Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

«Պատերազմը հնարավոր է հետաձգել, սակայն խուսափել դրանից` անհնար է:» Օտտո ֆոն Բիսմարկ


2017թ. մարտ-ապրիլ ամիսներին «Ազգ» շաբաթաթերթի էջերում «Անվտանգություն» ընդհանուր վերնագրով հոդվածաշար տպագրեցի` անդրադառնալով 2016թ. ապրիլյան պատերազմի խորքային պատճառներին եւ Հայաստանում անվտանգության, հատկապես դրա ռազմավարական բաղադրիչի անկատարությանն ու այն սխալներին, որոնք թույլ էին տրվել այդ շրջանում: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած նոր քաղաքական էլիտան սկսել է քայլեր իրականացնել, որոնցով կրկնում է անվտագության բնագավառի այն սխալները, որոնք էլ պատճառ հանդիսացան ապրիլյան քառօրյա պատերազմի:

Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ անվտանգությունը պետք է դառնա պետության զարգացման, նրա ռազմավարության մշակման հիմնական ուղենիշը, ու դա կարեւոր է որեւէ երկրի ու հատկապես Հայաստանի համար: Կարծում եմ պարզ է, որ գտնվելով բավականին ագրեսիվ շրջապատումՙ Ադրբեջան, Թուրքիա, ունենալով Արցախյան հակամարտությունը, մեր պետությունը հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնի անվտանգության հիմնահարցին, այն դարձնելով զարգացման այն առավելությունը, ինչը հնարավորություն կտա թռիչքաձեւ առաջընթաց ապահովել:

Իսկ զարգացման նման օրինակները համաշխարհային պատմության ընթացքում բազմաթիվ են, երբ ագրեսիվ շրջապատում գտնվող եւ բնական ռեսուսրներից զուրկ պետությունները, ապավինելով զարգացման անվտանգային բաղադրիչին եւ դրա արդյունքում մեծ տեղ հատկացնելով ռազմաարդյունաբերական համակարգին, բանակի արդիականացման խնդիրերին ու պետության կառավարման համակարգում անվտանգային համակարգի ներմուծմանը, շատ կարճ ժամանակահատվածում հասնում են արդյունքի: Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Շվեյցարիա. սրանք պետություններ են, որոնք զարգացման որոշակի շրջանում գտնվում էին շատ ցածր մակարդակի վրա, սակայն ռազմական գործողությունների մեջ ներքաշումը, երկարատեւ պատերազմների վտանգը, նրանց ստիպեց փոխել կառավարման համակարգը, մեծ տեղ հատկացնել ռազմարդյունաբերությանը, բանակի արդիականացման խնդիրներին ու, փաստորեն, ներմուծելով ազգ-բանակ համակարգը` կարողացան ապահովել զարգացման շատ մեծ արագություն:

Այս քաղաքականության արդյունքում նշված պետությունները իրենց նետված մարտահրավերներին պատասխանեցին զարգացման անվտանգային ռազմավարությամբ եւ դուրս գալով ներքին խնդիրներից, կարողացան ապահովել զարգացման այնպիսի տեմպ, որը ապահովեց նրանց ոչ միայն սեփական անվտանգությունը, այլեւ նրանք կարողացան դառնալ գերզարգացած պետություններ: Նույնիսկ այսօր զարգացման ամենաբարձր տեմպը ապահովող պետությունները առաջնորդվում են նույն տրամաբանությամբ, ու նույնիսկ ոչ մեծ այնպիսի երկրները, ինչպիսիք Իսրայելն են , Հարավային Կորեան, ֆինլանդիան, Սիգապուրը եւ այլն, զարգացման առաջատար մարտիկներ են հանդիսանում` միաժամանակ մեծ տեղ հատկացնելով ազգ-բանակ սկզբունքին:

Այսինքն` հարցերի հարցն այն է, թե ինչպես է կարելի քո կամքից անկախ, քեզ փաթաթված չավարտված պատերազմի գաղափարը, ռազմական մրցակցությունը վերածել զարգացման առավելության ու ազգովին լծվել այդ անվտանգային բաղադրիչի հզորացման ծրագրի իրականացմանը: Այսինքն, երբ քո հարեւանները քեզ ամեն օր սպառնում են նոր պատերազմով, դա պետք է վերածել զարգացման նոր մոտիվացիայի ու ամբողջ հայությամբ սկսել այդ ուղղությամբ աշխատել:

2016թ. պատերազմից հետո իշխանությունները փորձեցին այս ուղղությամբ ինչ -որ աշխատանքներ իրականացնել, սակայն նրանց հանդեպ բնակչության վստահության ցածր մակարդակը հնարավորություն չտվեց ավարտին հասցնել այն: Այսօր մենք ունենք այլ պատկեր. երբ վստահելի համարվող իշխանությունն ու վարչապետը, ունենալով բնակչության մի հսկայական զանգվածի աջակցությունը, կարծես թե, ցավոք, չեն հասկանում ու չեն ցանկանում այս ուղղությամբ քայլեր իրականացնել:

Հայաստան-Ադրբեջան տարբեր ձեւաչափերի բանակցություններըՙ նախարարների կամ պետության ղեկավարների մակարդակով, հուշում են միայն, որ մենք հերթական անգամ շարժվում ենք արդեն մի քանի անգամ անցած անիմաստ ճանապարհով, որի հետեւանքով միայն ժամանակ ենք կորցնում: Տպավորություն է, որ նույն սխալները բազում անգամներ կրկնելը մեզ համար դառնում է սովորական երեւույթ, ու չենք ցանկանում դրանցից դասեր քաղել:

Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոչերը ոչ այլ ինչ են, քան մեր զգոնությունը հերթական անգամ նվազեցնելու փորձ, սա այն պայմաններում, երբ թշնամին օր ու գիշեր զինվում է, դիրքերը առաջ շարժում ու պատրաստվում հերթական բլից-կրիգինՙ կայծակնային պատերազմի: Թուրքիան իր հերթին շատ ավելի ագրեսիվ է, քան երբեւէ. ներխուժում է հարեւան Սիրիա, սպառնում տեղի քրդերին ու ակտիվորեն զինում Նախիջեւանի զորամիավորումները, որոնք ուղղակիորեն սպառնում են մայրաքաղաք Երեւանին:

Բազում անգամներ գրել եմ ու մեկ անգամ եւս ցանկանում եմ փաստել, որ Արցախյան հիմնահարցը ինչ-որ տարածքի խնդիր չէ, այլ մեր բուն հայրենիքում գոյատեւման կարեւորագույն պայմանը: Քանի դեռ Արցախի Հանրապետությունը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է, կարող ենք փաստել, որ խաղաղությունը, թեկուզ եւ փխրուն, պահպանվում է մեր պայմաններով:

Առկա status-quo-ն ոչ միայն հայկական կողմի առավելությունն է ու խաղաղ ապրելու մեր բանաձեւը եւ այս տարածաշրջանում խաղաղություն պարտադրելու , ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու, հայության համար ընդունելի միակ լուծումը: Ով ինչ ուզում է ասի, status-quo-ի փոփոխման որեւէ փորձ հանգեցնելու է տարածաշրջանում լայնածավալ նոր պատերազմի: Դրանցից խուսափելու միակ պայմանը կա ու մնում են Արցախյան պատերազմի ընթացքում ձեւավորված սահմանները, որոնք չեն կարող քննարկման ու փոփոխման թեմա լինել բանակցությունների եւ ոչ մի փուլում:

Հայաստանում անվտանգությունը ու հատկապես դրա ռազմավարական բաղադրիչը նորից պետք է դառնա օրակարգայի թիվ մեկ հարցը, սակայն վերջին ամիսներին այս թեման դուրս է մղվել քննարկումներից, ու մեր պարանոցին են փաթաթում կեղծ թեմաներ, օրինակ` ժողովուրդներին խաղաղության նախապարաստելու հարցը` կարծես թե փորձելով մեզ շեղել այն կարեւորագույն խնդիրներից, որոնք կան: Սկսվել է ու փորձ է արվում նորից օրակարգ մտցնել կարծես թե մոռացված այն կեղծ բանավեճը, թե մեր լավ ապրելուն խոչընդոտը Արցախյան հիմնահարցն է:

Կարծես թե վաղուց մոռացվել է, որ պետությունը չունի անվտագային ռազմավարության փաստաթուղթ, 2007թ-ին ընդունվածը վաղուց արդեն սպառել է իրեն`թե ֆիզիկապես եւ թե բարոյապես, իսկ նորի ընդունման շուրջ նույնիսկ քննարկում չի ծավալվում: Գոյություն ունեցող Ազգային անվտագության խորհուրդը, որը նոր ազգային անվտանգության ընդունման պատասխանատուն պետք է լինի, իր ղեկավարի հետ միասին, կարծես թե բուտաֆորային ու ավելորդ մարմին է, որը զբաղվում է ամեն ինչով, բայց ո՛չ նոր ազգային անվտանգության ռազմավարության մշակման խնդրով:

Շատերին թվում է, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» փոխել է իրավիճակը նաեւ երկրից դուրս, կարծում են, որ մեր պետությունը իր նոր իմիջով անխոցելի է դարձել ու անվտագության հիմնահարցը կարելի է երկրորդ պլան մղել: Նմանատիպ մոլորությունը վտանգավոր է, ինչը կարող է մեզ փաստի առաջ կանգնեցնել, եթե թշնամին փորձի հերթական ոտնձգությունը կատարել: Դրան դիմագրավելու խնդրին պետք է պատրաստվել այսօրվանից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԳՈ՛ՒՅՇ ԼԻՆԵՆՔ

Հաջորդ գրառումը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄՙ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՆԳԱՌՆԵՐ ՉՈՒՆԻ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄՙ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՆԳԱՌՆԵՐ ՉՈՒՆԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական