Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԳՈ՛ՒՅՇ ԼԻՆԵՆՔ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Շուրջ հարյուր տարի առաջ ցեղասպանության զարհուրանքը տեսած հայ ժողովուրդը, ըստ իս, ամենեւին իրավունք չունի մոռանալու այն աղետը, որը թափվեց մեր գլխին 1915-23 թվականներին: Խոսքն անցյալի կորուստները անվերջ սգալու, կորսված հայրենիքը երբեւէ ետ վերադարձնելու առայժմ շատ մշուշոտ երազանքներին չտրվելու, ոճրագործին երբեւէ պատժելու միանգամայն բնական, սակայն առայժմ անհիմն պատրանքներից վեր կանգնելու մասին է: Որովհետեւ քանի դեռ եղեռնագործի ժառանգները այնքան չեն քաղաքակարթվել, որ գիտակցեն իրենց պապերի անպարագիծ ոճրագործության ամբողջ սարսափը (իսկ նրանք դրանից դեռ լուսատարիներով հեռու են), մենք չենք կարող բացառված համարել հարյուրամյա զարհուրանքի կրկնությունը մեր վերաբերմամբ: Միամիտները կարող են հավատալ, թե այսօրվա Թուրքիան այլեւս հարյուրամյա վաղեմության պետությունը չէ, հազարավոր թուրքեր իրե՛նք արդեն անհատական մակարդակով (թեեւ ո՛չ պետականորեն) ընդունում ու դտապարտո՛ւմ են իրենց նախնիների անմարդկային գազանությունը: Մե՛նք էլ այլեւս 1915-ի անտեր ու անպաշտպան ժողովուրդը չենք, անկախ պետություն ենք, ազգային բանակ, աշխարհում ընդունված ու ճանաչված այլ պետական կառույցներ ունենք, եւ այլն, եւ այլն:

Այո՛, ունե՛նք: Բայց դրանք բավարար կլինե՞ն մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար, եթե աշխարհում քաղաքական իրադրությունը կտրուկ փոխվի: Օրինակ, Ադրբեջանը կրկի՛ն հարձակվի մեզ վրա: Որ վաղ թե ուշ հարձակվելու էՙ կասկած չի՛ հարուցում: Միեւնույն է, արցախյան հակամարտությունը, որքան հասկանում եմ, խաղաղ հանգուցալուծում չի՛ ունենալու: Եթե մենք դեմ առ դեմ մնանք Ադրբեջանի հետ, չնայած ազերիների ահռելի գերազանցությանը, անկասկած, դարձյալ մռութները կջարդենք: Բայց ամբողջ ցավն այն է, որ Թուրքիան ամեն կերպ կօգնի Ադրբեջանին: Եվ այդ հնարավորությունը չափազանց իրական է: Թուրքերի բացարձակ մեծամասնությունը նաեւ այսօր է պատրաստ ոթելու հայ ժողովրդի անմեղ արյունը, սրածելու մեր կանանց ու երեխաներին, ծերերին ու հաշմանդամներին…Ավա՜ղ, թուրքերն այդպիսի՛ ժողովուրդ են, նրանց քաղաքակրթվածության վրա հույս դնելը նաեւ այսօ՛ր մեծագույն ինքնախաբեություն կլիներ: Մեր Ազգային Բանակը, միգուցե, կարճ ժամանակով կարողանա կասեցնել թուրք ջարդարարների նոր ոհմակները: Սակայն կասկածից դուրս էՙ հայ-թուրքական նոր ռազմական բախման պարագայում մենք կրկին տանուլ կտանք: Որովհետեւ այսօրվա Թուրքիան ի վիճակի է Հայաստանի դեմ հանելու մեր բնակչությունից կրկնակի-եռակի անգամ ավելի՛ գերժամանակակից զորք: Իսկ դա կարող է նշանակել մեր Հայրենիքի այս մի բուռ հատվածում հայ ժողովրդի ազգային գոյության բոլոր հնարավորությունների լիակաստար վերացում: Թուրքերն իրենց հակահայ ձեռնարկներում կարող են ապավինել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ միջինասիական թուրքալեզու հանրապետությունների, անգամ միջուկային տերություն հանդիսացող եւ մեր անկախությունը մինչեւ հիմա էլ չճանաչած իսլամադավան Պակիստանի ռազմական աջակցությանը: Իսկ ո՞ւմ օգնությանը կարող ենք ապավինել… մե՛նք: Անշուշտ, շատերը մեզ այս կամ այն չափի բարոյական աջակցություն ցույց կտան: Թուրքերին կհորդորեն ձեռնպահ մնալ Հայաստանի հանդեպ նոր ցեղասպանության կրկնությունից: Սակայն ոչ մի կասկած լինել չի կարողՙ աշխարհում ո՛չ մեկը մատը մատին չի տաՙ մեզ իրական օգնություն ցույց տալու համար: Իսկ թուրքերը արդեն հազար տարի ո՛չ մի թուքումուր չեն ընդունում:

Մեր տարածաշրջանում հիմա վիճակը շատ լարված է, այստեղ բախվում են աշխարհի հզորների շահերը: Մոսկվան ու Վաշինգտոնը մրցակցու՛մ են Մերձավոր Արեւելքում գերիշխող դիրք գրավելու համար: Անկարան հերթական սիրախաղն է սկսել Մոսկվայի հետ, իսկ պատմական դառը փորձը ցույց է տվել, որ ռուս-թուրքական հարաբերությունների թեկուզեւ ժամանակավոր բարելավումը միշտ եւ անվերապահորենՙ մեզ վնասու՛մ է: Հիմա ռուսները դեռ կարո՛ղ են բարեկամություն խաղալով թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետՙ տարածաշրջանում հավասարակշռություն պաշտպանելու համար չափ դնել մեզ վրա հարձակվելու պատրաստվող Բաքվի ախորժակին: Մինչդեռ մեր կողմից անմտածված յուրաքանչյուր քայլ, զգացմունքային անզգույշ պոռթկում պարզապես կհարվածի մեր գոյության հեռանկարներին… Զգոնության եւ զգուշությա՛ն եմ կոչում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ Է ՎՃԱՐԵԼՈՒ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Հոկտեմբերի 21-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում...

ԿարդալDetails

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025

Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Ինչպե՞ս են ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում. Մարիաննա Ղահրամանյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական