Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՍՏԵ՛Ք. ԵՐԿՈ՛Ւ

18/01/2019
- 18 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Գիտե՞ք ինչից է սկսվում բռնապետությունը: Վարքականոնից: Օրինակ կոշկակարները որոշում են, որ այսուհետեւ բոլոր կոշկակարները հաճախորդների առջեւ չպետք է փնովեն ուրիշ կոշկակարների գործը: Կամ լրագրողները որոշում են, որ սրանից հետո իրենք պարտավոր են չքննադատել միմյանց աշխատանքը` հանրության առջեւ: Երբ հայտնվում է նման` մասնագիտական «պետք է»-ների եւ «պարտավոր է»-ների շարքը, սկսվում է բռնապետությունը: Հիմա, Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար պարոն Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Մանկավարժի վարքականոն աշխատությունը: Ներկայացրել է հանրային քննարկման, եւ սա շատ կարեւոր է, քանի որ եթե ես, օրինակ, այն հիմա պատրաստվում եմ քննարկել, դա նշանակում է, որ դրա իրավունքը ունեմ: Ինչեւէ:

Ըստ Մանկավարժի վարքականոնի, որն իմիջիայլոց 5 բաժին ունի` իր բազմաթիվ ենթակետերով, ուսուցիչը պետք է հետեւի իր արտաքին տեսքին եւ հագուստին` նախընտրելով ուսումնական գործընթացը չխանգարող պատշաճ ոճ ու ձեւ: Այսի՞նքն, չէ, ես հասկանում եմ, որ կոնկրետ այս ենթակետը հորինող մարդը մի քանի անգամ դպրոցներում տեսել է երեկոյան զգեստներով ուսուցչուհիների, ինչից խիստ ազդվել է, բայց պարոնայք, հեռավոր գյուղի ուսուցչուհին, որը մի կարմիր շոր ունի, մի սեւ տաբատ եւ մի սպիտակ սվիտեր, ի՞նչ հագնի: Կարմիր շո՞րը, որը նույնիսկ ամուսինը չի թողնում հագնել, քանի որ մի քիչ չաղացել է, թե՞ սեւ տաբատը, որն այնքան է հնացել, որ այլեւս սեւ չէ: Գուցե շոր չունենալու համար ուսուցչին զրկե՞ն դասավանդելու իրավունքից: Ի՞նչ կլինի որ, կհարցնենՙ բա ինչո՞ւ գործից հանեցին, կասի` դե պատշաճ չէի հետեւում իմ արտաքին տեսքին ու հագուստին:

Ավելի հետաքրքրական կետ կա. Ուսուցիչը պետք է նվիրված լինի իր աշխատանքին եւ բարձր պահի մանկավարժի վարկանիշը եւ մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը: Նախ, երբ ուսուցիչը նվիրված է իր աշխատանքին, դա նշանակում է, որ նա ե՛ւ բարձր է պահում մանկավարժի վարկանիշը, ե՛ւ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր պարտականությունների կատարմանը:

Ես հասկանում եմ, որ այս վարքականոնները կազմողները դպրոցում սովորել են, որ կրկնությունը գիտության մայրն է, բայց պարոնայք, դուք ուսուցիչների հետ եք խոսում, նրանցՙ որոնց նվիրվածությունը եթե չլիներ, դուք հազիվ թե 90-ականներին կրթություն ստանայիք եւ հիմա բարձր պաշտոններ զբաղեցնեիք: Բայց ի՞նչն է ամենակարեւորը: Այս աշխատության մեջ գրեթե բոլոր տողերն սկսվում են ուսուցիչը պետք է, կամ ուսուցիչը պարտավոր է բառերով: Լավ, իսկ ուսուցիչը իրավունք չունի՞, պարոնայք, ինչ-որ, որեւէ… Չէ, եթե չունի, մարդկանց ասեք, որ հարգելիս, դուք բացի պարտականություններից եւ ամսական 100 հազար դրամից ուրիշ բան չունեք: Փոխարենը պարտավոր եք այդ գումարով հետեւել ձեր արտաքին տեսքին ու հագուստին, նվիրվել ձեր մասնագիտությանը եւ կրթել սերունդ…. Այ հենց այստեղ ես մտավախություններ ունեմ: Բանն այն է, որ ուսուցիչները, գոնե իմ, իմաստուն մարդիկ են ու նրանք հրաշալի հասկանում են, թե ինչից է սկսվում բռնապետությունը: Ու եթե այսպես կարելի է վարվել ուսուցիչների հետ, ապա վարսավիրնե՞րն ով են…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐԱՄ ԲԱԽՇՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐԱՄ ԲԱԽՇՅԱՆԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական