Հունվարի 14-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը:
Հիշեցնեմ, որ մինչ իշխանափոխությունը Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակավ հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանի փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու համար եւ որ նա ոչ լեգիտիմ նախագահ է: Այսօր նույն «ոչ լեգիտիմ» նախագահն ստորագրել է նրա պաշտոնավարման հրամանագիրը. զարմանալի էՙ «ոչ լեգիտիմ» նախագահն ստորագրում է լեգիտիմ վարչապետի հրամանագիրը: Իրոքՙ կյանքը վարունգի է նման: