Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ 3-րդՙ Դավոսում տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակներում կայացած հանդիպումից առաջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավստրիական APA, գերմանական dpa լրատվական գործակալություններին հաղորդել է իր պահանջը, որ «Թիրոլեր թագեսցայթունգի» վերնագրի համաձայնՙ «Հայաստան. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ընդառաջ պիտի գա» ձեւակերպմամբՙ նաեւ իր ղեկավարած երկրի պահանջն է: Վերոբերյալ վերնագրով լրատվությունից իրազեկ ենք դառնում, որ վարչապետը պատասխանելով dpa-ի հարցին հստակ հայտարարել էՙ «Անհնար է այս հակամարտությունը լուծել առանց հաշվի առնելու ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: «Մենք կամենում ենք ԼՂ հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով», ասել է Փաշինյանը եւ շարունակել. «հույս ունենք, որ Ադրբեջանն էլ նմանապես կհայտարարի ու կընդունի (կճանաչի) հակամարտության լուծման այս ուղին»: