Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈՒ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՇԱԿԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

11/01/2019
- 11 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

Հայաստանը թեւակոխում է 2019թ.ը նորընտիր խորհրդարանով, դեռ չձեւավորված կառավարությամբ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարով, ինչպես ասում ենՙ նոր շնչով, նոր ոգեւորությամբ, նոր Հայաստանի հույսով, սակայն անորոշ ապագայով: Թերեւս միակ բանը, որ հստակ է, դա գազի գինն է, որը հունվարի մեկից դարձել է 165 դոլար հազար խորանարդ մետրի համար, թանկանալով մոտ 10%-ով 2018թ. գնի համեմատ:Այս պայմաններում հիմնական հարցը, որ մտահոգում է սովորական սպառողներին, միշտ նույնըՙ արդյոք այն կազդի իրենց վրա եւՙ որոնք են գազի գնի բարձրացման պատճառները: Սրանք հարցեր են, որոնք կարեւոր են նաեւ պետության էներգետիկ զարգացման հետագա միտումները հասկանալու համար, քանի որ այդ խնդիրը ուղղակիորեն առնչվում է պետության ազգային անվտանգության հետ:Ինչպես հայտնի է, վարչապետ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ բարձրացումը ուղղակիորեն չի ազդի սովորական սպառողների վրա եւ նրանք կշարունակեն մուծել այնպես, ինչպես 2018թ., այսինքն մոտ 290 դոլար հազար խորանարդ մետրի համար: Սակայն պարզ չէՙ արդյոք գազի գինը կփոխվի իրավաբական անձանց համար, թե՞ նրանք նույնպես կշարունակեն մուծել հին գներով:Հաջորդ հարցը, որ առաջանում է, ի՞նչ ներքին ռեսուրսների հաշվին է պահպանվելու գազի գինը սպառողների համար, եթե սահմանին այն թանկանում է 10%-ով, եւ ի՞նչպես այն կազդի տնտեսության վրա: Եվ արդյոք գազի նոր գինը հնարավոր կլինի պահպանել, թե՞ այն շարունակաբար կբարձրանա եւ մենք նոր խնդրի առաջ կկանգնենք արդեն 2020թ.ին:Գազի գնի շուրջ առաջացած անորոշությունը դժվարացնում է նաեւ պետության թե՛ տնտեսական եւ թե՛ էներեգետիկ ռազմավարություն մշակելու եւ զարգացնելու գործընթացը: Բացի այդ, այնՙ այսպես կոչված «փորձագետների» թեթեւ ձեռքով դարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում սեպ խրելու փորձ, ինչը անընդունելի է:Հասկանալի է, որ ՀՀ-ի համար գազի գնի փոփոխությունը, եթե այն ազդի տնտեսվարող սուբյեկտների վրա, կհանգեցի շղթայական ռեակցիայիՙ թանկացումների թե՛ բեռնափոխադրումների բնագավառում եւ թե՛ արտադրություններում, որտեղ օգտագործվում է գազը: Այն կթանկացնի նաեւ տրանսպորտային միջոցների աշխատանքը, ինչը հասկանալի կերպով ուղղակիորեն կազդի նաեւ ուղեւորափոխադրողների վրա:Այսինքն հայտարարել, որ գազի թանկացումը չի ազդի սպառողների վրա միայն այն պատճառով, որ այն չի թանկանա մեր գազօջախներումՙ ճիշտ չէ, եթե լուծված չէ գազի գնի հարցը իրավաբանական անձանց համար եւս:Գազի գնի կարգավորումը «Գազպրոմ-Արմենիայի» ներքին ռեսուրսների հաշվին, ինչի մասին կարծես թե կա ընդհանուր համաձայություն, նույնպես որոշակի ռիսկեր է պարունակում: Քանի որ դա նշանակում է, որ «Գազպրոմ-Արմենիան» պետք է հրաժարվի իր եկամուտների մի մասից, ինչը իր հերթին կհանգեցնի ՀՀ-ում այդ ընկերության ներդրումների նվազմանը: Սա նաեւ կարող է հանգեցնել հարկերի կրճատմանը, իսկ գաղտնիք չէ, որ «Գազպրոմ -Արմենիան» ՀՀ խոշոր հարկատուներից մեկն է, այսինքն 2019թ. բյուջե ավելի քիչ մուծումներ կլինեն, քան ակնկալվում էր: Սա նույնպես կարող է ազդել սպառողների շահերի վրա, երբ պետբյուջեն ավելի քիչ գումար է մտնում եւ պետությունը ստիպված է լինելու այդ պակասը փոխհատուցել` բարձրացնելով հարկերը այլ ոլորտներում:Ինչպես նշեցի, «Գազպրոմը» կկրճատի իր ներդրումները Հայաստանում, իսկ գաղտնիք չէ, որ ռուսական ընկերությունը ՀՀ-ում ամենախոշոր ներդրողներից մեկն է ոչ միայն գազի ու նրա ենթակառուցվածքներում, այլեւ էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում: Այսինքն, այս կրճատումը եւս կազդի ՀՀ սովորական սպառողների վրա, քանի որ դրանց հաշվին նոր աշխատատեղեր եւ հարկեր էին ապահովվում:Հիմնական հարցը, թե ինչպես է հնարավոր կարգավորել այս խնդիրը, հարկավոր է սկսել երկարատեւ բանակցություններ թե՛ «Գազպրոմ» ռուսական ընկերության, եւ թե՛ պաշտոնական Մոսկվայի հետ: Գաղտնիք չէ, որ գազի գինը քաղաքական խնդիր է, եւ ի տարբերություն նավթիՙ շուկայական կարգավորման հստակ մեխանիզմներ չկան, այս պայմաններում հարաբերությունների որակը երկու պետություններիՙ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, կարեւոր պայման է գազի ընդունելի գին ունենալու համար:Իսկ կայուն ու ընդունելի գինը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունի, սակայն էլ ավելի կարեւոր է, որ կողմերը կարողանան գալ այնպիսի համաձայնության, որն առաջիկա գոնե երեք տարիների համար գազի գինը չփոխվի: Նման կայունությունը հնարավորություն կտա մշակել էներգետիկ զարգացման ու անվտանգության ռազմավարություն, որի պայմաններում հնարավոր կլինի մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան նվազեցնելու ռիսկեր, երբ գազի գինը նորից թանկանա:Գաղտնիք չէ, որ էներգետիկայի բնագավառում առկա միտումների պայմաններում գազի գնի թանկացումը առաջիկա մի քանի տարիներին կախատեսելի երեւույթ է, հետեւաբար արդեն այսօրվանից պետք է սկսել պատրաստվել դրան: Հետեւաբար, էներգետիկ անվտանգության գրագետ ռազմավարության մշակումը, այլընտրանքային էներգետիկ հզորությունների զարգացումը, հատկապես էներգիայի կենցաղային սպառման բնագավառում, հնարավորություն կտա նվազեցնելու ռիսկերը:Սակայն հանուն ճշմարտության պետք է նշենք, որ նույնիսկ 165 դոլար գինը բավականին ցածր է գազի գնի միջազգային շուկայի միտումների պայմաններում, հետեւաբար այդ գնի պահպանումը կարեւոր է Հայաստանի համար:Ինչ վերաբերում է իրանական գազին եւ դրա ներմուծման հնարավորություններին, այստեղ եւս կան մեծ թվով խնդիրներ, որոնք կարգավորման ու լուծման կարիք ունեն: Նախ սկսենք նրանից, որ իրանական գազը թանկ է եւ Իրանը չունի համապատասխան հզորություններ գազի արդյունահանման համար: Իրանը իր իսկ արտադրած գազի հիմնական սպառողն էՙ մոտ 98%:Սակայն Հայաստան-Իրան գազամուղը կարող էր էլ ավելի արդյունավետ աշխատել, եթե մենք կարողանայինք ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա արտահանել այդ պետություն: Հայաստան-Իրան 3-րդ բարձարավոլտ ցանցի կառուցումը ձգձգվում է, եւ լավագույն դեպքում այն շահագործման կհանձնվի միայն 2019թ. վերջին:Այս համագործակցությունըՙ գազ – էլեկտրաէներգիայի դիմաց, շատ մեծ ներուժ ունի, ինչը ցավոք չի հասկացվում եւ առաջ չի մղվում ՀՀ թե նախկին եւ թե ներկա իշխանությունների կողմից: Երբ կառուցվի բարձրավոլտ էլեկտրաէներգիայի արտահանման 3-րդ գիծը, ապա Հայաստաը կկարողանա եռապատկել ու նույնիսկ քառապատկել գազի ներմուծումը եւ դրա դիմաց էլեկտրաէներգիայի արտահանումը:Այս զարգացումները ոչ միայն նոր ներդրումներ ու աշխատատեղեր կստեղծեն, այլեւ կնպաստեն թե՛ գազի եւ թե՛ էլեկտրաէներգիայի գնի նվազմանը: Այսինքն, Հայաստանը կարիք ունի էներգետիկայի բնագավառում համապարփակ եւ հեռանկարային քաղաքականության մշակման: Իսկ այդպիսի մշակումները պարզ կդարձնեն այն ռիսկերն ու խնդիրները, որոնց մեր պետությունը կարող է բախվել ապագայում, այն նաեւ հնարավորություն կտա նվազեցնել ու կարգավորել գազի հնարավոր ու հերթական թանկացման դեպքում առաջացած խնդիրները:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԸ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հաջորդ գրառումը

ՀՀՇ-ԻՑ ՎԱՏՙ ՄԻԱ՛ՅՆ ՀՀՇ-Ն

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀՀՇ-ԻՑ ՎԱՏՙ ՄԻԱ՛ՅՆ ՀՀՇ-Ն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված եռօրյա հրադադարը և մնում...

ԿարդալDetails

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական