Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ ՍԻ ՑԶԻՆՊԻՆԻ ԵՎ ԿԻՄ ՉԵՆ ԸՆԻ ՄԻՋԵՎ

11/01/2019
- 11 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

ԱՄՆ-ը խճճվում է արեւելյան դիվանագիտության բավիղներում

Վերջին մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ Չինաստան այցելեց ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հունվարի լույս 8-ի գիշերը հյուսիսկորեական Դանդուն սահմանային անցակետից ՉԺՀ մուտք գործեց Կիմի զրահապատ շարժակազմը: Արդեն նույն օրվա առավոտյան չինական Սինհուա գործակալությունը պաշտոնապես հաղորդեց, որ Կիմ Չեն Ընը նախագահ Սի Ցզինպինի հրավերով պետական այցով ՉԺՀ-ում կլինի մինչեւ հունվարի 10-ը: Տարբեր երկրների լրատվամիջոցներ երկար ժամանակ լուրեր էին տարածում ՉԺՀ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունների մասին: Այս հարցում հատկապես ջանադիր էին տայվանցի լրագրողներըՙ պնդելով, թե Պեկինի եւ Փենյանի միջեւ «սեւ կատու» է անցել:

Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ էր: Անցյալ տարվա մարտին, մայիսին եւ հունիսին Սի Ցզինպինի եւ Կիմ Չեն Ընի բոլոր հանդիպումները կապված էին կա՛մ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, կա՛մ էլ հարավկորեացի նախագահ Մուն Չժե Ինի հետ Կիմի բանակցութուններին: Հենց այդ պատճառով այսօր եւս դիտորդները միահամուռ են իրենց գնահատականներում: ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամության վերաբերյալ Փենյանի ամանօրյա հրապարակումը եւ Վաշինգտոնում դրա ստացման հաստատումը խորհել են տալիս, որ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի սինգապուրյան հանդիպումը շարունակություն կունենա:

ՉԺՀ-ի եւ ԿԺԴՀ-ի հարաբերություններում որեւէ տարաձայնություն չկա, նշում է «Ռեգնում» գործակալությունը, բայց Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից ի վեր առկա է չին-ամերիկյան հարաբերությունների կտրուկ աշխուժացում: ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Պեկինը փորձում է ԿԺԴՀ-ի միջուկազերծման խնդիրը շաղկապել չին-ամերիկյան առեւտրում ՉԺՀ-ի առավել բարենպաստման ռեժիմ ստանալու հետ: ԿԺԴՀ միջուկային ծրագիրը ոչ այնքան հյուսիսկորեական, որքան չինական հաղթաթուղթ է եւ կոչված է զսպելու Վաշինգտոնինՙ սահմանափակելով երկկողմ առեւտրի մեջ շտկումներ մտցնելու միլիարդատեր նախագահի հավակնությունները: Պաշտոնապես հայտարարվում է, թե Հյուսիսային Կորեայի միջուկազերծումը «փոխանակվում է» ԿԺԴՀ անվտանգության երաշխավորման հետ: Իրականում Փենյանին անվտանգություն են շնորհում Պեկինում, քանի որ ԱՄՆ-ը ստիպված է հաշվի նստել ՉԺՀ-ի միջուկային զորության հետ:

Բուենոս Այրեսում «Մեծ քսանյակի» գագաթաժողովում Դոնալդ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումից անմիջապես հետո Պեկինը հրավեր էր ուղարկել Կիմ Չեն Ընին: Ռուս վերլուծաբան Վլադիմիր Պավլենկոյի կարծիքով Բուենոս Այրեսից հետո բանակցություններում ակնհայտորեն մեծացել է միջուկային փաստարկի դերը: Վաշինգտոնը եւս բարձրացրեց խաղադրույքը, որի հետեւանքը դարձավ Վանկուվերում չինական Huawei Technologies ընկերության ֆինանսական տնօրենի ձերբակալությունը: Բուենոս Այրեսում Սի Ցզինպինը դիմեց փոխզիջմանՙ համաձայնելով Թրամփի պահանջների մի մասինՙ փոխարենը արժեւորելով ԱՄՆ-ի համար ցավոտ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հարցը:

Ինչ վերաբերում է Փենյանին, նա փորձում է իրավիճակն օգտագործել հարավային Կորեայի հետ մերձենալու նպատակովՙ օգտվելով մի կողմից Սեուլի եւ Վաշինգտոնի, իսկ մյուս կողմից Սեուլի եւ Տոկիոյի տարաձայնություններից:

Տարածաշրջանում արդեն իսկ մեծ կորուստներ ունեցած Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հասկանում է, որ իր երկիրը հերթական պարտությունը կկրի, եթե Պեկինի ու Վաշինգտոնի բանակցությունների արդյունքում տեղի ունենա ԿԺԴՀ-ի միջուկազերծում: Հենց որ երկու Կորեաների վերամիավորումը դրվի օրակարգում, անվտանգության ամերիկյան վահանը պահպանելու Ճապոնիայի հնարավորությունները անչափ կնվազեն, եւ ամբողջ ծավալով կհառնեն Չինաստանի հետ Ճապոնիայի հին խնդիրները, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Չինաստանի կոմկուսի կիսապաշտոնական օրգան «Ժենմին ժիբաո» թերթը ուշադրություն է հրավիրում Կիմ Չեն Ընի այցելության նաեւ տնտեսական կողմի վրա: Կիմն ուզում է փոխ առնել Չինաստանի տնտեսական բաց քաղաքականության փորձը, քանի որ սկսել է ընդհուպ զբաղվել ժողովրդի բարեկեցության բարձրացման եւ զարգացման ռազմավարության որոնման հարցերով: Նկատի ունենալով ԿԺԴՀ-ի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մասնակի պահպանումը, ՉԺՀ-ի աջակցությունն այստեղ կարող է էական լինել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՆԱՅԻՆ ԹՆՋՈՒԿԻՑ… ԴԵՊԻ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՆԱԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՆԱԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական