Շաբաթ, Նոյեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

NAASR-Ի ՆՈՐ ՇԵՆՔԸ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Բելմոնտում (Մասաչուսեթս) տեղակայված «Հայագիտական ուսմանց եւ հետազոտությունների ազգային ընկերակցության» (NAASR) գլխավոր մասնաշենքը, որի կառուցումը ավարտվելու է ընթացիկ տարվա աշնանը, կրելու է Նյու Յորքի Կառնեգի մարդասիրական հաստատության նախագահ, ակադեմիկոս, պատմաբան դոկտ. Վարդան Գրիգորյանի անունը, համաձայն նոր շենքի կառուցման գլխավոր բարերարներՙ Էդուարդ եւ Պամելա Ավետիսյանների ցանկության, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«Վարդան Գրիգորյանը մարմնավորում է մեր հետապնդած առաքելության գլխավոր արժեքները: Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է գիտելիքների ձեռք բերմանն ու կրթության առաջխաղացմանը: Մենք երախտապարտ ենք նրան», նշել է NAASR-ի վարչության անդամ Էդուարդ Ավետիսյանը , որ նախկինում եղել է միջազգային մակարդակի ճանաչված կլարնետ նվագող: Նա Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյանի անվան մասնաշենքի գլխավոր բարերարն է եւ Էլիս Այլենդի 2016 թվի պատվո մեդալակիր:

Վարդան Գրիգորյանը տեսլական ունեցող մարդասեր-բարեգործ է, եւ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներից մեկը: Ծնվել է Թավրիզում (Իրան), որտեղ էլ ստացել է իր տարրական կրթությունը: Այնուհետեւ հաճախել է Բեյրութի Colleՙge Armenien ճեմարանը: 1956ին Ստանֆորդ համալսարան (ԱՄՆ) ընդունվելով, մագիստրատուրայի գիտական աստիճաններ է ստացել 1958-ին ինչպես պատմության, այնպես էլ հումանիտար գիտությունների գծով: Իսկ 1964-ին նույն առարկաներից նրան շնորհվել է պատվավոր դոկտորի գիտական աստիճան: Եվրոպական մտավոր մտքի պատմություն եւ Մերձավոր Արեւելքի պատմություն է դասավանդել Սան Ֆրանցիսկոյի պետական քոլեջում, Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում եւ Օստինի Տեխաս համալսարանում: 1972-ին Փենսիլվանիա համալսարանի դասախոսական կազմին է միացել որպես կովկասյան, Հարավային Ասիայի եւ հայոց պատմության պրոֆեսոր: Այդ համալսարանում երկու տարի անց հիմնել է եւ դարձել դեկան Արվեստի եւ գիտության ֆակուլտետի, իսկ 1978-ին ստանձնել է այդ ֆակուլտետի փոխնախագահի պաշտոնը:

Երկու տասնամյակ կրթական ոլորտում ացնկացնելուց հետո, 1980-ին նշանակվել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ: Այդ հաստատությունը 4 հետազոտական կենտրոն եւ 83 մասնաճյուղեր ունի երկրում, որոնցում մշակութային եւ ֆինանսական մակարդակները զգալի աճ են արձանագրել իր պաշտոնավարության ընթացքում (1980-89): 1989-ին դարձել է Բրաուն համալսարանի 16-րդ նախագահը, մեծապես նպաստելով նրա զարգացմանը: Նրա անունով են այդ համալսարանում կոչվել մի շարք բաժիններ եւ պրոֆեսորական պաշտոններ: 1997ից ստանձնել է հնագույն Կառնեգի հաստատության նախագահի պաշտոնը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ԱՄՆ նախագահների կողմից: Նրան պարգեւատրել են նաեւ Ավստրիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի եւ Հայաստանի կառավարությունները:

Նա մարդու իրավունքների, ժողովրդավարության անխոնջ պայքարողների առաջնագծում է եղել մշտապես: Նրա շնորհիվ է, որ Վահե Օշականը, Ռոբերտ Հյուսենն ու Մայքլ Սթոունը դասավանդել են հայոց պատմություն, լեզու եւ գրականություն: Հայաստանի Պետհամալսարանի եւ Ազգային ակադեմիայի պատվավոր, ինչպես նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ Դիլիջանի միջազգային քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Նկար 1. Վարդան Գրիգորյան, Էդուարդ Ավետիսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՄԵՐԿԵԼ – ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐԿԵԼ - ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԵՌԼԻՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական