Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲԵՄՆԻ ՓԱԿՈՂԸ` ՀԱՆՈՒՆ ԲԱՑՄԱՆ, ԿԱՄ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՈՒԽԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ»

18/01/2019
- 18 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրերս խոսելով Էջմիածնում Մանվել Գրիգորյանի դեմ իրականացվող ակցիաների եւ դրա շրջանակներում` ատվոճանապարհների հնարավոր արգելափակումների մասին, Փաշինյանն ուղիղ եթերով ասաց.

«Դուք չե՛ք փակելու, որովհետեւ դուք դրա լիազորությունը չունեք, եւ ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետեւ ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, եւ այդ իշխանության լիազորությունն է նաեւ ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եւ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետեւողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել: Իսկ նրանք, ովքեր ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ, որովհետեւ եթե իրենք իշխանություն են, ապա իշխանություն են նաեւ նրանք, ովքեր ուզում են ճանապարհով անցնել եւ չեն կարողանում այդ հնարավորությունից օգտվել»:

Վարչապետի այս խոսքերից, առաջին հերթին, մի տեսակ «Անասնաֆերմայի» հոտ եմ առնում: Հուսով եմ` նա չի մոռացել, որ սկզբնական շրջանում իր` «Մերժիր Սերժին» ակցիային մասնակցում էին համարյա միայն ներկա նախարարները: Իսկ հետո, երբ հասան մայրաքաղաք, հանրության մի մեծ հատված դեմ էր այդ անհնազանդության ակցիաներին: Որպես ապացույց` կան բազմաթիվ տեսագրություններ` ինչպես են արգելափակված ճանապարհներից վրդովված քաղաքացիները վեճի, քաշքշուկի ու անգամ ծեծկռտուքի բռնվում ակցիայի մասնակիցների հետ: Ի՞նչ է փոխվել հիմա: Իշխանությունը ժողովրդինը չէ՞ր: Էլի խաբվե՞ց ժողովուրդը:

Ինչ խոսք, ժողովրդի իշխանություն չի նշանակում կամայականություն: Դեռեւս անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին իր քաղաքական նպատակներին ամեն գնով հասնելու ճանապարհին Փաշինյանը փափուկ բարձ էր դնում ժողովրդի գլխի տակ` վերջինիս համարելով գերագույն դատարան: Ահա նրա սխալը, որը կարող է իսկական աղետ դառնալ առաջին հերթին իր, երկրորդՙ պետության համար: Նա շատ լավ գիտակցել է, որ գերագնահատված ժողովրդից ամբոխ` մեկ քայլ է, իսկ ամբոխից սարսափելի բան` մեկ էլ յոթգլխանի վիշապներն են, բայց նրանք հիմա չկան, այսինքն` ամբոխն ամենասարսափելի երեւույթներից է: Իհարկե, ժողովրդի` Մանվել Գրիգորյանի դեմ պայքարն արդար է, ընտրված միջոցները` ոչ այնքան, բայց չէ՞ որ այդ միջոցը նրանց տվել է ինքը` Փաշինյանը: Ի՞նչ անել:

Ժամանակին` նախկին իշխանության մի շարք անդամներ իրենց դրսեւորել են անընդունելի վարքագծով: Դրա մեծագույն մեղավորներից մեկը հենց ժողովուրդն էր, ով, այսպես ասած, կռված տղերքին «բախշիշ» էր արել երկիրը: Վերջինները համոզված էին, որ իրենք այս երրկրի տերերն են, հայրերը, եւ կարող են անել այնպես, ինչպես ուզում են: Հիմա նույն բարդույթի այլ դրսեւորումը Նիկոլ Փաշինյանի մոտ է, ժողովրդի մոտ` նմանապես, հիմնականում` հեղափոխության միֆերով տարվածների: Կարողանալո՞ւ է արդյոք վարչապետը ընդհանուր հայտարարի գալ ժողովրդի հետ: Իր հերթին ժողովուրդը կհամակերպվի՞, որ ինքը բացարձակ իշխանություն չէ այս երկրում, որ իրեն խաբել են, կամ գերագնահատել:

Իրավիճակին ուշադիր նայելիս կասկածից վեր է, որ իշխանություն-ժողովուրդ կողմերի միջեւ ամեն վայրկյան անդունդ է գոյանում, եւ վաղ, թե ուշ «Տրոյական ձի» է կառուցվելու: Թե ո՞ր կողմից, ժամանակը ցույց կտա: Այդ ամենի «ախտանշանները» երեւացին վարչապետի` վերոբերյալ խոսքի չերեւացող կողմից, ենթադրելի է, որ սրանով նա իրավիճակը կամաց-կամաց տանում է դեպի անցյալ` ջրցանների, ոստիկանական մահակների, ճտքակոշիկների, ջարդված ծնոտների ու ոստիկաններից փախչող այլակարծների ժամանակաշրջան: Ցավոք սրտի, ուզենք, թե չուզենք, այդ ամենը տեղի է ունենալու, որովհետեւ պետության ղեկավարի կողմից, ժողովրդին ուղղված խոսքում ասվում է` դուք լիազորված չեք: Եթե լիազորված չեն, ուրեմն` ամեն ինչ ապօրինի է, կեղծ, անօրինական է, հակաժողովրդավարական է, իսկ սա օրենքի երկիր պետք է լինի: Սրանով մեծանում է հավանականությունը, որ մոտ ապագայում ոստիկանի ու ժողովրդի միջեւ կրկին փշալար է դրվելու, երկուստեք իրար հայհոյելու են, նվաստացնելու են, ծեծելու են: Այնինչ` ամիսներ առաջ ոստիկանը ժողովրդինն էր, իսկ ժողովուրդը` պետության հպարտ քաղաքացին, պետության գերագույն միավորը:

Սա ժողովրդի քաղաքական «դուխաթափության» առաջին փուլն էր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԵՐԺԵՑ BREXIT-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական