Շաբաթ, Նոյեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԻ ԱՐՁԱՆԸ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ինչպես երգում է Երեւանի գլխավոր ճարտարապետըՙ զարմանում եմ ես, որ էլ չեմ զարմանում: Օրինակ ճոխ պարգեւատրումների առիթով: Եւ ի՞նչ, որ Երեւանի քաղաքապետը շուրջ մեկ միլիոն ամերիկյան դոլարի, կրկնում եմՙ ամերիկյան դոլարի, պարգեւատրել է քաղաքապետարանի աշխատակիցներին: Բա հարուստ քաղաք է, անում է: Եթե, օրինակ, Երեւանն աղքատ քաղաք լիներ, որտեղ բազմաթիվ վթարային շենքեր լինեին եւ կամ շենքեր, որոնք փլուզվում են, չնայած վթարային չեն, եթե անապահով մարդիկ լինեին, կյանքի համար վտանգավոր թաղամասեր, աղբակույտեր, խարխլված վերելակներ եւ տրանսպորտ, հո Երեւանի քաղաքապետը նման ճոխ պարգեւատրումներ չէր անի: Արել է, որովհետեւ Երեւանում հարց չկա, մնում է մեկը, այն էլ ժամանակի հարց էՙ քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում կանգնեցնել Սարի սմբուլի արձանը, որպեսզի վերջապես տեսնենք, թե դա ինչ տեսք ունի:

Կամ, ինչո՞ւ եք զարմացել, որ ՊԵԿ-ում պարգեւատրումներից յուրաքանչյուրով կարելի է, օրինակ, Գյումրիում բնակարան գնել: Բա մարդիկ զօրուգիշեր հավաքում են պետական եկամուտները, ընդ որումՙ հիմա դա անում են առանց կոռուպցիոն գործարքների, մաքուր: Բացի այդ, չմոռանանք, վերջերս, երբ ՊԵԿ-ից ազատվեց 128 մարդ, ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ իրենք աշխատանքից ազատել են լավ աշխատողների, քանի որ անխուսափելի օպտիմալացումից ստիպվածՙ ընտրել են լավի եւ լավագույնի միջեւ: Հիմա, այսինքն, մարդիկ մնացել են լավագույններով, բա չինքնապարգեւատրվե՞ն:

Եւ վերջապեսՙ մարզպետարանները: Գիտեք հե՞շտ է ամեն օր կանգնել աղքատության դեմ-հանդիման, նայել օրվա հացը հազիվ աշխատող, իսկ հաճախ էլ սոված քնող մարդկանց աչքերին, որոնք հատկապես շատ են մեր մարզերում, եւ մնալ կանգնած: Բա այդ ապրումների համար պարգեւատրում պետք չէ՞: Եվ ի՞նչ կապ ունիՙ օրենքո՞վ են այդ պարգեւատրումները, թե՞ ոչ, չափազանցվա՞ծ են արդյոք, թե՞ ոչ… Քաղաքապետարանը, ՊԵԿ-ը, մարզպետարանները հերքո՞ւմ են, թե՞ ոչ… Կարեւորն այն է, որ մարդիկ աշխատում են, դրանից ազատ ժամերին էլ մտածում են, թե ինչպես ավելի բարեկեցիկ, կանաչ ու խելացի քաղաք դարձնեն Երեւանը, ողջ երկիրը, ի՞նչպես ավելի շատացնեն պետական եկամուտներն ու դրանք արդյունավետ հավաքեն ու բաշխեն, եւ ի՞նչպես ավելի շենացնելն մեր մարզերը… Իսկ դուք զարմանում եք:

Իրականում պարգեւատրումները վատ բան չեն: Եթե մարդիկ բարեխիղճ աշխատում են, ուրեմն պետք է օրենքի շրջանակներում պարգեւատրվեն էլ, հավելավճարներ էլ ստանան, կապ չունիՙ ՊԵԿ-ում, Երեւանի քաղաքապետարանում, թե մարզպետարաններում: Խնդիրը, կներեք, բայց հեղափոխությունն է. եթե մենք այն արել ենք, որպեսզի ժանտախտի տարիներին ոչ մեկը միլիոնները չհաշվի եւ մերժել ենք նրանց, ովքեր հաշվում էին, ապա ստացվում է, որ մեր քայլի վերնագիրն է անվանափոխություն, ընդամենը: Իհարկե բարեխիղճ աշխատողները մեղավոր չեն, որ երկրում աղքատներ կան, բայց ո՞վ ասաց, որ պարգեւատրվել են բացառապես բարեխիղճ աշխատողները, օրինակՙ ՊԵԿ-ը կամ Երեւանի քաղաքապետարանը պարգեւատրվածների ցուցակ տրամադրե՞լ են…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄՙ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՆԳԱՌՆԵՐ ՉՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ 387 ՄԻԼԻՈՆՈՎ 275 ՄԻԼԻՈՆԻ ԳՆՈՒՄԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ 387 ՄԻԼԻՈՆՈՎ 275 ՄԻԼԻՈՆԻ ԳՆՈՒՄԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական