Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՔԱ՞Ն Է ՏԵՎԵԼՈՒ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ

11/01/2019
- 11 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն: Նույնը կարելի է ասել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Բայց վերջինիս պարագայում Թուրքիան է որոշում այդ հարաբերությունների պայմանները, իսկ Երեւանը չունի դրանց կարգավորման բանալիները: Հակառակ, որ ցեղասպանության հսկայական ամպը դեռեւս կախված է Թուրքիայի գլխավերեւում, նա կարողանում է տարածաշրջանում համարյա անարգել առաջ տանել իր քաղաքականությունը:

Հայ-ռուսական հարաբերությունները միեւնույն բեռնավորվածությունը չունեն, սակայն դրանք որոշիչ դեր ունեն Հայաստանի անվտանգությունը, որոշ չափով նրա տնտեսական կենսունակությունը եւ ծայրահեղ դեպքում նաեւ նրա գոյությունը ապահովելու գործում: Հայաստանի աշխարհառազմավարական դիրքը առավել կամ նվազ չափով որոշում է նրա քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, գրեթե այլընտրության տեղ չթողնելով: Ընդդիմանալ նման վճռական գործոնինՙ կնշանակեր դեմ գնալ առողջ դատողությանը, մի կողմ թողնելով արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու կարողության պահպանումը:

Վրաստանը գրեթե նույն իրավիճակում է, միայն թե նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլու վարած անխոհեմ քաղաքականության հետեւանքով երկիրը մասնատվեց, իսկ Արեւմուտքը, որ սնուցել էր նրա ամբարտավան կեցվածքը, մնաց չեզոք դիտորդի դերում, երբ 2008-ի օգոստոսին պատերազմ սանձազերծվեց Ռուսաստանի հետ: Այնպես որ, որոշակի դասեր պետք է քաղել Վրաստանի փորձառությունից:

Ապրիլյան թավշյա հեղափոխությունը, որ ենթադրվում էր, որ կլինի սոսկ ներքին հարցՙ ազատվելու ժողովրդի կարիքներին անհաղորդ դարձած կոռումպացված իշխանություններից, այսօր արտաքին քաղաքականության որոշակի մարտահրավերների առաջ է կանգնածՙ սրելով մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունները:

Հեղափոխության առաջնորդը վստահեցնում է Հայաստանի քաղաքացիներին, որ հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ չկան, որ դրանք երբեւէ նման բարձրության վրա չեն գտնվել, սակայն ազդանշաններն այլ բան են հուշում:

Մեծ տերությունները վառ հիշողություն ունեն: Երբեմն նրանք ձեւացնում են, թե մոռացել են հարեւանների կամ հակառակորդների կողմից կատարված թշնամական գործողությունները կամ արտահայտությունները, բայց հին հաշիվները ջրի երես են դուրս գալիս, երբ բարդ իրավիճակ է առաջանում:

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընդդիմադիր դաշինքը պայքարում էին նախկին կոռումպացված իշխանությունների դեմ, նրանք իրենց արշավի հռետորաբանության մեջ անդրադարձան նաեւ այդ իշխանությունների արտաքին քաղաքականությանը, մասնավորապես հղում կատարելով Գյումրիում տեղակայված ռուսական զինվորական բազային եւ Ռուսաստանի հետ կնքված երկարամյա պայմանագրերին: Այժմ Մոսկվան բացահայտ հասկացնում է, որ Երեւանին թույլ չի տալու իր նախասիրությամբ ընտրելու այդ հարաբերությունների դրույթները: Մոսկվան նոր իշխանություններին պատասխանատվության է կանչում իր անցյալի դիրքորոշման համար, հատկապես հաշվի առնելով, որ զանգվածային լրատվամիջոցները, որոնք հաղթանակի առաջնորդեցին հեղափոխականներին, շարունակում են իրենց հակառուսական արշավը:

Նախքան իշխանության ղեկն ստանձնելը, երբ խորհրդարանում Փաշինյանին հարցաքննեցին ռուսական բազայի եւ ընդհանրապես ռուսական քաղաքականության իր քննադատական մոտեցումների վերաբերյալ, նա շատ ռեալիստական պատասխան տվեց, ասելով, որ ինքը գործում է գոյություն ունեցող իրականությանը համապատասխան: Այդ պատասխանը գուցե բավարար կամ ընդունելի լիներ Հայաստանում: Բայց կարծես ընդունելի չէր Մոսկվայի համար, եւ վերջինս շարունակում է հետապնդել Փաշինյանի նոր կառավարությանը, որը դեռ վայելում է իր համաքաղաքացիների մի ստվար մասի աջակցությունը:

Վերջին ամիսներին, Մոսկվան քանիցս իր դժգոհությունն է արտահայտել նրա վարած կուրսի վերաբերյալ: Արեւմտյան մի շարք պետությունների ղեկավարներ շնորհավորեցին Փաշինյանին դեկտեմբերին տարած իր հաղթանակի առնչությամբ, սակայն նախագահ Պուտինը դեռեւս հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել կայացած ընտրությունների առթիվ:

Խնդիրն ավելի կնճռոտելով, նախագահ Պուտինը նոր տարվա բարեմաղթանքներ է հղել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն այժմ բանտարկված է, եւ նրա հաջորդինՙ Սերժ Սարգսյանին:

Բայց առավել դրամատիկական զարգացումներ տեղի ունեցան Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներսում, անշուշտ նախագահ Պուտինի լուռ համաձայնության ներքո: Խաչատուրովի ձերբակալումը նույնիսկ արժանացավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հազվադեպ հրապարակային կշտամբանքին: Այն ինչ հետեւեցՙ նշանակալի էր: Երբ Հայաստանը փորձեց պահպանել պաշտոնը մինչեւ ժամկետի ավարտը, հայցը մերժվեց: Փոխարենը Բելառուսն ու Ղազախստանը առաջադրեցին գեներալ Ստանիսլավ Զասին փոխարինելու Խաչատուրովին, եւ թեկնածուն պաշտոնական այցելություններ կատարեց դեպի Աստանա եւ Մոսկվա իրավական հիմքերի վրա դնելու համար գողացված ժամանակահատվածը: Նա նույնիսկ ինքն իրեն Երեւան հրավիրեց իր թեկնածությունը Հայաստանի կառավարությանը հարկադրելու նպատակով:

Մինչ այս բոլորը տեղի էին ունենում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակայնորեն ծաղր ու ծանակի ենթարկեց Փաշինյանին Խաչատուրովի ձերբակալման առնչությամբ եւ նոր վարչապետին մեղադրեց ՀԱՊԿ-ի այդ պաշտոնը կորցնելու համար, իսկ նախագահ Պուտինը պահպանեց նշանակալի լռություն:

Հայաստանի այսպես կոչված ռազմավարական դաշնակիցներ հանդիսացող Ղազախստանն ու Բելառուսը առաջ են քաշում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում, քաջ իմանալով, որ Հայաստանը պատերազմի մեջ է այդ երկրի հետ: Ազերի նավթադոլարները, ըստ երեւույթին, գնել են Լուկաշենկոյի հավատարմությունը:

Դեկտեմբերի վերջերին Փաշինյանը Մոսկվա այցելեց բանակցելու համար բնական գազի գների շուրջ, եւ համաձայնություն կայացավ 1000 խմ-ի դիմաց վճարել 150 դոլար: Այցելության ավարտին գազի գինը դարձավ 165 դոլար: Փաշինյանը խոստացել է, որ ժողովուրդը նույն գինը կշարունակի վճարել «ներքին կարգադրության» շնորհիվ: Այդ ոլորտին լավատեղյակ մարդիկ վախենում են, սակայն, որ կառավարությունը ստիպված է լինելու օգտագործելու Հայաստանի ռազմավարական միջոցները, ինչը երկիրը խոցելի է դարձնելու պատերազմի վերսկսելու պարագայում:

Անցյալում Իրանի կառավարությունը նշել էր, որ կարող է Հայաստանին բնական գազ մատակարարել մրցունակ գներով: Այդ առթիվ խոսակցություններ կան, որ երկիրը պետք է դիմի Թեհրանին: Բայց խիստ հարցական է, որ Իրանի կառավարությունը Հայաստանին փրկելու համար վտանգի ենթարկի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այն դեպքում, երբ Իրանն ու Ռուսաստանը գտնվում են միեւնույն իրավիճակում, այն էՙ ամերիկյան պատժամիջոցների ներքո:

Ինչ միջոցների էլ դիմի հայկական կողմը, հավանականությունը մեծ է, որ բնական գազի ներմուծումը Ռուսաստանից մինչեւ առաջիկա տարեվերջ կհասնի 300 դոլարի:

Էներգիայի մատակարարումը Ռուսաստանի ձեռքում հզոր քաղաքական գործիք է, որը կարող է օգտագործվել (եւ արդեն իսկ օգտագործվում է) պարտադրելու համար իր քաղաքականությունը:

Իր ռազմավարական դաշնակիցներից Հայաստանի օտարացման մեկ այլ օրինակ է Ղազախստանի կառավարության որոշումը չեղյալ համարելու Աստանայից Երեւան օդային թռիչքները:

Երկրի ներսում, հավատարիմ մնալով իր նախահեղափոխական խոստումներին, Փաշինյանը պահպանում է դատարանների անկախությունը եւ կարողանում է զսպել ամբոխավարական հոգեբանությունը, որն արյան ծարավի է: Սա իհարկե արեւմտյան հասարակություններ համար նշանակում է պահպանել ժողովրդավարության նորմերը: Բայց լրատվամիջոցներն ու սոցցանցերը, որոնք ողջունեցին Փաշինյանի իշխանության ղեկն ստանձնելը, հորդում են հակառուսական հռետորաբանությամբ եւ դա հասնում ու հարվածում է Մոսկվային, նախքան, որ Փաշինյանը կարողանա հստակ ձեւակերպել իր կառավարության դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ:

Քաղաքական մեկնաբաններից մեկն, օրինակ, որի անունն է Սարգիս Արծրունի, հետեւյալն է գրում իր վերլուծական սյունակում. «Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն անընդհատ պնդի, թե թավշյա հեղափոխությունը չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, ակնհայտ է, որ հեղափոխության զարգացումը մի օր շոշափելու է, այսպես կոչված, ռուսական հարցը:

Պուտինյան Ռուսաստանը չունի դաշնակիցներ: Բոլոր երկրները նրա համար ներկայանում են թշնամու կամ վասալի կարգավիճակով: Թավշյա հեղափոխության արդյունքում Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է հայ-ռուսական հարաբերություններում հաղթահարել վասալային ռեժիմը, ինչի հետեւանքով թշնամական վերաբերմունքի է արժանանում Մոսկվայում»:

Ուրիշ մեկնաբաններ էլ կան, որոնք նույն ձեւով են վարվում: Մի բան, սակայն, ակնհայտ է. բառապաշարը, որ այս մեկնաբանները օգտագործում են հայաստանյան բնորոշմամբ «գրանտակերների» բառապաշարն է: Նրանց հաշվարկներով հենց հայ-ռուսական հարաբերությունները վատանան. Հայաստանը հայտնվելու է ՆԱՏՕ-ի գրկում: Նրանք չեն մտահոգվում Թուրքիայի գործոնով եւ ՆԱՏՕ-ի Դաշնության ներսում նրա ունեցած հզոր ազդեցությամբ:

Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունները երերուն, խախուտ հիմքերի վրա են գտնվում: Թավշյա հեղափոխության նպատակը ներքին բարեփոխություններ իրականացնելն էր եւ կոռումպացված ռեժիմի տապալումը: Փաշինյանը շարունակ վստահեցնում էր ժողովրդին եւ միջազգային հանրությանը, որ Հայաստանը չի փոխելու իր արտաքին հարաբերությունների քաղաքականությունը: Եթե այդ քաղաքականությունը չգործի, պետք է ակնկալել, որ խնդիրներ են առաջանալու հորիզոնում, խնդիրներՙ որոնց Հայաստանը հազիվ թե կարողանա դիմանալ, էլ ուր մնաց, որ հաղթահարի:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ «ԳԻՏԱԿԱՆ» ՍՊԱՆԴԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ 2 ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ 2 ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական