Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԼՈ՜, ԴԱՏԱՐԱՆԻ՞Ց Է

18/01/2019
- 18 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ դու ինչ-որ բան հաճախ կրկնում ես, ուրեմն կա՛մ քեզ հաճախ են մեղադրում ասածիդ հակառակի համար, ինչը վատ է, կա՛մ էլ դու ինքդ քեզ ուզում ես համոզել նրանում, ինչը ասում ես, սա ավելի վատ է: Վարչապետ Փաշինյանը նորից է ասել, որ ինքը որեւէ դատավորի չի զանգում: Բայց այս անգամ պարոն Փաշինյանը ուրիշՙ ինձ գոնե ավելի հետաքրքրող բան էլ է ասել. այնՙ որ ինքը չի զանգում դատավորներին, բայց դա չի նշանակում, որ դատավորներին զանգող չկա: Հասկանալի է, որ վարչապետը նկատի չունի, որ դատավորներին զանգում են իր խորհրդականները, կամ օգնականները, կամ տեղակալները, կամ կուսակիցները, կամ համակիրները, քանի որ այս խմբերից որեւէ մեկից եթե զանգեն դատավորներին, կստացվի, որ զանգում են վարչապետի անունից: Բայց ըստ Հայաստանի վարչապետի, դատավորներին զանգողը կամ զանգողները որեւէ կապ չունեն թավշյա հեղափոխության հետ, ավելինՙ հակահեղափոխականներն են:

Այստեղ արդեն այլ հարցեր են առաջանում. իսկ երբվանի՞ց են համապատասխան մարմինները փորձում պարզել, թե ովքեր են զանգում դատավորներին: Ի դեպ, փորձում են, չէ՞, պարզել… Եթե օրինակ վարչապետի այս վերջին հայտարարությունից հետո են սկսել պարզել, ապա նորմալ է, մարդիկ չեն կարող մի քանի օրում նման մակարդակի հանցագործություն բացահայտել, իսկ եթե պարզվի, որ անցյալ տարվա ապրիլ-մայիսից են սկսել, ուրեմն կա՛մ դատավորներին զանգողներն են ահագին զիլ, կա՛մ էլ նրանց հայտնաբերողները ամենեւին էլ զիլ չեն:

Ուրիշ հետաքրքրական հարց էլ կա. տրամաբանում եմ, որ դատավորներին զանգում են ոչ թե սովորական քաղաքացիները, այլ պաշտոնանկ եղածները: Ինչո՞ւ, որովհետեւ սովորական քաղաքացիները հազիվ թե իմանան դատավորների հեռախոսահամարները: Հիմա, ինչո՞ւ են շարունակում նախկին պաշտոնյաները սարսափելի մնալ գործող դատավորների համար: Ենթադրենք կոնկրետ դատական գործով կոնկրետ պաշտոնանկը զանգահարում է կոնկրետ դատավորին ու ասում, թե կոնկրետ ինչ է պետք անել: Ենթադրենք դատավորը նրան ասումՙ «Հարգելիս, երկրում իրավիճակ է փոխվել»: Ենթադրենք պաշտոնանկը պնդում էՙ հիշեցնելով իր եւ տվյալ դատավորի համատեղ քեֆերն ու ուրախությունները, սպառնալով, որ դրանք այլեւս չեն կրկնվելու: Դատավորն էլ, ենթադրենք, ասում էՙ «Իյա, իրո՞ք» եւ անջատում է հեռախոսը: Ի՞նչ է լինելու, նկատի ունեմՙ պաշտոնանկը դատավորին ի՞նչ է անելու, գործից հանելո՞ւ է, ինչն ուղղակի չի կարող անել, թե՞ ուտելու է, ինչը պարզապես հնարավոր չէ:

Եւ ուրեմն, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ես ուզում եմ հասկանալ, թե ո՞վ է զանգահարում դատավորներին, բացի նրանց ընտանիքների անդամներից, բարեկամներից, քավոր-սանիկներից… լավ, նաեւ մոտ հարեւաններից: Վարչապետն ասում է, որ ինքը չէ, համապատասխան մարմինները, եթե իմանային, ապա կասեին, պաշտոնանկներըՙ տրամաբանական չէ, Կրեմլից ու Սպիտակ տնից էլ դատավորին ինչո՞ւ պետք է զանգեն, եթե Բաղրամյան 26-ի հեռախոսահամարն ունեն: Մի խոսքովՙ կա՛մ Հայաստանի դատավորներին զանգահարում է Դրակուլայի հոգին, կա՛մ էլ Հայաստանի դատավորներին ոչ ոք չի զանգում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական