Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ-2»-Ը ՊԱՌԱԿՏՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՆ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

«Թուրքական հոսքը» եւս վեճերի առարկա

«Հյուսիսային հոսք-2»-ի հետ կապված իրավիճակը վատացնում է գերմանա-ամերիկյան հարաբերությունները եւ առաջ է քաշում Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ անկախության հարցը, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:

Բեռլինում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հունվարի սկզբներին նամակ ուղարկեց գերմանական ընկերությունների ներկայացուցիչներինՙ նրանց նախազգուշացնելով «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագծին մասնակցելու առնչությամբ: Դա գլխավորապես վերաբերում էր Uniper եւ Wintershall ընկերություններին:

Այսպիսի աննախադեպ ճնշմանը դեմ-հանդիման, Անգելա Մերկելի կառավարության ներկայացուցիչը, տնտեսության նախարար Պետեր Ալտմայերը արձագանքել է հետեւյալ կերպ. «Գերմանիան մի երկիր է, որտեղ երաշխավորված է կարծիքների արտահայտման ազատությունը: Այնպես որ հարկ չկա մեկնաբանել ամեն մի նամակ»: Թե՛ ԱՄՆ-ը, եւ թե՛ Գերմանիան հանդես եկան բավական կտրուկ արտահայտություններով: Նախագահ Դոնալդ Թրամփը իր մերկացնող ելույթում հայտարարեց, թե Գերմանիան Ռուսաստանի ձեռքում է: Երկկողմ հարաբերություններում լարվածությունը կթուլանա՞ արդյոք առանց փոխզիջումների, հարց է տալիս թերթը:

Նոր գազամուղը հնարավորություն կտա Ռուսաստանից Եվրոպա տեղափոխել տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ: Անգելա Մերկելը տվյալ նախագծի օգտին հանդես է գալիս հենց սկզբից եւ այն համարում է առեւտրային, այլ ոչ քաղաքական: Նրա կառավարությունը հախուռն կերպով ժխտում է Գերմանիայի կախվածությունը Ռուսաստանից. թեեւ «Հյուսիսային հոսք-2»-ը ավելացնում է մատակարարումների ծավալը, սակայն ռուսական գազը Գերմանիայում էներգիայի միակ աղբյուրը չէ:

«Հյուսիսային հոսք-2»-ը Բեռլինում սկսում է դժվարություններ հարցուցել: Բայց տնտեսական կամ մասնավոր շահագրգռություններից բացի, Գերմանիան մտադիր է հարգանքով վերաբերվել Ռուսաստանին: «Ուզու՞մ ենք արդյոք շարունակել նման ռազմավարությունը միջազգային քաղաքականության մեջ, որի դեպքում մենք վանում ենք Ռուսաստանին եւ շրջափակում նրան հնարավոր բոլոր պարագաներում», իրեն հարց է տալիս արտգործնախարար Զիգմար Գաբրիելը , որը նման գործելակերպը համարում է անարդյունավետ:

«Հյուսիսային հոսք-2»-ին իր դիմակայությունն արդարացնելու համար Վաշինգտոնը իբրեւ փաստարկ առաջ է քաշում Ուկրաինայի ճգնաժամը եւ Ռուսաստանի հետ աճող լարվածությունը: Ղրիմի բռնակցումից հետո Պուտինի աշխարհաքաղաքական նկրտումները հարուցում են ԱՄՆ-ի մտահոգությունը, որտեղ միշտ գերակշռել է Եվրոպայի համեմատությամբ ավելի կոշտ գիծը: Ամերիկացիները տագնապած են այն բանից, որ Ռուսաստանը իր էներգետիկ ռեսուրսներն օգտագործում է որպես աշխարաքաղաքական ճնշման միջոց:

Սակայն Կենտրոնական Եվրոպան Սպիտակ տան միակ մտահոգությունը չէ: Փորձելով շրջափակել նախագիծըՙ ԱՄՆ-ը հույս ունի եվրոպացիներին առաջարկել ամերիկյան բնական հեղուկ գազը:

Եվրոպան վերստին հայտնվում է պառակտված վիճակում: ԵՄ անդամ բոլոր երկրները տարբեր պայմաններում են եւ տարբեր ձեւերով են վախենում Ռուսաստանի ազդեցության աճից: Այստեղից էլ առանձին երկրների, օրինակՙ Ֆրանսիայի զգուշավորությունը, որը դառնում է Գերմանիայի համախոհըՙ ընդսմին հրապարակայնորեն չարտահայտվելով: Բալթյան երկրները եւ Լեհաստանը, ընդհակառակը, հանդես են գալիս «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ, որը, նրանց կարծիքով, սպառնում է իրենց անվտանգությանը:

Եվրոպայում նախագծի հակառակորդների ճակատն ընդլայնվում է: Դեկտեմբերին Եվրոխորհրդարանը ընդունեց բանաձեւ, որն առաջարկում է դադարեցնել գազամուղի կառուցումը: Ի տարբերություն խորհրդարանի, նախագծին անմիջականորեն առնչվող Ֆինլանդիան եւ Շվեդիան համաձայնություն են տվել իրենց տարածքային ջրերով անցնող գազամուղի շինարարությանը: Մնում է Դանիան, որն ընդդիմանում է իր տարածքով գազամուղի վերջին հատվածի անցկացմանը: թՈջտՐՏՎ-ը քննության է առնում ուրիշ տարբերակներՙ ի դեպս շրջափակման, նշում է Le Figaro-ն:

Նոյեմբերի վերջերին Վլադիմիր Պուտինը Ստամբուլում էր, որպեսզի իր ընկեր Էրդողանի հետ հանդիսավոր պայմաններում բացի «Թուրքական հոսք» գազամուղի առաջին գիծը, որը նույնպես նախատեսված է Ուկրաինան շրջանցելու եւ Սեւ ծովն անցնելովՙ Բալկաններին եւ Կենտրոնական Եվրոպային գազ մատակարարելու համար: Բուլղարիան, Սերբիան եւ Հունգարիան պատրաստակամություն են հայտնել իրականացնելու այդ գազի տարանցումը, ինչը հարուցել է Բրյուսելի դժգոհությունը, նշում է թերթը:

Նոյեմբերին Բուդապեշտ այցելած ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերրին Վիկտոր Օրբանի կառավարությանը նախազգուշացրեց, որ չպետք է տրվել «Թուրքական հոսք» նախագծին միանալու գայթակղությանը: Ռուսաստանը իր գազամուղներն օգտագործում է սեփական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակովՙ ի վնաս Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի անվտանգության եւ կայունության, շարունակում է Le Figaro-ն:

««Հյուսիսային հոսք-2»-ը պարզապես գազի հարց չէ, այլ ավելի լայն խնդիր: Այն առնչվում է Ուկրաինայի անվտանգությանը, եւ չափազանցություն չի լինի եթե ասենք, որ մեզ համար դա գոյատեւման հարց է: Եթե մենք զրկվենք գազի տարանցումից, դա կարող է դուռ բացել դեպի Ուկրաինա Ռուսաստանի լիամասշտաբ ռազմական ներխուժման համար: Խոսքը ոչ միայն ծՈՒՑՏչՈջ-ի կամ Ուկրաինայի փողերի մասին է, այլեւ մեր եւ ԵՄ բոլոր երկրների անվտանգության մասին», նախազգուշացնում է Ուկրաինայի ծՈՒՑՏչՈջ ազգային բաժնետիրական ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլեւը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԼԻԱՐԺԵՔ ԿԱՅԱՑՈՒՄԸՙ ՕՐՎԱ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ

Հաջորդ գրառումը

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՊՆԻ ՇՐՋԱՆԸՙ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՊՆԻ ՇՐՋԱՆԸՙ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների...

ԿարդալDetails

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Ես չեմ պնդում, Հակակոռուպցիոն կոմիտեն է պնդում, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է. Ռուբեն Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական