙ բնազդորեն: Ամրակուռ Արցախ, սա՛ պիտի լինի մեր համազգային տեսլականը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՅՈԼՆՈՒՄ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՕՐՎԱ ԱՎԱՐՏԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՁՅՈՒՆԸ ՀԱԼՎԵՑ

Հաջորդ գրառումը

ՏԱՐԱՍՈՎ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՄԵՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅՆԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՆ Է»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՐԱՍՈՎ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՄԵՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅՆԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՆ Է»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական